«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Մարդիկ հաջողության մասին

Այն ողջ ժամանակաշրջանում, ինչ գործում է Հաջողության բլոգը, ես երկու տեսակի մարդկանց եմ հանդիպել` նրանք, ովքեր հավատում են, որ հաջողության հնարավոր է հասնել այն եղանակներով, որոնց մասին գրվում է մեր բլոգում և նրանք, ովքեր դրան չեն հավատում: Անկախ նրանից, մարդը հավատում է դրան, թե ոչ, մենք նույն հարգանքով ենք վերաբերվում նրան, քանի որ յուրաքանչյուրն ունի կյանքի հանդեպ իր վերաբերմունքը և ոչ ոք իրավունք չունի իր տեսակետը հրամցնել ուրիշներին: Բայց ամեն դեպքում, ուզում եմ կիսվել այս երկու տեսակի մարդկանց մասին իմ տպավորություններով:

Մարդկանց առաջին խումբը հավատում է մտքի ուժին, այսինքն հավատում է, որ այն, ինչ նրանք մտածում են, ժամանակի ընթացքում դառնում է իրականություն: Այդ պատճառով այս խմբի մարդիկ աշխատում են մտածել միայն լավ բաների մասին, աշխատում են հեռու վանել վատ մտքերը և չկենտրոնանալ դրանց վրա:

Մարդկանց երկրորդ խումբը չի հավատում, որ մտքերը կարող են ֆիզիկական ազդեցություն ունենալ իրենց կյանքի վրա: Նրանք մտածում են. «եթե ամեն ինչ այդքան հեշտ լիներ, հիմա բոլորն էլ հաջողակ կլինեին, բոլորն էլ երջանիկ և ոչ ոք ոչ մի խնդիր չէր ունենա»: Նրանք երբեմն փորձում են կարճ ժամանակով վատ բաների մասին չմտածել, բայց ոչինչ չի ստացվում, նրանք արդյունքը չեն տեսնում և դրանից հիասթափվում են:

Մարդկանց առաջին խումբը իր անհաջողություններին փորձում է վերաբերվել դրական, որպես փորձ, որը հետագայում նրանց պետք կգա: Մարդկանց երկրորդ խումբը անհաջողություններից հետո ընկնում է դեպրեսիայի մեջ, զբաղվում է ինքնաքննադատմամբ և ինքնագնահատականի կորուստ է ունենում:

Մարդկանց առաջին խումբը իր կյանքում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների համար պատասխանատու է համարում ինքն իրեն, իսկ երկրորդ խումբը` այդ իրադարձությունների պատճառները տեսնում է այլ մարդկանց և հանգամանքների մեջ:

Մարդկանց առաջին խումբը փորձում է կենտրոնանալ նրա վրա, թե ինչ կարող են անել իրենք, իսկ մարդկանց երկրորդ խումբը քննարկում է այն, թե ինչ են անում ուրիշները:

Իմ շրջապատում, նույնիսկ ամենամոտ մարդկանց մեջ, կան մարդիկ երկու խմբերից էլ, նույնիսկ երկրորդ խմբից ավելի շատ, քան առաջինից: Բայց այն մարդիկ, ովքեր մտնում են առաջին խմբի մեջ, իմ կարծիքով շատ ավելի երջանիկ են, քան երկրորդները: Դա հենց իրենք են ասում, նաև դա զգում եմ ես: Սա ուղղակի անձնական կարծիք է, բայց ես շատ ուրախ կլինեմ, որ այն մարդիկ, ովքեր առաջին խմբից են, գրեն այդ մասին մեկնաբանություններում, որպեսզի մարդիկ, ովքեր գտնվում են երկրորդ խմբում, կարդան և մտածեն այդ ուղղությամբ:

Առաջին կարծիք հայտնողի դերում էլ կլինեմ ես: Ժամանակին ես նույնպես գտնվում էի մարդկանց երկրորդ խմբում, բայց ինչ-որ պահի, կոնկրետ չեմ էլ հիշում երբ, ես սկսեցի մտածել առաջին խմբի մարդկանց պես և դրանից հետո իմ կյանքը շատ փոխվեց: Թե ինչպես այն փոխվեց, ինչպես մտքերը դարձան իրականություն և թե կոնկրետ ինչը փոխվեց, ես մանրամասն կգրեմ հետագայում, որպես օրինակ այն մարդկանց, ովքեր կասկածներ ունեն: Իսկ մինչ այդ, հարգելի ընթերցող, խնդրում եմ կիսվել նաև ձեր փորձով:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

67 մեկնաբանություն

  • jamanakin es el ei erkrord xmbic, bayc hankarc gta success.am-@ ev kardaci shat hetaqrqir u hajoxutyan patmutyunner ev im mtacelakerpy poxvec depi arajini, ev es dranum shat urax em, hima arden vor mi ban uzum em anel chem mtacum klini te che, arji anel te che, anum em linum e tox lini, chi linum noric kporcem. es uzum em shat mec shnorhakalutyun haytnem blogi hexinaknerin, hima es mec npatakner unem u piti hasnem dranc, isk araj vaxenum ei mec npatakneri masin nuynisk mtacel. shaaat shnorhakalutyun.

    • Սուրեն ջան խնդրեմ, շատ-շատ ուրախ եմ, որ այդ փոփոխությունը ձեր մոտ եղել է! Այդպես էլ պետք է լինի, մարդ ինչ իր մտքին դնում է, պետք է փորձի, կլինի կլինի, չի լինի այնքան կփորձի մինչև լինի կամ ուրիշ բան կփորձի 🙂

  • Все очень правильно написано!!!!! я тоже была из 2-ой группы, моя жизнь была ужасной, я думала, что у меня все очень плохо, что все это никогда не закончится!!!! ну вот я посмотрела ”SEKRET””!!!!!! я по-настоящему поверила во все это, сама нашла доказательства из своей жизни!!!!!! Теперь у меня все отлично, все так легко получается, что я и сама не замечаю, как решены все мои проблемы!!!!Верьте, в свои мечты и в свои собственные силы!!!!! только тогда у вас все получится!!!!!

  • Միանշանակ առաջին խմբից եմ..գիտես? ուղղակի գալիս է մի պահ, երբ հասկանում ես, ու գործել է պետք: Կարդալ “մեր ոճի” մտքեր ու գործել, ոչ թե դեմքին խելացի ու հասկացող հայացք քաշել վրաներն ու անցնել առաջ: Ես երջանիկ եմ, որովհետև ես գնահատում եմ իմ ունեցածը ու հավատում եմ արդարությանն ու զգացմունքների-բոլոր զգացմունքների- փոխադարձությանը, գիտեմ մարդկանց ներել ու իրոք հասկանալ, ոչ թե ասել հասկանում եմ, այլ հասկանալ, որ, օրինակ կոպտությունն ու անտաշությունը անկայունության ու սեփական ուժերի հանդեպ անվստահության դրսեևորումներ են: Իմ կյանք էլ է շատ-շատ փոխվել, ու դեռ էնքան կփոխվի, ու միշտ դեպի լավը, ես ուղղակի վստահ եմ սրանում: Բոլորիս հաջողություն ու պոզիտիվիզմի ուղուց չշեղվելու կայունություն: Հաճելի ու պրոդուկտիվ օր եմ մաղթում նրանց, ում դա պետք է:

    • Շատ լավ էիր գրել Sunny Annie ջան ու շատ անկեղծ: Գործելը շատ կարևոր է, սկզբում պետք է հավատալ ինքդ քեզ, հետո գործել: Իմիջիայլոց, եթե շատ ուժեղ ես հավատում քո նպատակներին, գործելն ինքնստինքյան է ստացվում, դրա համար մեծ ջանք չես գործոադրում, ոնց որ ինչ-որ ուժ օգնում է քեզ:

  • Իրականում ես այս ամենի մասին չգիտեի մի քանի ամիս առաջ, բայց եկավ այդ կյանքիս կարևոր օրը, երբ ես լսեցի մարդկային մեծ ուժի մասին:Ուղղակի երբեք չէի պատկերացնի, որ մարդը այդքան հզոր էակ է:Իսկ երբ դիտեցի Սեկռետ ֆիլմը ուղղակի հասկացա, որ մարդիկ ինչեր կարող են անել իրենց մտքի շնորհիվ:Թե բացասական և թե դրական գործեր:Եւ եթե հասել եմ որոշ հաջողությունների իմ կյանքում դա միայն իմ մտքերի շնորհիվ է ինձ հաջողվել:

    • FAB ջան մերսի շատ կիսվելու համար: Որ մտքերը ֆիզիկական ազդեցություն են ունենում, դրա ապացույցներից մեկն էլ քո բլոգն է: Սկզբում ամեն ինչ մտքերումդ էր չէ, հետո որոշեցիր բլոգ բացել, հետո որոշ ժամանակ անց բլոգը կդառնա ինչ-որ ուրիշ բան և այդպես շարունակ..

  • Ես էլ կիսվեմ )))) Համարում եմ, որ ցանկացած մարդ, ով հիմա առաջին խմբում է, սկզբնական ժամանակում եղել է երկրորդից: Մինչև looser չլինես՝ հաջողության համը չես զգա: Անպայման մի անգամ պետք է ընկնես, որ կարողանաս բարձրանաս : Այն մարդիկ, ովքեր հաջողության են հասնում, հիանալի գիտեն,թե ինչ է ցավը, ինչ է նշանակում լինել ոչինչ))))
    Ես միայն մի բան կասեմ: ԿՅԱՆՔԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ Է!
    Դուք եք ընտրում ինչպես ապրել:
    Ինձ էլ են շատերը քննադատում, չեն հավատում,որ տասնյոթ տարեկանում կարելի է հայտնի բլոգեր լինել,որ սրան հասել եմ մենակ,առանց օգնության: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ իմ տարիքի մարդիկ սիրուց են տառապում, կյանքից բան չեն հասկանում, իսկ ես ունեմ ընթերցողներ, ինձ սիրում են մարդիկ, ում ես չեմ ճանարչում, ինձ լսում ու ընդունում են: Դա իմ ընտրությունն է: Ես եմ որոշել բլոգեր լինել, ոչ թե ուղղակի,սովորական, այլ տարբերվող: Ես եմ ցանկացաել, որ ընթերցողս ինձ հետ կապ ունենա, որ նրանց համար ընկեր լինեմ, որ իմ գրառումներն իրենց օգնեն,ես էլ իրենցից սովորեմ: Ես կարող էի լինել ոչնչությունմ ինչպես ժամանակին է…Այո, այո, ես ինձնից ոչինչ չէի ներկայացնում, ես զրո էի , վախկոտ , կոմպլեքսներով խեղդված: Ես կայացրեցի ճիշտ ընտրություն ու հիմա այն եմ, ինչ կամ : Իսկ երկրորդ խմբի մարդկանց մի խորհուրդ կտամ. ռիսկի գնացեք : Կյանքը ռիսկ է սիրում; Մի վախեցեք անել այն, ինչ երբեք չեք արել: Ռիսկով եղեք ու կյանքը կսիրի ձեզ:
    Ես ոչինչ էի, բայց հիմա ինքս իմ վրա աշխատելով, ինքս ինձ ուղղելով, սխալվելով ,բայց սխալներս ուղղելով ինքս ինձ կատարելագործում եմ: Հիշեք՝ կյանքը որոշում է: Ստեղծեք ձեր կյանքը ձեր ձեռքերով)))))

    • Սյունե ջան ահա և քեզ նոր հոդված 🙂

      Շատ լավ էիր գրել, զգացվումա, որ զգում ես ամեն ինչ, ինչ խոսում ես: Իրոք որ 17 տարեկանում հայտնի բլոգեր դառնալը հեշտ չէ, երբ հաճախ քեզ կարդում ու քեզանից սովորում են մի քանի անգամ տարիքով մեծ մարդիկ: Եթե կարողացել ես քո մեջ վախը հաղթահարել ու այդքան աճել և եթե այդ մտածելակերպը մեջդ արդեն կա, ուրեմն անընդհատ կաճես ու պատկերացնում եմ ինչ կլինի օրինակ 24-ում 🙂

      • Luka ջան շնորհակալ եմ շատ)))) դուք ինձ շատ եք ուժ տալիս, ապրեք , որ կաք))) հենց միքիչ փորձում եմ կոտրվել՝ միանգամից ստեղ եմ գալիս, վերընթերցում եմ հոդվածներն ու ուժ հավաքած վերադառնում եմ կյանքիս: Ես իրոք հուսով եմ, որ կյանքն ինձ չի փոխի)))) հա, սա իրոք գրառման լավ թեմա էր, լավ միտք անցավ գլխովս, այսօր երեկոյան կգրեմ: Շնորհակալ եմ)))))

  • Ես մարդուն և իր նպատակները նմանեցնում եմ փոքրիկ երեխայի և նրա սիրելի քաղցրավենիքին:Օրինակ, վերցնենք երեխայի ամենասիրելի քաղցրավենիքը դնենք մի որևէ դժվար հասանելի վայրում, այնպես, որ երեխային տեսանելի լինի, բայց հասնելը բավականին բարդ: Եթե երեխային ասենք, որ այդ քաղցրավենիքը նա կարող է ուտել, դա իրեն է պատկանում, միայն պետք է հաղթահարի որոշակի արգելքներ` դրանց հասնելու համար : Երեխան կօգտագործի բոլոր հնարավոր ուղիները, կհանդիպի մեր ստեղծած արգելքներին, կնկնի ու նորից վեր կկենա, կփնտրի, կգտնի այն միակ ճանապարհը որը տանում է դեպ իր բաղձալի կոնֆետը: Իսկ հասնելուց հետո երանությամբ կճաշակի այն` զգալով նաև այդ հաճույքին հասնելու բոլոր դժվարությունները: Այդպես է նաև, երբ մենք մեր առջև դնում ենք նպատակներ և փորձում հասնել դրանց: Այն հաճելի զգացումը, որ առաջանում է նպատակներին հասնելուց հետո, կարծում եմ բնավ էլ այդպիսին չէր լինի, եթե դեպի նպատակներ տանող ճանապարհը համեմված չլիներ դժվարություններով :
    Մոտավորապես երկու ամիս է, որ ես ամբողջովին պատկանում նշված առջին խմբին, միայն ուզում եմ հասել, որ աշխարհը դարձել է ինձ համար բազմագույն ծիածան, իհարկե, եթե կարելի է այդպես ասել:

    • Գայանե ջան ձեր մեկնաբանությունը կարդալուց հտո միայն մեկ բան կարող եմ ասել “միշտ կերեք այն կոնֆետը, որը դրված է պահարանի վրա”.. 🙂 կատակ..

      Շատ լավ էիք գրել, շատ լավ համեմատություն էր, երեխայի օրինակը շատ տեղին էր: Երբ երեխան ինչ-որ բան է ուզում, նա անում է դա, առանց երկար-բարակ մտածելու, ինչ էլ ճանապարհին հանդիպի: Իսկ ավելի մեծ տարիքում նպատակներին հասնելու համար մարդիկ ավելի շատ են վերլուծություններ անում, որն էլ սովորաբար խանգարում է:

      Շատ ուրախ եմ, որ առաջին խմբի մեջ եք, արդեն ամեն ինչ ավելի հեշտ կլինի..

  • ես հիմա շատ լավ հասկանում եմ և առաջին, և երկրորդ խմբի ներկայացուցիչներին…դեռ ոչ շատ վաղուց երկրորդ խմբից էի,իսկ հիմա փորձում եմ դառնալ առաջինից…ինձ համար երկրորդ շնչառություն դարձավ իմ մի դժբախտությունը..դրանից հետո սկսվեց դեպրեսիա,անընդհատ վատ տրամադրություն,մեղադրում էի բոլորին .”իմ սև բախտին”;շրջապատին,չէի նկատում շուրջս ոչ մի լավ բան,ոչինչ չէի ուզում անել և այլն և այլն..կարծում եմ երկրորդ խումբը ինձ շատ լավ կհասկանա…ես էլ չէի դիմանում,չէի կարողանում այդպես շարունակել..զգացի,որ պետք է ինչ-որ բան անել..սկսեցի աշխատել ինձ վրա…ամբողջ օրը ինտեռնետից անհրաժեշտ նյութեր,գրքեր,սեմինարներ էի փնտրում(հենց այս ընթացքում էլ գտա success.am ,որը ինձ շատ շատ է օգնել և օգնում)…ճիշտ ասած պետք է խոստովանեմ,որ այդքան էլ հեշտ չէ ամեն ինչից հոգնած ու հիասթափված մարդուց մոտիվացված ,նպատակներով լեցուն և գործունյա մարդ դառնալ…պետք է շատ աշխատել…բայց համոզված եղեք արդյունքը այդ ամբողջ աշխատանքին արժե…հանկարծ հասկանեւմ ես ,թե ինչքան հրաշալի բան է կյանքը,ինչանքն սիրելի մարդկանցով ես շրջապատված,ինչ լավ է նպատակ ունենալ ու պայքարել դրա համար…կներեք շատ երկար ստացվեց, չեմ կարողանում այն ամեն, ինչ ցանկանում եմ ասել լրիվ ասել…բայց շատ եմ ցանկանում այն մարդիկ ,ովքեր ծանր վիճակում են ,թափ տան իրենց և սկսեն ապրել,իսկապես ապրել..կարծում եմ` հետո ավելի մանամասն կգրեմ` այս փեմային անդրադառնալով………

    • Lara ջան ապրեք! համոզված եղեք, որ ձեր մեկնաբանությունով մի քանի հոգու արդեն օգնեցիք: Չկա ավելի լավ օրինակ, քան քո պես մարդու կյանքից օրինակը: Երբ սիրում ես կյանքը, նա էլ քեզ է սիրում… Ճիշտ ճանապարհ եք ընտրել, նույնիսկ ամենադժվար պահերին պետք է մոտիվացիա փնտրել: Ինքնաքայքայմամբ ոչինչ չի փոխվում, աշխատելով, սովորելով ու նպատակներին հավատալով ու շարժվելով է մարդն աճում ու նրա մոտ ամեն ինչ այդ ժամանակ է փոխվում դեպի լավը:

      • Լուկա ջան շատ շնորհակալ եմ Ձեզանից..բառերով չեմ կարողանում արտահայտել…Ձեր բլոգը ինձ իրոք շատ է օգնում…այսօր մի դեպքի պատճառով մի քիչ ընկճվել էի..բայց Ձեր հոդվածը,Ձեր խոսքերը ինձ կրկին ուժ տվեցին…..ես հիմա վստահ եմ իմ քայլերի վրա…

