Եթե կարդացել եք իմ նախորդ գրքերը, ապա այս մեկն ընթերցելիս ժամանակավորապես մոռացեք դրանք: Սա մոտիվացիոն գիրք չէ: Ընթերցելիս զգացմունքները փոփոխական կլինեն: Ներկայացված որոշ մտքերի հետ դուք անմիջապես չեք համաձայնվի, որոշ մտքերի հետ չեք համաձայնվի ընդհանրապես: Սակայն գրքի նպատակը իմ ներկայացրած մտքերն ընդունելը և դրանք ձերը դարձնելը չէ: Նպատակն այլ է. փորձենք մտածել ինքնուրույն՝ կտրվելով համամարդկային ընդհանուր մտածողությունից: Փորձենք ընդլայնել մեր գիտակցության սահմանները: Հուսով եմ՝ գիրքն օգտակար կլինի և կտեղափոխի ձեր մտածողությունը նոր հարթություն: Ընթերցեք և վերլուծեք ինքնուրույն: Այն ձեզ ոչինչ չի պարտադրում, ընդամենը հնարավորություն է տալիս ճանապարհորդել դեպի մեկ այլ իրականություն:


   


Անձնային աճ Մտորումներ

Մտածենք ճիշտ

Հեղինակ՝ Gari

Հաճախ մենք մտածում ենք, թե մեր ունեցած նպատակները կարող են բացասական արձագանք ստանալ շրջապատի կողմից: Կասեն՝ «ոչ». այս միտքը մեզ շատ է անհանգստացնում: Իսկ եթե՝ «այո». ի՞նչ կփոխի շրջապատի «այո»-ն: Իրականում՝ ոչինչ. միայն դրական ներքին տրամադրվածությունը կավելացնի:

Իսկ եթե մենք մեր ներսում ունենանք նման «այո», որը կչեզոքացնի ուրիշների կարծիքները՝ անկախ դրանց բացասական կամ դրական լինելուց, այդպես ավելի ճիշտ կլինի:

Յուրաքանչյուրս կարող ենք մեր նպատակների հանդեպ ներքին դրական տրամադրվածություն ունենալ, ու դա բավական կլինի նպատակներն իրագործելու համար: Եվս մի  փոքրիկ հուշում. նպատակին հասնելու ճանապարհին սխալվելն օգտակար է, քանի որ փորձ ենք կուտակում: Իսկ Եթե հասնենք նրան, ինչին ուզում ենք  և չլինենք փորձառու, ապա չենք կարողանա ձեռք բերածը պահել:

Հեղինակի մասին

Gari

Մեկնաբանել

«Ոչ ստանդարտ» գիրք

Մեր օրերում մարդիկ իրենց ժամանակի մեծ մասը տրամադրում են աշխատանքին և գումար վաստակելուն: Ժամանակի մյուս մասը, երբ նրանք չեն աշխատում, աշխատանքով են զբաղված նրանց մտքերը: Ես միշտ դեմ եմ եղել առավոտից մինչ ուշ երեկո աշխատելուն՝ լավ արդյունքներ ունենալու համար: Դրա փոխարեն պետք է ստեղծել արդյունավետ համակարգեր, որոնց շարժիչ գործոնը ժամանակը չէ: Ժամանակի ավելացած մասը կարելի է օգտագործել մտածելու, վերլուծելու նպատակով: Ժամանակի որոշակի հատված անպայման պետք է տրամադրել մտածելուն:

 
error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»