Հաջողության գաղտնիքներ

Դուք չեք ընկնում, երբ շարժվում եք..

Երբ մարդը դադարում է շարժվել ֆիզիկապես, նա կորցնում է իր առողջությունը: Երբ մարդը «չի շարժվում» գործերում, առաջընթաց չի ունենում։ Երբ մարդը «չի շարժվում» ընտանիքում, ընտանեկան կայունությունն է ընկնում: Երբ մարդը «չի շարժվում» իր մտածելակերպում, մտածելակերպը նույնն է մնում: Շարժումն ամենակարևորն է: Առանց շարժման մենք ընկնում ենք, շարժվելով՝ արդյունքների հասնում: Բնությունն այդ դասը մեզ վաղուց արդեն տվել է: Երբ գետը չի շարժվում, մամռակալում է և նեխում: Երբ չի շարժվում օդը երկար ժամանակ, ժողովուրդն ասում է «շնչելու օդ չկա»: Մեղուները շարժվում են, որպեսզի աշխատեն, կենդանիները շարժվում են, որպեսզի ուտեն: Եթե չշարժվեին մոլորակները, հավանաբար կյանք չէր լինի: Նույնիսկ մեր տեխնոլոգիական աշխարհն է դա հուշում: Երբ չեն շարժվում մեքենաները, խցանումներ են լինում: Երբ չի շարժվում տեխնիկան, արտադրությունն է կանգ առնում: Առանց շարժման էներգիա չի լինում: Ինքնաթիռն ընկնում է, երբ շարժում չի լինում: Երբ կյանքի ինչ-որ ոլորտում ինչ-որ բան չի ստացվում, նշանակում է շարժումն է պակասում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»