  • Ես միշտ հավատացել եմ հրաշքի, միշտ եղել եմ լավատես: Իհարկե, շատերը կարծում են, որ դա հիմար մարդկանց առավելությունն է, սակայն իմ կարծիքով գիտակցված լավատեսությունը իմաստության նշան է: Դա չի նշանակում, որ ես արդեն իմաստուն եմ. ես դեռ երկար պետք է ապրեմ իմաստուն դառնալու համար:
    Ողղակի միտքը, տրամադրությունը էնեգրիա են, ինչ էներգիա փոխանցում ես, այն էլ ստանում ես: Բացի այդ, լավատեսությունը քեզ ստիպում է միշտ գործել, առաջ գնալ, լուծումներ գտնել:

  • Իմ կարծիքով այս հարցում նպատակի գաղափարն է կարևոր !!! Ունենալ հստակ սահմանած նպատակ և թեկուզ փոքրիկ, բայց համարձակ քայլերով առաջ գնալ 🙂
    Կյանքում ամեն բան չէ, որ մեր ծրագրած հունով է գնում, սակայն միշտ ամեն բանի մեջ պետք է որևէ լավ բան փնտրել և ոչ մի դեպքում հուսահատության գիրկը չնկնել: Ամեն մարդ կարող է հաջողության հասնել 🙂

  • Ուժեղ կամքի, նպատակասլացության, հավատի շնորհիվ կարելի է հաղթահարել ամեն ինչ ու բոլորին: Եթե 2-րդ խմբի մարդ լիներ իմ փոխարեն, նա ուղղակի կդառնար չար, մարդկանց և կյանքի նկատմամբ ատելությամբ լցված մեկը: Իսկ ես ուղղակի ասում եմ շնորհակալություն այն մարդկանց, ովքեր ինձ չեն հասկացել և փորձել են ինքնահաստատվել իմ միջոցով: Նրանք ինձ շատ բան են սովորեցրել:

  • Ձեզ շնորհակալություն Լուկա ջան, շնորհակալություն այս բլոգի և բոլոր հեղինակների հրաշալի գրառումների համար…..Արդեն վաղուց Հաջողության բլոգը համարում եմ իմ հոգևոր ընտանիքը:
    Բոլորին, անկախ այն հանգամանքից, թե որ խմբին են պատկանում, միայն ուզում եմ ասել . ԿՅԱՆՔԻ ՎԵՀՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԹԵ ԱՐՏԱՔԻՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԻ, ԱՅԼ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՊՐՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է /Թոմաս Հարդի/: Եթե մարդու ներքին աշխարհը բաց է դրական լիցքերի առջև, բնականաբար անհատական ապրումներն էլ կլինեն դրական և ամենակարևորը համամարդկային:

  • Շատ լավ գրառում էր, շնորհավորում եմ :Ճ
    Բոլորի ասածներին կցանկանայի ավելացնել մի բան. այն մարդիկ, ովքեր մտնում են առաջին խմբի մեջ, միշտ նպատակասլաց են լինում, իրենց անհաջողությունների մեջ փնտրում են իրենց թերությունները և դրանք շտկելով` միշտ բարձունքների են հասնում: Իսկ ինչ վերաբերում է երկրորդ խմբի մարդկանց, ըստ իս նրանք պիտի փոխվեն արմատապես, այլապես այս տեսակ մարդիկ կյանքում միշտ լուզերի կարգավիճակում կմնան:
    Շնորհակալություն:ՃՃՃ

  • Այսօր կուրսեցուս հետ վիճում էինք մտքի ուժի վերաբերյալ,,,ու ափսոս,որ այդպես էլ չկարողացա համոզել,որ մտքի ուժը շատ կարևոր է ինչ որ նպատակին հասնելու համար:
    Ես միշտ լավատես եմ եղել.ու միշտ կողքից ասում են,որ այդքան լավատես չլինեմ,բայց ինչ անեմ.որ իմ մոտ չի ստացվում,անգամ վատ բանի մեջ լավն եմ տեսնում, :Ճ Դե հասկանում եմ,որ այդպես էլ չի լինի:
    Բայց ասեմ,որ լավատեսությունը իմ մոտ քնել էր որոշ ժամանակ,ու երբ գտա Ձեզ իմ սիրելի success.am ջաաաան,,այն նորից արթնացավ…ինչի համար շաաատ շնորհակալ եմ..

  • Uzum em im kyankic erku orinak berel . 10-rd dasarani knutyunnerin eink patrastvum.mer dasxekn mer patmutyan usucichn er. Misht asum ei nrn,vor inch toms el @nkni,miyevnuyn es hHaysatani bnashxarhn em patmelu,arajin tomsn.isk na indz misht patasxanm er,vor ete chpatasxanem,chem stana bavarar. Verjin orerin vorosheci nayev 21-rd tomsn sovorel,kusakcutyunner teman er. U amen or es nran asum ei vor ayd erku tomsic avel es vochinch chem patasxanelu. Knutyan or@ chei hamardzakvum mtnel,asu ei verjum,verjum…. Mer dasarnic mi axjik erb durs ekav u asec,vor nran arajin tomsn er @nkel….
    Es chem hishum vonc mta ners, ete myus tomsn el urishn kasher es vochinch el chei stana….
    Henc skzbic el indz @nkav 21-rd tomsn.
    U es gerazanc staca.
    Gisher cerek es miayn eyd erku tomsi masin ei mtacum,vor indz da e @nknelu…. U verj!
    Grakanutyan knutyan zhamanak,miayn Sayat Novai banastexutyunneric ei vaxenum,amoxj zhmanak im mtkum miayn da er Sayat Nva chnkni indz…. Korac em!
    Krkin vaxenum ei mtnel skzbic, arden verjum stipvac mta u ….Sayat Nova…. Henc arajin harcn er!
    Kyankum unecek havat….Havatacek vor Dzer mtker@ nyutexen en!:)

    • Varduhi ջան մերսի օրինակների համար! Հենց դրա մասին էլ գնում է խոսքը և շատ լավ է, որ դա ձեր առօրյա կյանքում զգացել եք.

