Բոլորս էլ երազանքներ ունենք, բայց այդ երազանքներին ոչ բոլորն են հասնում: Երազանքներին հասնելու ճանապարհը նպատակն է:
Դուք երազում եք կայուն կյանքի, մեծ բնակարանի, շքեղ ավտոմեքենայի և այլ նյութական ձեռքբերումների մասին: Ամեն առավոտ, աչքերը բացելով և այս ամենի մասին երազելով, դուք այս ամենը չեք ունենա: Եթե ամեն առավոտ պատկերացնեք ձեզ հարուստ, խելացի, ֆիզիկապես ուժեղ, և այդպես տարիներ շարունակ, սակայն ոչինչ չանեք, ապա դուք այդ ամենին չեք հասնի: Բայց եթե բացեք աչքերը, մտածեք, թե ինչպես կարելի է հասնել այդ ամենին, ապա բարելավեք ձեր գիտելիքները, մարզվեք և այլն, և վերջապես սկսեք գործել, ինչ-որ ժամանակ անց դուք կնկատեք ձեր անձնային աճը, և կհասկանաք, որ այն, ինչը ժամանակին երազանք էր, այժմ դարձել է նպատակ:
ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ…
Եթե դուք երազում եք բիզնեսի մասին և կատարում եք առաջին քայլերը հաջողության հասնելու համար, սակայն ձեզ մոտ առայժմ ոչինչ չի ստացվում, դա դեռ չի նշանակում, որ դուք նպատակասլաց չեք կամ անհաջողակ եք, և պետք է շարունակեք երազել՝ սպասելով բախտին: Դա նշանակում է, որ դուք վերելք եք ապրում, նշանակում է, որ նոր բան եք սովորում: Հարկավոր է այդ իրավիճակում ուժ գտնեք ձեր մեջ և ամեն բան նորից սկսեք: Երկրորդ կամ երրորդ փորձից հետո ձեզ մոտ կստացվի, դուք այլևս չեք անի այն սխալները, որոնք արել եք նախորդ փորձերի ժամանակ: Դուք կսկսեք ամեն նոր քայլն անելիս ավելի լավ մտածել և հնարավոր հետևանքները հաշվարկել, կսկսեք ելքեր գտնել դժվար իրավիճակներից: Արդյունքում՝ մի քանի տարի անց դուք կզգաք ձեր աճը և արդեն ձեր երեխաներին խորհուրդ կտաք, որ պետք չէ միայն երազել:
Այս ամենն ավելի պատկերավոր դարձնելու համար մեկ օրինակ բերեմ: Պատկերացրեք, որ դուք գեր եք և ցանկանում եք նիհարել, օրինակ՝ լավ կազմվածք ունենալու, աղջիկներին (տղաներին) դուր գալու համար: Բայց ամեն առավոտ, արթնանալուն պես, դուք սկսում եք սնվել այնպես, կարծես աշխարհի վերջն է. նիհարելու մտադրություն դուք կարծես չունեք: Մի՞թե այդպես վարվելով դուք կնիհարեք: Իհարկե՝ ոչ: Մեկ այլ տարբերակ դիտարկենք: Ամեն առավոտ դուք արթնանում եք, սառը ջրով լվացվում, այնուհետև դուրս գալիս մաքուր օդին վազելու, վազում եք 20-30 րոպե, վերադառնում եք տուն, լոգանք ընդունում, այնուհետև մտնում եք խոհանոց, սնվում ոչ շատ կալորիա պարունակող մթերքներով, ընդունում եք միայն առողջ սնունդ, ապա գազավորված ըմպելիքը փոխարինում եք մեկ բաժակ ջրով: Երբ գալիս է սրճելու ժամանակը, սուրճի փոխարեն թեյ եք խմում և անցում եք ձեր տնային գործերին (տնային աշխատանք, սենյակը կարգի բերել, ծնողներին օգնել և այլն), ազատ ժամանակն էլ սնվելու փոխարեն օգտագործում եք մարզասրահ հաճախելու կամ տանը մարզվելու վրա, ինչու ոչ՝ նաև «մարզում եք» ուղեղը (գիրք կարդալով): Եվ այսպես ամեն օր… Ամիսներ անց դուք կնիհարեք, քանի որ երազանքը փոխարինեցիք ամենօրյա կոնկրետ գործողություններով:
Այսպիսով՝ երազանքներին հասնելու լավագույն տարբերակը երազանքը նպատակ դարձնելն է:
Apres,
Shat lavn e.
Շնորհակալություն
Գերազանց հոդված, ճիշտ և հետաքրքիր մտածելակերպ, կեցցես
Գերազանց հոդված, ճիշտ և հետաքրքիր մտածելակերպ, կեցցես, շատ լավ է
Շնորհակալություն