Անձնային աճ

Ինչու ենք մենք էներգիա կորցնում և ինչպես այն ձեռք բերենք

Երբեմն մենք մեզ զգում ենք այնպես, կարծես հենց նոր էներգետիկ ըմպելիք ենք խմել, երբեմն էլ այնպես հոգնած ենք, կարծես մի քանի օր է չենք քնել: Ահա 15 պատճառ, թե ինչու ենք մենք էներգիա կորցնում և 15 եղանակ, թե ինչպես այդ էներգիան ձեռք բերենք:

Մենք էներգիա ենք կորցնում, երբ.

  • ասում ենք «այո», երբ ցանկանում ենք ասել «ոչ»,
  • ժպտում ենք՝ լացելու փոխարեն,
  • չենք հանգստանում,
  • համոզում ենք ինքներս մեզ, որ պետք է մի քիչ էլ համբերել՝ առանց հասկանալու՝ հանուն ինչի ենք համբերում,
  • նեղանում ենք, փոխարենը մարդուց խնդրենք այն, ինչ մեզ պետք է,
  • զբաղվում ենք ոչ մեր գործերով,
  • մարդը հետաքրքիր չէ մեզ համար, իսկ մենք հորինված պատճառներով շարունակում ենք նրա հետ զրուցել,
  • մեզ շրջապատող մարդիկ ժամանակի մեծ մասը խոսում են բացասականի մասին,
  • շատ ենք խոսում քաղաքականությունից, ցածր աշխատավարձից, խցանումներից և այլն, և այլն,
  • բամբասում ենք,
  • անընդհատ մտածում և պատմում ենք այն մասին, թե ինչպես են ապրում ուրիշները,
  • աշխատում ենք անհետաքրքիր, ձանձրալի աշխատավայրում,
  • վախենում ենք,
  • սպասում ենք, որ ինչ-որ բան կպատահի և մեր կյանքը կփոխվի,
  • բարկանում ենք մեզ վրա, համարում ենք, որ արժանի չենք, չունենք ունակություններ, անհաջողակ ենք:

Մենք էներգիա ենք ձեռք բերում, երբ.

  • ծանոթանում ենք նոր մարդկանց հետ,
  • նոր գիտելիք ենք ձեռք բերում,
  • ճանապարհորդում ենք,
  • հաղթահարում ենք սեփական վախերը,
  • ինչ-որ նոր բան ենք փորձում,
  • զբոսնում ենք (առանց պատճառի),
  • ստեղծագործ աշխատանքով ենք զբաղվում,
  • շփվում ենք հաճելի մարդկանց հետ,
  • շփվում ենք մարդկանց հետ, ովքեր մեզ հավատում և աջակցում են,
  • օգնում ենք ուրիշներին,
  • զբաղվում ենք սեփական մարմնով (օրինակ՝ մարմնամարզություն, լողավազան և այլն, և այլն)
  • ֆիզիկական տարածություն ենք ազատում (հիշեք, թե ինչպես էիք ձեզ զգում վերանորոգված սենյակում),
  • ազատում ենք զգացմունքային տարածությունը (հիշեք, թե ինչպես էիք ձեզ զգում, երբ կարողանում էիք տվյալ մարդուն ներել կամ բաժանվել),
  • ասում ենք «ոչ», երբ ցանկանում ենք ասել «ոչ», և ասում ենք «այո», երբ ցանկանում ենք ասել «այո»,
  • սկսում ենք անել այն, ինչ սիրտն է հուշում:

Էներգիան չի գալիս և գնում հենց այնպես. դրա պատճառը մեր արարքներն են: Էներգիայով լի օր ենք Ձեզ մաղթում:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»