Թագավորը սարսափահար վեր է թռնում: Արդեն որերորդ օրն է, ինչ նույն երազն էր տեսնում. իբր նա հանգիստ քայլում է պարտեզով` լցված ծաղկած ծառերի քաղցրահամ բույրով, բայց հանկարծ.. երբ նա թարթում է աչքերը և բացում, տեսնում է, որ իր վրա մեղուներ են լցվել: Դրանք ամենուր էին` գլխին, ձեռքերին, ոտքերին: Մեղուները չէին խայթում, բայց երբ նա փորձում էր հեռացնել դրանք իրենից, փորձում էր ազատվել դրանցից, դրանք կրկին ետ էին վերադառնում և կպչում էին մարմնին: Մեղուներն այնքան շատ էին, այնքան ուժեղ էին տզզում, որ թագավորն ամեն անգամ սարսափահար քնից վեր էր թռնում:
Այս առավոտ թագավորը կրկին նույն երազն է տեսնում: Նա կանչում է իր թագավորության բոլոր իմաստուններին և հրամայում է մեկնաբանել երազը: Իմաստուններից մեկն առաջ է գալիս և բացատրում, որ մեղուներն առատության նշան են և որ այս տարի առատ տարի է լինելու: Մյուս իմաստունն էլ առարկում է, որ մեղուների հարձակումը թշնամու հարձակումն է խորհրդանշում և շուտով պատերազմ է լինելու:
— Դրանք Ձեր խնդիրներն են, — լսվում է ետևի շարքերից:
— Իի՞նչ, — բացականչում է թագավորը, — առաջ բերե՛ք դրան: Ի՛նչ է դա նշանակում:
Առաջ անցնելով ամբոխի միջով՝ թագավորի առջև է հայտնվում կիսամերկ մի ծերունի:
— Դրանք Ձեր առօրյա խնդիրներն են, Արքա, — բացատրում է ծերունին, — Ձեր կյանքում տարբեր շատ խնդիրներ կան, ինչպես բոլորի կյանքում: Դրանք Ձեզ լուրջ վնաս չեն հասցնում, ինչպես մեղուները երազում Ձեզ չէին խայթում, ուղղակի դրանք այնքան շատ են և այնքան ուժեղ են «տզզում», որ Ձեզ թվում է, որ դուք կործանվում եք և դրանից դուք սարսափահար վեր եք թռնում: Դուք փորձում եք հեռացնել Ձեր խնդիրները Ձեզանից, բայց դրանք չեն հեռանում: Խնդիրներից հնարավոր չէ ազատվել, դրանք միշտ էլ լինում են. ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես դրանց վերաբերվում: Եթե Դուք ուշադրություն չդարձնեք այդ «տզզոցի» վրա, ապա ժամանակի ընթացքում մեղուներն իրենք կթողնեն Ձեզ և կհեռանան:
Հաճախ մեր առօրյա խնդիրներն այնպես ուժեղ են «տզզում», որ մեզ թվում է, որ այլևս ելք չկա և որ մենք իվիճակի չենք ոչինչ անել: Բայց դա միայն «տզզոցն» է և իրականում խնդիրները չեն կարող մեզ լուրջ վնաս հասցնել: Եթե ուշադրություն չդարձնել «տզզոցի» վրա, դրանք իրենք կթողնեն մեզ և կհեռանան:
Իրոք շատ հետաքրքիր առակ էր և ուսուցողական: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Ձեզ նույնպես շնորհակալություն Անուլ ջան:
Հետաքրքիր է և շատ տրամաբանական 🙂
🙂
լավ առակ էր :Ճ …ու ոնց որ միշտ ամեն ինչ կախված ա մեր վերաբերմունքից
Հա Anulya ջան, ոնց որ միշտ 🙂
shat lavn er, iskapes, erbemn ayd manr, arorya hogsern aynqan en mez zbaxecnum, vor menq chenq karoxanum tesnel gexecik@
Զառա ջան եթե մանրուքների վրա կենտրոնանանք, փոքր բաների մասին մտածենք ու այդ մանրուքները մեզ համար խնդիրներ լինեն, ինչպես մենք կարող ենք գլոբալ, մեծ արդյունքների հասնել:
