Մարքեթինգ

Առաջի՛ն անգամ Հայաստանում

Ոչ, այս հոդվածը ինչ-որ նոր ծառայության մասին չէ և ոչ էլ նոր ապրանքատեսակի, իսկ թե ինչի մասին է այն, կհասկանաք շուտով:

Տարբեր գովազդներում կարծում եմ հանդիպած կլինեք նման արտահայտություններ՝ «Առաջին անգամ Հայաստանում», «Առաջին բլոգն այլմոլորակայինների մասին» (իմիջիայլոց, լավ միտք է նոր, թեմատիկ բլոգի համար), «Առաջին անգամ շնչող լվացքի մեքենա Հայաստանում» և այլն: Այստեղ առանցքայինը «Առաջին անգամ» արտահայտությունն է: Ընդհանրապես, գովազդային տեքստերը կազմելիս, կան արտահայտություններ, որոնք գրավում են մարդկանց ուշադրությունը: Դրանցից են օրինակ «Ուշադրությո՛ւն», «Ակցիա՛», «Աննախադե՛պ առաջարկ» և այլն: Դրանք իրոք ազդում են մարդու գիտակցության վրա և ստիպում են նրան շարունակել դիտել գովազդը, բայց կոնկրետ «Առաջին անգամ Հայաստանում» արտահայտությունն ինձ վրա հակառակ ազդեցությունն է թողնում: Ինչո՞ւ:

Ընդհանրապես ես կողմ եմ, որ գովազդային տեքստերը կազմելիս, դրանք լինեն այնպիսին, որ «ինչ-որ բան տան» գնորդին կամ հաճախորդին: Այսինքն, մարդը գովազդը լսելիս կամ դիտելիս, պետք է օգուտ տեսնի իր համար: Գովազդը պետք է լինի հաճախորդա-կողմնորոշված (կարծում եմ նոր բառ է 🙂 ), այլ ոչ թե ինքնա-կողմնորոշված: Իսկ «Առաջին անգամ Հայաստանում» արտահայտությունն ավելի շատ ընդգծում է հենց գովազդատուին, իր վրա է գրավում ողջ ուշադրությունը, այլ ոչ թե հաճախորդի շահերի: Երբ ես նման արտահայտություններ եմ լսում, իմ ենթագիտակցությունում նման պատկեր է ձևավորվում՝ կազմակերպություն, որն ուզում է անպայման ընդգծել, որ ինքն առաջինն է Հայաստանում, եսասիրության ինչ-որ աստիճան: Իսկ հաճախորդին ի՞նչ, որ դուք առաջինն եք Հայաստանում, կարևորը՝ ինչ եք դուք առաջարկում և ինչ նա կարող է «քաղել» դրանից:

Կա նաև հարցի երկրորդ կողմը: Երբեք մի ասեք առաջինը, եթե դուք համոզված չեք, որ առաջինն եք: Կան կազմակերպություններ, որոնք ներկայացնում են ինչ-որ ապրանք կամ ծառայություն որպես առաջինը, բայց իրականում նրանք լրջորեն չեն էլ ուսումնասիրել շուկան, որպեսզի հասկանան, իրոք իրենք առաջինն են, թե ոչ: Օրինակ, եթե դուք բացում եք 3D-կինոթատրոն Հայաստանում և դեռ չեք հանդիպել մեկ այլ նման կինոթատրոնի, ապա դա դեռ չի նշանակում, որ այդպիսին չկա և պետք չէ միանգամից մեծ շրիֆտով գրել ԱՌԱՋԻՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ: Միգուցե Կապան քաղաքում կա ևս մեկ 3D-կինոթատրոն, որի մասին դուք ուղղակի տեղյակ չեք և դուրս է գալիս, որ այդպես դուք խաբում եք հաճախորդին: Իսկ հաճախորդին, ընդհանուր առմամբ, հնարավոր չէ խաբել: Վաղ թե ուշ «սուտը» կբացահայտվի և դուք կտպավորվեք հաճախորդի գիտակցությունում որպես բացասական կազմակերպություն և նա հետագայում կխուսափի ձեր ապրանքներն ու ծառայությունները ձեռք բերելուց, որքան էլ որ դրանք լավը լինեն:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

3 մեկնաբանություն

  • привет Грач джан, интересная точка зрения )) мне кажется,что это просто отчаяний шаг компании хоть как-то привлеч внимание потребителей.Ты прав это неграматний подход, но согласись что среди клиентов во всяком случе в Армении как-то мало таких лиц как ты или я чтоб когда они видели эту фразу первые в Армении у них зараждалос неготивные эмоции

    • Համաձայն եմ, շատերի ուշադրությունը դա կգրավի, բայց անկախ ամեն ինչից` անձամբ ես իմ ընկերության համար նման գովազդ չէի անի:

      • Գիտեք երբ է դա ծիծաղելի հնչում? Երբ այսպիսի գովազդ անում է մենաշնորհ հանդիսացող ընկերությունը /Արցախի միակ բջջային ցանցի օպերատորը/ 🙂

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»