  • Yes inchpes bolory 2-rdneric ei, sksel ei im poqr biznesy, mi qani amis ashxateluc heto arden varkers utum ein indz, gorcn araj cher gnum, vochinch cher stacvum, amen vayrkyan boxoqum ei, boxoqum ei Hayastanic, boxoqum ei grichi chgreluc, glxacaver unei, chnshums cacr er, Ispanian spasum er indz, u mi or el, ancyal tarva amrany voch mi kerp chei karoxanum qnel, chgitem el vonc, inch HRASHQOV haytnveci Dzer blogum hargeli Luka, u…
    U henc ayd gisherva yntacqum, bac toxac hotvacnery kardaluc heto zgaci, vor arden <> exel, yes jamanakin inchpes bolory nayel ei Secrety, kardacel ei Qarnegi, uxaki heto moracel ei (yerevi te skzbnakanum aveli efektiv e yerb inch vor meky ynkeroj nman parberabar hushum e), u aydpes hargeli Luka, Duq poxeciq im ashxarahayacqy, sovorecriq indz aprelu aveli lav dzev, yes aysor Verevic em nayum hertakan anhajoxutyunnerin, ancnum em dranc vrayov, jptum em, u asum – inchqan dzandzrali kliner kyanqs arandz ayd anhajoxutyunneri, mot 2 amis araj gnaci Noyan Tapan u sovaci pes miangamic temain veraberox mi 10 hat girq gneci, yerbeve, voch mi angam aydqan arag chei kardacel, YES ZGUM EM VOR AMEN INCH INDZANIC E KAXVAC, skzbum mtacum ei inch lav e vor mardkanc miayn 5 tokosn e da zgum, heto Dzer orinakov vorosheci yes el zbaxvem bari gorcov, im amenamot mardkanc asem ayd masin, bayc, de, mardik yntercoxneric meki berac orinaki nman mtacum en vor aydpes liner bolorn el hajoxak u yerjanik klinein, u sharunakum en aprel irenc hamarelov vochinch ays tiezerqum.
    Aysor nuynisk chnshums kargavorvel e, shat chem qnum, vayelum em yeritasardutyans amen mi jamy (qani vor aylevs chem lini 25 tarekan), ancyal shabatvanic sksel em gnal marzasrah, xanutis gorcery kargavorel em (Gravenco), yes havatum em vor shutov zbaxecnelu em arajin tas harkatuneri canky, aylevs chem boxoqum, chem trtnjum, isk yete inch vor mi ban el uzum em poxel, anum em inch karox em, u verj.
    Shnorhakalutyun

    • Ավետ ջան շատ շատ ուրախ եմ! Դա հենց այն փոփոխությունն է, որից հետո ամեն ինչ դեպի լավն է գնում: Երբ նման մտածելակերպը ձեռք ես բերում, արդեն կարևորը դառնում են ոչ թե կորուստներն ու անհաջողությունները, այլ այն, որ գործում ես ու առաջ ես գնում… իսկ այդ դեպքում, հաջողությունը իրեն երկար սպասեցնել չի տալիս: Մաղթում եմ Ձեզ հաջողություն, ես էլ սկսնակ գործարար եմ ու Ձեզ շատ լավ եմ հասկանում: Հավատացեք, որ կհայտնվեք առաջին 10 հարկատուների ցանկում և անպայման կհայտնվեք:

  • Մի փոքր ուշացումով եկա, բայց ուզում եմ կարծիքս հայտնել…
    Սկսեմ այն ամենից, որ կարծում եմ` ամեն ինչին պիտի նայել սեփական հնարավորությունների շրջանակներում… նյութականի մասին չէ խոսքս, հասկանում եք ինձ? երբեմն այնքան ոգևորվելով մտքի ուժի “կախարդանքի” բացահայտումից, շատերը սկսում են բան ու գործը թողած, իրական, հնարավոր ու հենց իրենց հատուկ զբաղմունքի ու գործի մասին մոռացած` երազել, ասենք` ղեկավարի պաշտոն մասին. ԱՅՆպիսի մեկը, ով իր խառնվածքով չի կարող լինել ղեկավար ու վերջ, իրեն հաստատ նման մարդը երջանիկ չի զգա, եթե դա իրենը չի, նա ծնված է ծառայելու համար, նա բնավորությամբ որքան էլ փոխվի, միևնույն է` խառնվածքով, արմատներով այնպիսին է, ով հաճույք է զգում ծառայելիս… և ինչ է ստացվում? երազել, նպատակ դնել, ամեն ինչի գնով հասնել ուզածին ու հասկանալ, որ այն իրենը չէր, որ իրականում իրեն ավելի երջանիկ կզգար ենթադրենք նկարչությամբ զբաղվելիս… Ասելիքս տանում է այն բանի գիտակցմանը, որ յուրաքանչյուրիս համար, որպես ոչ ֆիզիոլագիական պահանջմունք, ցանկացած գործ յուրովի է հոգեհարազատ, և մեր վերջնական նպատակը այն գործով զբաղվելն է ու դրան ձգտելը, ինչն ուղղակի կստիպի հաճույք ստանալ…

    Շարունակեմ` “Secret”-ի մասին կարծիքս հայտնելով. այն ինձ համար էլ սկիզբն էր փնտրտուքի, որոնումների. ինչպես, իսկապես հնարավոր է? ինչպես համոզվել?… և այդ որոնումներն են, որ արդարացնում են ֆիլմի գոյությունը: Անցել են տարիներ, բայց չեմ էլ փորձել մի անգամ էլ նայել ֆիլմը, չի ձգում, զգում եմ, որ այն սկիզբն էր, իմ հարցերի աղբյուրը, և ինձ համար, չնայած լավատեսությանս ու հավատին, ամենից առաջ ուժ է հանդիսանում գիտելիքն ու հնարավորություններիդ վրա(այս դեպքում` ոչ նյութական) վստահ լինելը այն բանում, ինչը ձեռնարկելու ես…

    Զգացվում է անմիջապես, որ հաջողության բլոգի անձնակազմը կրթված է և շարունակում է կրթվել, շարունակ զարգանալ և առաջ գնալ, ինչն էլ հավաստիքն է ընթերցողի սիրո ու նվիրվածության, սակայն միանշանակ “ընդունել-կուլ տալով” էլ չի լինի, և նորից պիտի գովաբանեմ հաջողության բլոգին` դրա լուծումը գտնելու համար. գրքերի անուններ, պարբերաբար նշվող հեղինակներ ու անձի զարգացմանը նպաստող գրառումներ, ի վերջո` բարության, նախանձի, մարդկային տարբեր որակների շուրջ անմիջական զրույցներ…

    Մտքերս ինձնից առաջ ընկան և չհասցրի գրել, որ ինձ համար, որոնումների ճանապարհին, սկսած ինչ-որ պահից, հասկանալի դարձավ, որ առաջին հերթին կարևոր է փոխհարաբերությունների մաքուր ու անկեղծ արվեստը, որ դառնա յան սովորություն, բնավորություն, բնական մեր մի մասնիկը, այլապես ինչպիսի ֆանտաստիկ նպատակներ էլ դնենք մեր առջև ու հասնենք դրանց, առանց վերջին նշածիս, ցանկացած ձեռքբերում կիմաստազրկվի, արժեք չի ունենա, եթե չկարողանա մարդ կիսվել սիրելիի, հարազատի հետ…

    Եվ վերջում շնորհակալությունս եմ ուզում հայտնել բլոգին այսպիսի անմիջական մթնոլորտ ստեղծելու համար, որն էլ նպաստում է անկաշկանդ արտահայտվելու…

    • Հասմիկ ջան մերսի շատ կարծիքի համար ու բավական երկար 🙂

      Հասմիկ ջան մեր ողջ տեսությունը կառուցվում է նրա վրա, որ չկան հնարավորության շրջանակներ և որ հաջողակ լինելն ու առավելագույն արդյունքներին հասնելը միայն որոշակի մարդկանց պարգև չէ: Ցանկացած մարդ կարող է հասնել ցանկացած արդյունքի, եթե կենտրոնանա դրա վրա: Դա ուրիշ հարց է, եթե նա չի կենտրոնանում..

      Խառնվածքի հետ կապված, ես համոզված եմ, որ ցանկացած խառնվածք հնարավոր է փոխել: Մարդն այնպիսին է, որ կարող է փոխվել 360 աստիճանով: Երբեմն ընկերներս ասում են, որ բանակից առաջ ես լրիվ ուրիշ մարդ էի, բանակից հետո 180 աստիճանով տարբեր և ես դա գիտեմ: Եվ քանի որ դա իմ վրա զգացել եմ, համոզված եմ, որ դա կստացվի նաև մյուսների մոտ:

      Նաև իմ կարծիքով ավելի լավ է մարդը փորձի, ամեն ինչ անի, հասնի իր երազածին, հետո զգա որ դա իրենը չի և ետ գա այնտեղ, որտեղից սկսել է, քան ոչինչ չանի և հետո ողջ կյանքը ափսոսի:

      Եթե մարդը իր տեղը գտել է կյանքում, նրան իհարկե պետք չէ ոչ մի secret կամ նման մոտիվացիոն այլ ֆիլմեր: Դրանք պետք են այն մարդկանց, որոնք դեռ փնտրտուքների մեջ են.. Օրինակ, ես իմ տեղը կյանքում դեռ չեմ գտել: Գիտեմ, թե ինչ եմ ուզում, բայց դրան չեմ հասել: Կոնկրետ ինձ դա պետք է 🙂

      Բնավորության հետ կապված լրիվ համաձայն եմ, նպատակներն ու մնացածը ոչ մի բանի պետք չէն, եթե մարդը զուրկ է մարդկային գծերից և չգիտի թե ինչպես իր ձեռք բերածը օգտագործի:

      Եթե նայեք մնացած մեկնաբանությունները, կտեսնեք որքան կոնկրետ դեպքեր կան, որ այս ամենը մարդկանց օգնել է: Այսինքն դրանք միայն խոսքեր չեն, ահա օրինակները՝ մարդիկ, որոնք բնակվում են մեր կողքին:

      Իմ մոտ էլ երկար ստացվեց 🙂 երբեմն սկում ես գրել, անջատվում ես, հետո ուշքի ես գալիս, զգում ես մի ամբողջ պատմություն ես գրել 🙂

      • Միանշանակ պնդել չեմ կարող, բայց այն կարծիքին եմ, որ խառնվածքն անփոփոխ է` որպես այդպիսին, իսկ ահա բնավորության ու մեր մտածելակերպի ճկունությունն ու դրական փոփոխությունները հիանալի պրոցեսներ են: 🙂

        Լիովին համաձայն եմ Ձեր գրածի հետ. ավելի լավ է փորձել ու համոզվել, որ դա իրենը չէր, քան մնալ նույն տեղում ու հետո փոշմանել… Հիշեցի Պաուլո Կոելոյի “Ալքիմիկին”…

        Կարդացել եմ Ձեր գրառման մեկնաբանությունները հարգելի Լուկա, արժեքավոր ու ամբողջական լրացումներ էին, հետաքրքիր ու մտերմիկ զրույցներ: Ինքս էլ մշտապես սիրել եմ “մտքի թռիչքներ” ունենալ, պարզապես ավելի փոքր տարիքում անգիտակցաբար էր կատարվում այդ ամենը, իսկ սկսած ինչ-որ տարիքից երբ գիտակցեցի, կասկածել անգամ չէի կարող, որ մեր մտքերը նյութական են. հիշենք թեկուզև էներգիայի պահպանման օրենքը…”Էներգիան չի առաջանում ոչնչից և անհետ չի կորչում…” Իսկ ուր կարող են կորչել մեր մտքերը?

        Այստեղ կանգ առնեմ,:) ավելացնեմ միայն, որ ամբողջ երկար շարան-մեկնաբանությամբ պարզապես ցույց տալ էի ուզում, որ ամենից առաջ կրթվել է պետք, զարգանալ, տվյալ նպատակի վերջնական արդյունքին բավարարող գիտելիքներ ունենալ, ինչն էլ թերևս շարունակվում է մի ամբողջ կյանք տևողությամբ, ու դա էլ է հրաշալի…

        P.S. Ինչքան ցանկացա այս անգամ ամփոփ ձևակերպել մտքերս, էլի չստացվեց:)

        • Հասմիկ ջան շատ լավ էիք գրել, կրթվելն ու զարգանալը պետք է շարունակվի ողջ կյանքի ընթացքում, ոչինչ չպետք է ավարտվի դպրոցից և ԲՈՒՀ-ից հետո: Ու դա իրոք հրաշալի է 🙂

  • Ես երկրորդ խմբին եմ պատկանում… Հարգելի Լուկա, երբ առաջին անգամ կարդացի Ձեր հոդվածները, դրանք ինձ վրա մեծ ազդեցություն ունեցան, և ես սկսեցի մտածել կյանքս ավելի երջանիկ և արդյունավետ դարձնելու մասին: Սակայն այդ ազդեցությունը շատ կարճ տևեց ինձ մոտ, և ես կռահում էի դա, որովհետև միշտ էլ այդպես է ինձ մոտ լինում: Վերջին մի քանի ամիսների ընթացքում գրեթե ամեն օր կարդում էի Ձեր հոդվածները: Բայց արդեն երկար ժամանակ կլիներ, ինչ չէի այցելում Ձեր կայք, որովհետև համոզված էի, որ այս հոդվածներն ուժեղ մարդկանց համար են, այլ ոչ թե ինձ համար: Ես միշտ վատ մտքեր եմ ունենում, խնդիրներս ինձ հանգիստ չեն տալիս, բայց այլևս չեմ կարողանում դիմակայել և մարդկանցից միշտ օգնություն եմ աղերսում: Այսօր նորից կարդացի վերջին հոդվածները և ոգևորվեցի: Հուսամ՝ այս անգամ ազդեցությունն ավելի երկար կլինի, և այլևս չեմ զզվեցնի հարազատներիս իմ վերջ չունեցող բողոքներով:

    • Narine ջան ոչ ոք ավելի ուժեղ չէ, քան դուք: Ծնված օրվանից չի որոշվում, որ այս մարդն ավելի ուժեղ է, իսկ մյուսը թույլ: Դուք ունեք ամբողջ պոտենցիալը ամենաուժեղ մարդը դառնալու: Եթե հիմա դա չի ստացվում, չմտածեք, որ դա երբեք չի լինի: Շարունակեք ոչ միայն հոդվածներ կարդալ, այլ նայեք տեսանյութեր: Դրանցից շատերը գտնվում են մեր կայքի տեսանյութեր բաժնում: Ուղղակի ժամանակ գտեք և բոլորը նայեք: Եթե անընդհատ դրա մասին մտածեք, ուշ թե շուտ կփոխվեք:

      Նաև քիչ-քիչ փորձեք այնպիսի բաներ անել, որից վախենում եք, փորձեք երբեմն դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց: Ասենք ուզում եք ինչ-որ բան անել, բայց ահավոր վախենում եք, արեք դա! Միայն ոգևորությունը երկարաժամկետ չի գործում, պետք է կոնկրետ քայլեր սկսեք անել: Արեք այն, ինչը երբեք չեք արել:

      Բայց ամենասկզբում, դիտեք տեսանյութերը..

  • Շնորհակալ եմ շատ… Արդեն դիտել եմ մի քանի տեսանյութեր, նաև “The secret” ֆիլմն եմ դիտել, բայց ոչ մի կերպ չի ստացվում փոխել կյանքս, մտքերս, աշխարհայացքս: Կարծես ամեն ինչ ինձ դեմ է:
    Այնքան վախկոտ էի, որ երբ կարդում էի Ձեր հոդվածները, միտք էի ունենում արտահայտելու, բայց չէի գրում՝ վախենալով, որ շատ հիմար կթվան գրածներս, էլ ուր մնաց թե անեմ այն, ինչից վախենում եմ: Շատ եմ հոգնել…

    • Նարինե ջան, այն, որ այս ամենը գրեցիք, արդեն համարձակ քայլ էր: Մի սպասեք, որ ամեն ինչ կփոխվի միանգամից, այդպես չի լինում: Թող ամեն ինչ առաջ գնա դանդաղ: Միշտ հիշեք այն ամենի մասին, ինչին դուք հասել եք: Դրանք կարող են լինել տարրական բաներ: Հիշեք, թե ինչպես էիք դպրոցական օլիմպիադայում հաղթել կամ ինչ հիանալի հանգիստ էիք անցկացրել այն ամառ: Նման բաների մասին մտածեք: Փորձեք վատ բաների մասին չմտածել, դրանք են փորձում ձեզ թուլացնել:

  • Երբեմն ինձ նման մարդիկ չեն կարողանում գնահատել իրական արժեքները, այն , ինչ ունեն, այն, ինչ տրվել է նրանց, բայց հավատացեք, որ չկա մի այնպիսի խնդիր իմ կյանքում, որը կարելի է որակել որպես դժբախտություն, այլ ընդհակառակը, ես հիմա մի այնպիսի վիճակում եմ, որ շատերը կերազեին, ուղղակի անշնորհակալի մեկն եմ: Բայց Ձեզնից շատ շնորհակալ եմ Ձեր ժամանակն ինձ տրամադրելու և արդյունավետ խորհուրդներ տալու համար: Կաշխատեմ անպայման հետևել դրանց:

  • Nenc urax em vor senc kayq ka hayeren. Arajin angam vor tesa chei karcum vor aysqan shut kzargana vorpes inchvor chapov kayqeri masnaget. Bayc nranq arecin da! Nranq sharunakecin zargacnel kayq@ ev aysor bavakanin lurj cucanishner unen haykakan interneti hamar. Miayn 1500-ic avel like-n enqan el qich ban chi hayalezu poqraqanak auditoriayi depqum.
    Es vaxuc em nman grakanutyun kardum ruseren. Da vogeshnchum e isk da qich ban che.
    Karcum em miayn kardal@ u vogeshnchvel@ petq e, bayc shat qich e, petq e gorcel, gorcel, gorcel!!!
    Bavakanin hetaqrqir mtker kan ayd grqerum. Bayc hajoxutyun@ sksum e gal erb sksum es inchvor ban anel miayn. Erb anhajuxutynner@ ditum es vorpes porcutyun mec hajoxutyunic araj. Erb sharunakum es @ntrvac uxutyam u vochinch chi karox qez kangnecnel. Erbemn hajoxutyun@ shat dandax e galis. Bayc galis e ete ches handznvum u sharunakum es sirac gorcov zbaxvel erbemn canr ashxatanqain orvanic heto.
    Karcum em mi or miqani hodvac kgrem hayrenasirakan npataknerov dzer kayqi hamar.

  • Ժամանակին ես նույնիսկ 4-րդ խմբի մարդկանցից էի, ես նույնիսկ կարելի է ասել ոչ թե ապրում էի այլ քարշ էյ տալիս իմ գոյատևությունը: Սակայն մի գեղեցիկ օր աչքերս բացվեցին, ու ես հասկացա որ, եթե ես ոչինչ չփոխեմ ոչինչ չի փոխվի, ու սկսվեց անվերջանալի փոփոխությունները միշտ դեպի ավելի ու շարժվելը դեպի առաջ: ես նույնիսկ հիմա ինձ դեռ չեմ կարող համարել լիարժեք առաջին խմբի մարդկանց նման մտացող, բայց որ արդեն նրանց եմ մոտեցել դա արդեն շատ մեծ հաջողություն է: Ես հույս ունեմ, որ այս հոդվածը կարդացող մարդկանց շարքերում կլինեն նաև երկրորդ խմբի մարդիկ, որոնց կհետաքրքրի մեկնաբանությունների այս մեծ շարքը, ու հենց հասնեն այս հոդվածին, իմ կողմից փոքրիկ ներդրում էլ իրենց «ԶԱՐԹՆԵՔ« ՍԿՍԵՔ ԳՈՐԾԵԼ, ԲԱՐԻՔ ՏԱՐԱԾԵԼ, ԼԱՎԸ ՄՏԱԾԵԼ ՈՒ ՈՐՊԵՍ ՀԵՏևԱՆՔ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԹԱԿԻ ՁԵՐ ԴՈՒՌԸ» ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՆ

  • Էդգար ջան մերսի!

    Շատ ճիշտ եք, պետք է մոտիվացիայից շուտ անցնել գործողությունների, քանի որ միայն գործողություններն են ինչ-որ բան փոխում: Ուրախ եմ, որ դուք էլ եք նման գրականություն ուսումնասիրում, քանի որ դա մարդուն սկզբնական փուլում շատ բան է տալիս:

  • Arajin xmbic em, havataceq` ognum e 🙂 Petq e miayn ankexc linel inqd qo het, haskanal, te inch e qez iroq petq ev parzapes cankanal, havataceq, kyanq@ kta da, vax te ush 🙂 Chmorananq naev hamberatar linelu masin, amen inch katarvum e chisht pahin, chisht texum 🙂

  • Es @ntrum em 3rd tarberak@…1in xmbic el EL AVELI UJEX )))… uxxaki mtaceq…amen inch es kyanqum henc nenc chi trvum./..votq@ qaylelu hamara, Lezun xosalu ev ayl… ete mardun tvaca mtacel , uremn inch vor npataki hamar…arden 4 angam hasel em… )))

  • ես երկրորդ խմբի ամենավերջից էի, հիմա իհարկե ինձ առաջին խմբում եմ տեսնում, բայց դա հեշտ չէ,երբ որ դու աշխարհի ամենա հոռետես մարդն ես ու քեզ անհանջողակ ես համարում,ու քո մտքով ինչ անհավանական վատ բան ասես, որ չի անցնու,,ու դրանք իրականություն են դառնում,,, ու երբ որ հայտնվում ես ճահճում,ու խեղդվում ես, հասկանում ես ,որ էլ գնալու տեղ չկա,ընդրապես կարծում եմ ,որ ամենամեծ վերելքները հենց մեծ անկումներից է լինում,մեծ կորուստներից,,, փոփոխությունները սկսվեց կյանքի դպրոցի և ինքնակրթության շնորհիվ,որը ամենօրյա շարունակական աշխատանք է տանում,երևի,հենց դրանում էլ կայանում է կյանքի իմաստը,,,

  • Շնորհակալություն հոդվածի համար: Կիսվեմ փերձովս.
    Անցումային շրջանն ամենից ծանրն է, ես եղել եմ առաջին խմբից, հետո դարձել երկրորդից, հիմա նորից դառնում եմ առաջինից:Երբ ինչ որ բան ես փորձում ու չի ստացվում, չի ստացվում ,,, էլի ու էլի,,,,, չես դիմանում, ուզում ես հետ փախչել ու գտնել բոլորից թաքուն մի անկյուն ու հանգիստ ապրել: Ամբողջ գաղտնիքը դրանում է. ես երկրորդ անգամ չգտա այդպիսի անկյուն, ու ստիպված եղա խնդիրների հետ հանդիպել դեմ առ դեմ, բարդ է լսել սեփական անձիդ քննադատությունը, և վերլուծել դա հետո, դաս քաղել, ու ուժեղանալ:
    Ես ուժեղ մարդ եմ, ինչ ձեռնարկեմ հաջողությամբ է ավարտվելու, չեմ ուզում որևէ մեկից լսել, որ ինձ մոտ չի ստացվի կամ անիմաստ է, ինձ մոտ ամեն ինչ կստացվի, եթե ոչ այսօր ուրեմն հաստատ վաղը, բայց կստացվի:

  • es ays sayc shat hachaxem aycelum ev shat gohem dzer saytic.indz shat bane sovorecrel yev sovorecnum.shat mardik kan vor chen havatum mtqi ujin bayc da iranc xndirne.isk ov havatume da darnume irakanutyun.havat@ petqe lini 100% ev hetevi mtqin u katari ir mtqin hamapatasxan gorcoxutyun ev ay kkatarvi…

  • Es miangamayn hamakarciq em glxavor nyuti het, es arden mot erku tari e henc aydpes el aprum em, kentronacnum em mtqers miayn lav u pozitiv baneri vra, isk vat u negativ iradarcutyunnerum porcum em gtnel ayn ket@ vortex sxalvel em u da hetagayum chi krknvum (sepakan porci dzerq berum). isk te inchic heto skseci tenc mtacel? asem es nayeci mi dokumental film vor@ xorapes azdec im gitakcutyan vra, xorhurd ktam ov chi nayel tox nayi, youtubeum ka, greq film Secret film “The Secret” kberi ham ruseren ka ham angleren

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»