Ժամանակ առ ժամանակ բոլորին էլ օգտակար է մի քանի օրով կտրվել ամեն ինչից, մնալ ինքդ քեզ հետ, մտածել, վերաարժեվորել իրերը կյանքում: Ահա տաս կետ, թե ինչ է դա տալիս:
1. Մաքրում է Ձեր ուղեղը
Հանգիստ միջավայրում Դուք կարող եք թույլ տալ Ձեզ ազատվել ավելորդ մտածմունքներից:
2. Բարելավում է Ձեր ստեղծարարությունը
Դուք կտրված եք առօրյա թոհուբոհից և ունեք հնարավորություն մտածել ստանդարտներից դուրս:
3. Թույլ է տալիս բացահայտել նոր հնարավորություններ Ձեր կյանքում
Նոր հնարավորությունները հաճախ քողարկված են «սովորական» պիտակի տակ և դրանք հնարավոր է տեսնել միայն հանգիստ ուղեղով:
4. Վերաարժեվորում է Ձեր առաջնահերթությունները
Դուք ձեռք եք բերում հնարավորություն կանգ առնել, մտածել և վերադասավորել Ձեր առաջնահերթությունները:
5. Բարելավում է Ձեր հարաբերությունները
Դուք կարծես զրուցում եք քահանայի հետ, որտեղ քահանան լռությունն է:
6. Թույլ է տալիս Ձեզ դանդաղեցնել ընթացքը
Երբ շուրջբոլորն ամեն ինչ արագ է, իներցիայով մենք նույնպես արագ ենք շարժվում: Միայնակ լինելով՝ դուք կարող եք որոշ չափով արգելակել:
7. Դուք դառնում եք ավելի կենտրոնացած
Երբ շեղող հանգամանքները քիչ են, միտքը դառնում է ավելի կտրուկ և թիրախային:
8. Դուք կրկին կապ եք հաստատում Ձեզ հետ
Հաճախ մենք մոռանում ենք, թե ով ենք մենք, ինչ ենք ուզում, ուր ենք շարժվում և ինչն է մեզ համար կարևոր: Միայնակ մնալով՝ մենք վերագտնում ենք մեզ:
9. Դուք ձեռք եք բերում վստահություն
Երբ մենք առանձին ենք, նայում ենք ինքներս մեզ և գիտակցում, որ «մենք կարո՛ղ ենք»:
10. Դուք դառնում եք ավելի ազատ
Մենք ազատվում ենք կապանքներից, որոնցով մեզ հաճախ պարուրում է մեր ապրելակերպը:
Երբեմն մեր կյանքն, ասես գնացք, տանում է մեզ որոշակի ուղղություններով և մեզ անհրաժեշտ է դուրս ցատկել գնացքից, մի պահ կանգ առնել, մտածել, ապա շարունակել ուղևորությունը: Դա էլ հենց ապահովում է միայնակ մնալը: