Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Ժեստերի լեզուն

Ժեստերի լեզուն. օրինակներ

Այս հոդվածում կխոսենք նախորդ հոդվածներից մեկում գրված ժեստերից երկուսի մասին` ձեռքը բերանի մոտ և հպում քթի հետ, և կմեկնաբանենք դրանք հայտնի մարդկանց օրինակներով:

Ուղղակի ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ «ձեռքը բերանի մոտ» ժեստի նշանակությունը հետևյալն է. երբ մարդը սուտ է խոսում, նա ենթագիտակցորեն փորձում է փակել բերանը, բայց ինչ-որ պահի փոշմանում է և առաջ են գալիս այլ` ավելի քողարկված և ոչ ակնհայտ ժեստեր, օրինակ` հպում քթի հետ:

Նայեք Բիլլ Գեյթսին: Այս ժեստը կարելի է մեկնաբանել երկու ձև` կախված նրանից, խոսում է նա, թե լսում: Եթե այս պահին նա լսում է, ապա ժեստը կարելի է մեկնաբանել այսպես. նա չի հավատում ձեր ոչ մի խոսքին, կասկածներ ունի ձեր անկեղծության մեջ կամ էլ ուղղակի զսպում է իրեն, որպեսզի չասի ձեզ այն, ինչ շատ է ուզում ասել:

Նայեք Բորիս Բերեզովսկիին: Եթե այս պահին նա խոսում է, ապա նրա ժեստն ավելի շատ հիշեցնում է սովետական ժամանակների հայտնի լոզունգներից մեկը` «սո՛ւս մնա»:

Բերեզովսկի Սուս մնա

Ամենևին պարտադիր չէ, որ հենց մարդու ձեռքը հպվի բերանին, երբ նա սուտ է խոսում կամ չի հավատում դիմացնի անկեղծությանը: Դա կարող է լինել ցանկացած այլ իր` գինով լի բաժակ, այցեքարտ կամ գրիչ, ինչպես Ջորջ Սորոսի դեպքում:
Ջորջ Սորոս
Ամեն դեպքում հիշեք, որ այս ժեստը, մնացած այլ ժեստերի պես, չի կարելի միշտ նույն ձև մեկնաբանել, սա ձեզ միայն մտածելու տեղիք պետք է տա: Երբեմն լինում է այնպես, որ ձեռքը ոչ թե ակնթարթորեն է հպվում բերանին, այլ երկար ժամանակ մնում է դրա վրա, իսկ դա կարող է նշանակել, օրինակ, «ես ձեզ դեռ ցույց կտամ»:
Ժիրինովսկի
Ամենատարածված մյուս ժեստը, որը վկայում է մարդու կեղծավորության և ստի մասին, այն է, երբ մարդը հպվում է քթին կամ մի քանի հպումներ է կատարում քթի տակ գտնվող փոսիկին:
Ջորջ Բուշ
Ժեստը կարող է կրկին ունենալ երկու նշանակություն` կախված նրանից, խոսում է մարդը, թե լսում:
Ժիրինովսկի
Եթե Վլադիմիր Պուտինը այս պահին խոսում է, ապա հավանաբար նա չի ասում այն, ինչ իրականում մտածում է: Իսկ եթե նա այս պահին լսում է, ապա ավելի հավանական է, որ նա չի հավատում դիմացինի անկեղծությանը (կամ էլ այս դեպքում ուղղակի նրա քիթն է քոր գալիս 🙂 )
Պուտին
Օլեգ Սիսուեվ

Այս ժեստն ունի ևս մեկ նշանակություն` մարդը գիտի ճիշտը, բայց չի ասում այն:
Միխայիլ Պիոտրովսկիյ

Ամեն դեպքում, ամեն ինչ կախված է կոնկրետ իրավիճակից: Եթե «ո՞վ է գողացել փողերը» հարցին կասկածյալը պատասխանում է «ես չեմ գողացել» և միևնույն ժամանակ քորում է քիթը, ապա ավելի հավանական է, որ հենց նա էլ գողացել է փողերը:

Իսկ եթե նույն հարցին կասկածյալր պատասխանում է` «ես չգիտեմ, թե ով է դա արել» և քորում է քիթը, ապա դա կարող է խոսել այն մասին, որ նա գիտի, թե ով է գողը, բայց չի կարող կամ չի ուզում այդ մասին ասել:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

  • Չնայած որ կայքում այլ բան էի փնտրում <<ժեստերի լեզու>> հասկացության տակ, ամեն դեպքում գտա ևս շատ կարևոր մեկնաբանություն: Այս տարբերակները, որոնք ներկայացված են <<հեղինակի>> կողմից, կարելի է կիրառել հենց այս պահից և կարող եմ ասել, որ այն տեղեկությունը որ ստացա ես, թույլ է տալիս լինել այաս բարդ աշխարհում ավելի զգոն և ցանկության դեպքում թույլ չտալ հիմարեցնել ինձ և չփորձեք կարդալու ընթացքում ձեր ձեռքը տանել դեպի քթաշրթունքյին հատվածը 🙂

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»