«Ես հաջողակ եմ». այս արտահայտությունը պետք է կրկնել ամեն օր, ամեն պահի: Այս ներշնչանքի շնորհիվ մենք կարող ենք հասնել լուրջ հաջողությունների: «Ես հաջողակ եմ», «ինձ մոտ կստացվի», «ամեն ինչ լավ է լինելու», «ես կարող եմ». ամեն անգամ նոր գործ սկսելիս կրկնեք այս բառերը, և դուք կնպաստեք նրան, որ ձեզ մոտ ստացվի: Ձեր միտքը պետք է ուղղված լինի դեպի դրականը, իսկ դրա համար ձեզ երևակայություն է հարկավոր: Անդադար երևակայեք, երազեք միայն լավի մասին, ձեր շրջապատի մարդկանց միայն լավը ցանկացեք, ինչպես պատվիրաններում է ասվում՝ դիմացինիդ ցանկացիր այն, ինչ ինքդ քեզ կցանկանաս:
Ղեկավարիր միտքդ
Վստահ եմ՝ յուրաքանչյուրի կյանքում էլ եղել են պահեր, երբ զայրացել եք, կորցրել եք ինքնատիրապետումը և ասել եք բաներ, որոնց համար հետագայում զղջացել եք: Սրան չհասնելու համար հարկավոր է ղեկավարել միտքը: Միտքը ղեկավարելու համար հարկավոր է նախ այն զարգացնել. գրքեր կարդալ, լեզուներ սովորել, մտածել յուրահատուկ (նաև այլ լեզուներով):
Մտքի զարգացվածությունը, ինչպես նաև դրական մտածելակերպը անմիջականորեն կապված են ուղեղի աջ և ձախ կիսագնդերի հետ: Ի՞նչ են դրանք իրենցից ներկայացնում: Աջ և ձախ կիսագնդերի աշխատանքի մասին առաջին անգամ ծանոթացել եմ Էմմա Տանանյանի «Հաղորդակցման հմտություններ» գրքում:
Ինձ թվում է բոլորս էլ գիտենք, որ ուղեղը բաղկացած է աջ և ձախ կիսագնդերից: Կարելի է բացատրել այսպես՝ ձախ կիսագունդը «իրականությունն է», աջը՝ «հորինվածքը»: Ձախ կիսագնդով մենք տրամաբանում ենք, մտածում, հիշում, իսկ աջով՝ ստեղծագործում, երազում, հորինում: Այսօր շատերի կարծիքով երեխայի համար կարոր է ոչ թե երևակայությունը, այլ իրականությունը: Բայց ստեղծագործելու, նկարելու, պարելու, և ընդանրապես՝ ապրելու համար մեծ դեր է կատարում երևակայությունը: Չէ՞ որ դրա շնորհիվ ենք մենք ստեղծում մեր աշխարհը, անհնարին թվացող խնդիրներում լուծումներ գտնում, փակուղու մեջ հայտնվելիս ճանապարհ ստեղծում:
Դրական միտք ունենալու համար հարկավոր է ունենալ պայծառ երևակայություն (աջ կիսագունդ), զարգացած միտք ունենալու համար՝ ինտելեկտ (ձախ կիսագունդ): — Է. Տանանյան
Եթե մենք կարողանանք համատեղել գիտելիքն անիրականի հետ, ապա կունենանք կայուն և դրական միտք: Համատեղելու համար հարկավոր է գրքեր կարդալ և՛ ֆանտաստիկայի ժանրից, և՛ գիտելիքի (չնայած ցանկացած գիրք կարդալիս գիտելիքն ավելանում է):
Այսպիսով՝ հաջողության երկրորդ բանալին դրական ներշնչանքն է և կայուն միտքը:
Հ.Գ.
Կարդացեք նաև իմ հոդվածը հաջողության առաջին բանալու մասին, եթե չեք կարդացել: