Եթե կարդացել եք իմ նախորդ գրքերը, ապա այս մեկն ընթերցելիս ժամանակավորապես մոռացեք դրանք: Սա մոտիվացիոն գիրք չէ: Ընթերցելիս զգացմունքները փոփոխական կլինեն: Ներկայացված որոշ մտքերի հետ դուք անմիջապես չեք համաձայնվի, որոշ մտքերի հետ չեք համաձայնվի ընդհանրապես: Սակայն գրքի նպատակը իմ ներկայացրած մտքերն ընդունելը և դրանք ձերը դարձնելը չէ: Նպատակն այլ է. փորձենք մտածել ինքնուրույն՝ կտրվելով համամարդկային ընդհանուր մտածողությունից: Փորձենք ընդլայնել մեր գիտակցության սահմանները: Հուսով եմ՝ գիրքն օգտակար կլինի և կտեղափոխի ձեր մտածողությունը նոր հարթություն: Ընթերցեք և վերլուծեք ինքնուրույն: Այն ձեզ ոչինչ չի պարտադրում, ընդամենը հնարավորություն է տալիս ճանապարհորդել դեպի մեկ այլ իրականություն:


   


Հաջողության գաղտնիքներ

8 բան, որը որոշակիորեն անում են հաջողակ մարդիկ

Հեղինակ՝ Shushan Margaryan

Ինչո՞ւ որոշ նպատակների հասնելը այնքան հեշտ է լինում, իսկ մյուսները` ոչ: Եթե չգիտեք, ապա համոզված եղեք, որ դուք միակը չեք այդ շփոթության մեջ: Պարզվում է, որ անգամ շատ հաջողակ, օժտված մարդիկ հաճախ չեն հասկանում, թե ինչու են երբեմն հաջողվում, իսկ երբեմն ձախողվում: Ինտուիտիվ պատասխանն այն է, որ մարդիկ ծնվում են որոշակի ուժեղ և թույլ կողմերով, բայց սա գլուխկոտրուկի միայն մի մասն է: Իրականում մի քանի տասնամյակ տևած հետազոտությունները փաստում են, որ հաջողակ մարդիկ հասնում են իրենց նպատակներին ոչ թե նրա համար, թե ով են իրենք, այլ ավելի հաճախ նրա շնորհիվ, թե ինչ են իրենք անում:

1. Get specific. Երբ նպատակ եք սահմանում, աշխատեք սահմանել այն քանակապես այնքան որոշակի, որքան դա հնարավոր է: «Նիհարել 5կգ» ավելի լավ նպատակ է, քան «նիհարել ինչ-որ չափով», քանի որ սա հնարավորություն է տալիս հստակ տեսնել հաջողությունը, նպատակը: Ճշգրիտ իմանալը, թե ինչ եք դուք ուզում նվաճել` մոտիվացված վիճակում է պահում ձեզ` մինչև նպատակին հասնելը: Միևնույն ժամանակ պետք է սահմանել որոշակի գործողություններ, որոնք անհրաժեշտ են նպատակին հասնելու համար: Պարզապես ինքդ քեզ խոստանալ, որ քիչ կուտես կամ շուտ կքնես չափազանց անորոշ է, ավելի լավ է ճշգրիտ ժամ սահմանել, ասենք «ես կքնեմ ժամը 10-ին»:

2. Seize the moment to act on your goals. Հաշվի առնելով, թե մեզանից ոմանք որքան զբաղված են և որքան շատ նպատակներ են միանգամից հետապնդում, զարմանալի չէ, որ հաճախ մենք բաց ենք թողնում մեր հնարավորությունները` չնկատելով դրանք:  Նվաճել նպատակը` նշանակում է կառչել հնարավորություններից, քանի դեռ դրանք չեն սողացել մատների արանքով: Մի պահ մտածեք` արդյոք դուք ժամանակ իսկապես չունե՞ք այս կամ այն բանը անելու համար:

Պահը օգտագործելու համար որոշեք երբ, որտեղ և ինչ պետք է անեք: Հետազոտությունները ցույց են տվել, որ նմանատիպ պլանավորումը թույլ կտա ձեր ուղեղին ընկալել պահը` մեծացնելով հաջողության հավանականությունը 300%-ով:

3. Know exactly how far you have left to go. Ցանկացած նպատակ պահանջում է ձեր առաջընթացի կանոնավոր և ազնիվ մոնիթորինգ, եթե ոչ ուրիշների կողմից, ապա ձեր: Եթե դու չգիտես, թե ինչպես են գործերդ առաջ գնում, ապա չես կարող նաև հարմարեցնել քո քայլերը կամ վարքագիծը դրան: Հաճախակի ճշտիր առաջընթացդ` ամեն շաբաթ կամ նույնիսկ ամեն օր:

