Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը ծնվեցին այն փոփոխությունների արդյունքում, որոնք տեղի ունեցան մի մարդու ներսում: Առաջին փոփոխությունը կապված էր կյանքի հանդեպ վերաբերմունքի, երկարաժամկետ նպատակները հասկանալու հետ: Փոփոխությունն ամփոփվեց «Փոխիր Կյանքդ» գրքում: Երկրորդ փոփոխությունը կապված էր բնավորության հետ. կամ մենք ղեկավարում ենք մեր բնավորությունը, կամ այն ղեկավարում է մեզ: Փոփոխության արդյունքում ծնվեց «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքը: Երրորդ փոփոխությունը կապված էր աշխարհայացքի ընդլայնման հետ: Մեր մտածողությունը սահմանափակվում է այն միջավայրով, որում մենք ապրում ենք, որը գիտենք: Երբ կտրվում ես այդ միջավայրից, հնարավորություն ես ձեռք բերում աշխարհն այլ կերպ տեսնել, այլ կերպ մտածել: Մտածողության աճն ամփոփվեց «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքում: Դեռ փոփոխություններ կան առջևում…


   


Հաջողակ մարդիկ

Հայազգի միլիոնատերեր. Ավո Ուվեզյան

Հեղինակ՝ Harust Tga

Այսօրվա մեր հերոսը հասարակ մարդ չէ, նա հայտնի “Strangers in The Night” երաժշտության հեղինակն է: Այո, պարզվում է, որ Ամերիկայի ամենահայտնի երգերից մեկի երաժշտությունը գրել է մեր հայրենակիցը: Աշխարհում շատ քիչ բաներ կան, որտեղ մեր մատն ու քիթը խառնված չեն: Սա իհարկե կատակ էր, բայց ես անձամբ շատ ուրախացա, երբ իմացա, որ հենց այս երաժշտության հեղինակը հայ է:

Կենսագրությունը: Ծնվել է 1926 թվականին Բեյրութում: Մայրը երգչուհի էր, հայրը` կոմպոզիտոր և սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր: Երաժիշտների ընտանիքում մեծանալը օգնում է Ավոյին արդեն երիտասարդ տարիքում բացահայտել իր երաժշտական տաղանդը: Ավոն միանում է մի եռյակի, որի անունն էր “Libian Boys”: Նրանք Բաղդադի հյուրանոցներից մեկում  ելույթ ունենալու մեկ տարվա պայմանագիր են կնքում, իսկ որոշ ժամանակ անց՝ հրավեր են ստանում Իրանում գտնվող հյուրանոցներից մեկից:

Իրանում հանդես գալու ժամանակ Ավոն հրավեր է ստանում Իրանի շահ Ռեզա Փահլավից` իր պալատում ելույթ ունենալու համար: Հանդիպման ժամանակ Ավոն պարսկերեն է խոսում շահի հետ, ինչը կոտրում է սառույցը և հայ տղայի՝ պարսկերենին տիրապետելու փաստով շոյված շահը հրավիրում է նրան դառնալու պալատական դաշնակահար: Դա բեկումնային պահ էր Ավոյի կյանքում: Ցանկացած մարդու կյանքում էլ լինում են բեկումնային պահեր, երբ պետք է գիտակցել, որ Ձեր ճիշտ որոշումից կախված են Ձեր հետագա հաջողությունները: Ավոյի մոտ դա շահի հետ աշխատելն էր: Մոտ մեկ տարի շահի մոտ լինելուց հետո շահը կազմակերպում է Ավոյի ճանապարհորդությունը Միացյալ Նահանգներ:

Կարողությունը: Ավո Ուվեզյանի կարողության մասին մենք տեղեկություններ չունենք և դա այդքան էլ էական չէ: Ուղղակի հետաքրքրասերների համար նշեմ, որ 1996 թվականին հանրահայտ Davidoff ընկերությունը 10 միլիոն դոլար է վճարում Ավոյին՝ նրա սիգարների դիստրիբյուտորը դառնալու համար:

Գործունեությունը: Ավո Ուվեզյանի գործունեության մասին, այսինքն այն մասին, թե ինչ կապ կա սիգարների և երաժշտության միջև, մենք կպատմենք Ավոյին նվիրված հաջորդ հոդվածներում: Իսկ այժմ միայն ավելացնենք, որ Ավոյի հաջողության գրավականը նրա տաղանդն ու անսահման նվիրվածությունն են` հատկանիշներ, որոնք մինչև օրս էլ առկա են նրա մոտ:

Շարունակելի…

Հեղինակի մասին

Harust Tga

3 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»