Երբ սկսեցի այս գիրքը գրել, գլխավոր մտահոգություններիցս մեկն այն էր, թե ինչ կհասկանան մարդիկ՝ «ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» արտահայտությունը լսելով: Այլ կերպ ասած` ի՞նչ է մեզ համար «ոչ ստանդարտ» մտածելակերպը: Եթե հարցնեք ինչ-որ մեկին՝ «Երևակայիր մի բան, որը ստանդարտներից դուրս է», ամենաանհավանական պատասխաններում հավանաբար կլսեք այն մասին, թե ինչպես է մարդը թռչում, պատի միջով անցնում, ճանապարհորդում տիեզերքում, այլմոլորակայինների հետ շփվում, կենդանիների լեզվով խոսում, ջրի տակ շնչում, չորս ձեռք կամ երեք աչք ունի, ուրիշների մտքերն է կարդում, ապրում է առանց սնվելու և այլն, և այլն: Սա է միջին վիճակագրական մարդու մտքի ամենաընդարձակ սահմանը: Իրականում այս մտքերն ու պատկերացումները չի կարելի «ոչ ստանդարտ» անվանել: Մարդիկ, փորձելով մտածել ստանդարտներից դուրս, չեն էլ կռահում, որ շարունակում են մնալ ստանդարտների ներսում:


   


Հաջողության գաղտնիքներ

Խնդիրներ և լուծումներ

Անհնար է լուծել խնդիրը գտնվելով այն նույն մակարդակի վրա, որտեղ այն ծագել է: Պետք է վեր բարձրանալ խնդրից՝ անցնելով հաջորդ մակարդակ (Ալբերտ Էնշտեյն):

Եթե դուք փորձում եք ինչ-որ խնդիր լուծել, արեք դա սիրով: Դուք կհասկանաք, որ ձեր խնդրի պատճառը սիրո պակասն է, քանի որ դա է բոլոր խնդիրների պատճառը (Քեն Քերի):

Եթե չես կարող լուծել սեփական խնդիրները, պետք չէ «լուծել» գլոբալ խնդիրները (անհայտ հեղինակ):

Խնդիրներն աճի ու ինքնազարգացման հնարավորություն են (Լուիզա Հեյ):

Դուք կամ լուծման մի մասն եք կամ խնդրի մի մասը (Էլդրիդջ Քլիվեր):

Դժվարությունները նրա համար են, որպեսզի դրանք հաղթահարել (Ռալֆ Ուալդո Էմերսոն):

Մի ասեք ինձ, որ այս խնդիրը բարդ է: Եթե ​​այն պարզ լիներ, ապա խնդիր չէր լինի (Ֆերդինանդ Ֆոշ):

Դուք չեք կարող լուծել խնդիրը՝ մինչև չընդունեք, որ ունեք այն (Խարվի Մաքքեյ):

Խնդիրների մեծ մասը կամ չունեն լուծում կամ ունեն մի քանի լուծում: Շատ քիչ խնդիրներ կան, որ ունեն հենց մեկ լուծում (Էդմունդ Բերկ):

Մարդիկ վախենում են խնդիրներից՝ կարծելով, որ իրենց կյանքում ինչ-որ բան կփոխվի դեպի վատը: Իրականում, խնդիրներն հաղթահարելով է մարդու կյանքում ինչ-որ բան փոխվում դեպի ավելի լավը (Հաջողության բլոգ):

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»