Iskapes, bayc de mek-mek dranq ed mexuneri tzzoci nman xangarum en: Hishum em Deil Karnegiic mi hatvac ” Skzbum luceq poqr xndirner@, isk heto anceq mecerin, vorpeszi ayd poqrer@ chxangaren el dzez
Ճիշտ է Զառա ջան, եթե խնդիր կա, պետք է լուծել: Այստեղ ավելի շատ այն է, որ եթե ինչ-որ մանրուք է լինում, դրան չվերաբերվել որպես խնդիր, այլ անտեսել: Օրինակ, ափսեն միամիտ խոհանոցում ընկավ ջարդվեց: Կարելի է երկու ժամ ափսոսալ, բողոքել, տրամադրությունը գցել, վերլուծել թե ինչպես եղավ, որ ափսեն ընկավ կոտրվեց և այլն և այլն կամ էլ ուղղակի կտորները թափել ու շարունակել գործերը, կարծես ոչինչ չի եղել: Այսինքն, այդ պահին արդեն ոչինչ չես կարող փոխել, ու եթե դրան թեթև ես վերաբերվում, դա նույնն է, որ դու քո համար խնդիր չես ստեղծում: Իսկ նման առօրյա մանրուքներ օրվա ընթացքում շատ են լինում: Կարող է միամիտ համակարգիչը փչանա: Պետք է դրան չվերաբերվես որպես խնդիր, այլ ուղղակի տանես վերանորոգելու բայց այն հոգեբանության, կարծես ոչ մի լուրջ բան չի եղել: Եվ եթե սկսում ես իրերին այդպես վերաբերվել, իրոք որ շատ քիչ բան է սկսում քեզ անհանգստացնել:
Մեզանից յուրաքնչյուրը ունի իր առօրյան, բնականաբար ունի նաև առօրեական ու կենցաղային բազմաթիվ մանր մունր խնդիրներ: Լիովին համաձայն եմ, որ նման խնդիրները բարդացնելու դեպքում կորցնում ենք մեր թանկագին ժամանակը և դառնում կենցաղի գերի: Նման խնդիրները միակ բանն են, որ շատ հեշտությամբ լուծում եմ: Նախ փորձում եմ հասկանալ, թե ինչի հետևանքով են առաջանում այդ խնդիրները, որպեսզի հետագայում խուսափեմ նման իրավիճակներից և համապատասխան լուծում գտնեմ, իսկ բուն խնդրին վերաբերվում, որպես երևույթի, որն արդեն տեղի է ունեցել և ոչինչ չեմ կարող փոխել:Եթե փորձենք ամեն ինչում լավ բաներ փնտրել, կարծում եմ շատ հարցեր խնդիրների տեսք չեն ընդունի և ապարդյուն գլխացավանք չեն դառնա:
“Կենցաղի” գերի-ն լավ արտահայտություն էր Գայանե ջան, հենց դրանից պետք է խուսափել..
Շատ ողջունելի է, որ այդպես եք վերաբերվում մանր խնդիրներին:
Այդպիսի կենցաղային խնդիրներն ընդհանրապես պետք է անտեսել, այլապես կթունավորեն մեր կյանքը: Կարծում եմ` կյանքում կան ավելի կարևոր երևույթներ, քան խնդիրներն են: Դեյլ Կառնեգին ի նկատի ե ունեցել փոքր գործերը: Մինչև այդ փոքր խնդիրները, գործերը չլուծենք, չվերջացնենք, չենք կարող անցնել ավելի մեծերին:
Իսկ ինչ վերաբերում է կենցաղային խնդիրներին, ապա դրանք անէական են, աննշան: Զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր նեղվում են տեխնիկայի փչանալուց կամ էլ որևէ իր կոտրվելուց: Ամեն դեպքում մարդն ավելի կարևոր է, քան նյութը: Ես այդ թեմայով ուզում եմ հոդված գրել:
Ես էլ եմ համաձայն, փոքր և արագ լուծվող գործերը պետք է առաջինը արանքից հանել, որ ուղեղդ չծանրաբեռնվի:
Անհամբերությամբ կսպասենք 🙂