4. Be a realistic optimist. Նպատակ սահմանելիս քո բոլոր դրական մտքերն ու սպասումները ընդգրկիր դրա մեջ: Հավատա ունակություններիդ` դա չափազանց կարևոր է ինքդ քեզ խթանելու և համակարգելու համար: Բայց երբևէ մի թերագնահատիր դեպի նպատակ տանող ճանապարհին առկա դժվարությունները: Նվաճման արժանի նպատակները պահանջում են մեծ ջանքեր, պլանավորում և ժամանակ:

5. Focus on getting better, rather than being good. Մեզանից շատերը մտածում են, որ իրենց խելացիությունը, անհատական հատկանիշները և ֆիզիկական ունակությունները ֆիքսված են, այսինքն ինչ էլ մենք անենք` ավելի լավը չենք դառնալու: Որպես արդյունք մենք կենտրոնանում ենք այնպիսի նպատակների վրա, որոնք հնարավորություն չեն տալիս զարգացնել մեր ունակությունները:

Բարեբախտաբար մեր բոլոր կարողությունները խորապես վիճելի են: Այն մարդիկ, որոնց նպատակները կապված են ավելի լավը լինելու, քան պարզապես լավը լինելու հետ, հաջողության ճանապարհին դժվարությունների են հանդիպում և գնահատում են ճանապարհը այնքան, որքան նշանակետը:

6. Build your willpower muscle. Մեր ինքնակառավարման մկանը նման է մեր մյուս մկաններին` վարժություններ չկատարելով այն ժամանակի ընթացքում ավելի թույլ է դառնում: Բայց երբ մենք աշխատեցնում ենք նրան, այն դառնում է ավելի և ավելի ուժեղ և ունակ օգնելու մեզ հասնելու մեր նպատակներին:

Կամքի ուժ զարգացնելու համար արեք մի բան, որը չեք ցանկանում անել: Առաջնորդվեք “when You want to give in, give up” կարգախոսով: Պլանավորեք ինչպես կհաղթահարեք դժվարությունները, երբ հանդիպեք դրանց: Մի հանձնվեք, և ժամանակի ընթացքում կզգաք, թե ինչպիսի կամքի ուժ եք ձեռք բերել:

7. Don’t tempt fate. Անկախ նրանից, որքան ուժեղ է դարձել ձեր կամքի ուժը, հիշեք, որ այն ունի սահմաններ: Մի փորձեք միանգամից 2 նպատակի լծվել: Հաջողակ մարդիկ գիտեն, որ պետք չէ առանց այն էլ դժվար հասանելի նպատակը դարձնել ավելի դժվար հասանելի: Մի գերագնահատեք ձեր ունակությունները և մի գայթակղվեք:

8. Focus on what you will do, not what you won’t do. Եթե ցանկանում եք, օրինակ, թողնել ծխելը կամ նիհարել, պետք է կենտրոնանալ վատ սովորությունները լավով փոխարինելու, այլ ոչ թե դրանք պարզապես թողնելու վրա: Մտքի ուժի և ազդեցության ուղղությամբ կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ երբ մենք փորձում ենք խուսափել որևէ մտքից, այն ավելի ակտիվ է դառնում: Նույնը վերաբերվում է նաև մեր պահվածքին` փորձելով խուսափել վատ սովորությունից, այն ավելի ուժեղանում է, ոչ թե վերանում:

Հիշեք, պետք չէ այլ մարդ դառնալ ավելի հաջողակ լինելու համար, պետք է ուղղակի փոխել ձեր գործողությունները: Դա ոչ թե դուք եք, այլ այն, թե ինչ եք դուք անում:

Հեղինակի մասին

Shushan Margaryan

22 մեկնաբանություն

Մեկնաբանել

«Ոչ ստանդարտ» գիրք

Մեր օրերում մարդիկ իրենց ժամանակի մեծ մասը տրամադրում են աշխատանքին և գումար վաստակելուն: Ժամանակի մյուս մասը, երբ նրանք չեն աշխատում, աշխատանքով են զբաղված նրանց մտքերը: Ես միշտ դեմ եմ եղել առավոտից մինչ ուշ երեկո աշխատելուն՝ լավ արդյունքներ ունենալու համար: Դրա փոխարեն պետք է ստեղծել արդյունավետ համակարգեր, որոնց շարժիչ գործոնը ժամանակը չէ: Ժամանակի ավելացած մասը կարելի է օգտագործել մտածելու, վերլուծելու նպատակով: Ժամանակի որոշակի հատված անպայման պետք է տրամադրել մտածելուն:

 
error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»