Երբեմն մենք մեզ զգում ենք այնպես, կարծես հենց նոր էներգետիկ ըմպելիք ենք խմել, երբեմն էլ այնպես հոգնած ենք, կարծես մի քանի օր է չենք քնել: Ահա 15 պատճառ, թե ինչու ենք մենք էներգիա կորցնում և 15 եղանակ, թե ինչպես այդ էներգիան ձեռք բերենք:
Մենք էներգիա ենք կորցնում, երբ.
- ասում ենք «այո», երբ ցանկանում ենք ասել «ոչ»,
- ժպտում ենք՝ լացելու փոխարեն,
- չենք հանգստանում,
- համոզում ենք ինքներս մեզ, որ պետք է մի քիչ էլ համբերել՝ առանց հասկանալու՝ հանուն ինչի ենք համբերում,
- նեղանում ենք, փոխարենը մարդուց խնդրենք այն, ինչ մեզ պետք է,
- զբաղվում ենք ոչ մեր գործերով,
- մարդը հետաքրքիր չէ մեզ համար, իսկ մենք հորինված պատճառներով շարունակում ենք նրա հետ զրուցել,
- մեզ շրջապատող մարդիկ ժամանակի մեծ մասը խոսում են բացասականի մասին,
- շատ ենք խոսում քաղաքականությունից, ցածր աշխատավարձից, խցանումներից և այլն, և այլն,
- բամբասում ենք,
- անընդհատ մտածում և պատմում ենք այն մասին, թե ինչպես են ապրում ուրիշները,
- աշխատում ենք անհետաքրքիր, ձանձրալի աշխատավայրում,
- վախենում ենք,
- սպասում ենք, որ ինչ-որ բան կպատահի և մեր կյանքը կփոխվի,
- բարկանում ենք մեզ վրա, համարում ենք, որ արժանի չենք, չունենք ունակություններ, անհաջողակ ենք:
Մենք էներգիա ենք ձեռք բերում, երբ.
- ծանոթանում ենք նոր մարդկանց հետ,
- նոր գիտելիք ենք ձեռք բերում,
- ճանապարհորդում ենք,
- հաղթահարում ենք սեփական վախերը,
- ինչ-որ նոր բան ենք փորձում,
- զբոսնում ենք (առանց պատճառի),
- ստեղծագործ աշխատանքով ենք զբաղվում,
- շփվում ենք հաճելի մարդկանց հետ,
- շփվում ենք մարդկանց հետ, ովքեր մեզ հավատում և աջակցում են,
- օգնում ենք ուրիշներին,
- զբաղվում ենք սեփական մարմնով (օրինակ՝ մարմնամարզություն, լողավազան և այլն, և այլն)
- ֆիզիկական տարածություն ենք ազատում (հիշեք, թե ինչպես էիք ձեզ զգում վերանորոգված սենյակում),
- ազատում ենք զգացմունքային տարածությունը (հիշեք, թե ինչպես էիք ձեզ զգում, երբ կարողանում էիք տվյալ մարդուն ներել կամ բաժանվել),
- ասում ենք «ոչ», երբ ցանկանում ենք ասել «ոչ», և ասում ենք «այո», երբ ցանկանում ենք ասել «այո»,
- սկսում ենք անել այն, ինչ սիրտն է հուշում:
Էներգիան չի գալիս և գնում հենց այնպես. դրա պատճառը մեր արարքներն են: Էներգիայով լի օր ենք Ձեզ մաղթում: