Այսօրվա մեր հերոսը հասարակ մարդ չէ, նա հայտնի “Strangers in The Night” երաժշտության հեղինակն է: Այո, պարզվում է, որ Ամերիկայի ամենահայտնի երգերից մեկի երաժշտությունը գրել է մեր հայրենակիցը: Աշխարհում շատ քիչ բաներ կան, որտեղ մեր մատն ու քիթը խառնված չեն: Սա իհարկե կատակ էր, բայց ես անձամբ շատ ուրախացա, երբ իմացա, որ հենց այս երաժշտության հեղինակը հայ է:
Կենսագրությունը: Ծնվել է 1926 թվականին Բեյրութում: Մայրը երգչուհի էր, հայրը` կոմպոզիտոր և սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր: Երաժիշտների ընտանիքում մեծանալը օգնում է Ավոյին արդեն երիտասարդ տարիքում բացահայտել իր երաժշտական տաղանդը: Ավոն միանում է մի եռյակի, որի անունն էր “Libian Boys”: Նրանք Բաղդադի հյուրանոցներից մեկում ելույթ ունենալու մեկ տարվա պայմանագիր են կնքում, իսկ որոշ ժամանակ անց՝ հրավեր են ստանում Իրանում գտնվող հյուրանոցներից մեկից:
Իրանում հանդես գալու ժամանակ Ավոն հրավեր է ստանում Իրանի շահ Ռեզա Փահլավից` իր պալատում ելույթ ունենալու համար: Հանդիպման ժամանակ Ավոն պարսկերեն է խոսում շահի հետ, ինչը կոտրում է սառույցը և հայ տղայի՝ պարսկերենին տիրապետելու փաստով շոյված շահը հրավիրում է նրան դառնալու պալատական դաշնակահար: Դա բեկումնային պահ էր Ավոյի կյանքում: Ցանկացած մարդու կյանքում էլ լինում են բեկումնային պահեր, երբ պետք է գիտակցել, որ Ձեր ճիշտ որոշումից կախված են Ձեր հետագա հաջողությունները: Ավոյի մոտ դա շահի հետ աշխատելն էր: Մոտ մեկ տարի շահի մոտ լինելուց հետո շահը կազմակերպում է Ավոյի ճանապարհորդությունը Միացյալ Նահանգներ:
Կարողությունը: Ավո Ուվեզյանի կարողության մասին մենք տեղեկություններ չունենք և դա այդքան էլ էական չէ: Ուղղակի հետաքրքրասերների համար նշեմ, որ 1996 թվականին հանրահայտ Davidoff ընկերությունը 10 միլիոն դոլար է վճարում Ավոյին՝ նրա սիգարների դիստրիբյուտորը դառնալու համար:
Գործունեությունը: Ավո Ուվեզյանի գործունեության մասին, այսինքն այն մասին, թե ինչ կապ կա սիգարների և երաժշտության միջև, մենք կպատմենք Ավոյին նվիրված հաջորդ հոդվածներում: Իսկ այժմ միայն ավելացնենք, որ Ավոյի հաջողության գրավականը նրա տաղանդն ու անսահման նվիրվածությունն են` հատկանիշներ, որոնք մինչև օրս էլ առկա են նրա մոտ:
Շարունակելի…
vaaaaaaaaaaaaaaaaay vonc vor heqiatic mi hatvats kardai,,, u sa apacucum e vor irakanum heqiatner@ erazkot hexianakneri anmit fataziayi ardyunq@ chen,, ayl vercvats en mer isk irakanutyunic))))))))))))))))))))))))))))))
Հա Անի ջան, հեքիաթներ լինում են, բայց դրանք հենց մարդն է ստեղծում 🙂
Iskapes 🙂 mianshanak hamadzayn em