Մարդկանց հետ շփում

Ինչպես են ազդում այլ մարդկանց կարծիքները մեզ վրա

Հեղինակ zaraavi

Հոդվածս ուզում եմ սկսել Մարկ Տվենի հետևյալ խոսքերով «Խուսափեք այն մարդկանցից, ովքեր ջանում են կոտրել  հավատը ձեր ուժերի հանդեպ: Դա հատուկ է ճղճիմ մարդկանց: Հռչակավոր մարդիկ, ընդհակառակը, ներշնչում են այն միտքը, որ դուք էլ կարող եք դառնալ հռչակավոր»:

Տարբեր են մեզ շրջապատող մարդիկ, տարբեր են նրանց աշխարհայացքները, մտածելակերպը, նախասիրությունները: Մենք չենք կարող դուր գալ բոլորին: Յուրաքանչյուր մարդ ունի իր պատկերացումը գեղեցիկի, ինտելեկտի, բարոյականության մասին: Մենք կարող ենք մեկի մոտ տպավորություն թողնել որպես խելացի, գեղեցիկ, կիրթ անձնավորություն, իսկ մյուսի մոտ` հակառակը: Կարևորը ձեր կարծիքն է ձեր մասին: Ինչպես դուք ներկայացնեք ձեզ, այնպես էլ ձեզ կընկալի շրջապատը: Սիրեք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք:

Լինում են պահեր, երբ մեկ մարդու արտահայտած կարծիքը ձեր մասին կարող է փոխել ձեր ամբողջ օրվա տրամադրությունը: Ես դա զգացել եմ: Մարդիկ ավելի շուտ հակված են վատաբանելու, պարսավելու, քննադատելու, քան լավ խոսքեր ասելու, գովելու: Դա նրանք անում են ենթագիտակցաբար, բնազդորեն: Այդպես նրանք ինքնահաստատվում են: Մարդիկ չար չեն, ուղղակի` “Собака бывает кусачейТолько от жизни собачей”: Մեծահոգաբար ներեք նրանց: Հաճախ ենք լսում` «Այս զգեստը քեզ չի սազում», «Ձեր աշխատանքը լավը չէր», «Ձեր տեսքն այսօր ինձ դուր չի գալիս» և այլն, և այլն: Այս խոսքերը ձեզ երբեք չեն վնասի, եթե դրանց նշանակություն չտաք: Եթե այդպիսի մի կարծիք փչացրել է ձեր տրամադրությունը, փորձեք գնել որևէ սիրելի իր կամ քաղցրավենիք: Կամ էլ կարելի է գնալ վարսավիրանոց, գեղեցիկ սանրվածք անել: Ըստ հոգեբանների շոփինգը ամենաարդյունավետ պայքարն է վատ տրամադրության դեմ: Եվ դա ճիշտ է: Փորձեք:

Երբեք մի փորձեք պարզել, թե ինչ են մտածում ուրիշները ձեր հագուստի, աշխատանքի կամ էլ ձեր արտաքին տեսքի մասին: Միևնույն է այն ձեզ չի գոհացնելու: Եվ մի փորձեք ինքներդ կարծիք հայտնել ձեր մասին: Միշտ եղեք չեզոք: Եթե ձեզ գովում են, մի հաճելի խոսք էլ դուք ասեք նրան, իսկ եթե քննադատում են, ապա լռեք և փորձեք մտածել ավելի դրական երևույթների մասին: Իհարկե շատ դժվար է, քանի որ յուրաքանչյուր խոսք իր մեջ էներգիա է պարունակում, և այն իսկապես կարող է փչացնել մեր ողջ օրը կամ էլ հակառակը` բարձրացնել տրամադրությունը: Փորձեք ընդունել այն մարդկանց կարծիքները, ովքեր ձեզ ավելի հոգեհարազատ են, ինքնահաստատված են և կարիք չունեն ձեզ ճնշելու:

Եվ հիշեք. «Երբ ձեր մասին բամբասում են, դա վատ է, իսկ երբ դադարում են բամբասել, դա ահավոր է»:

Հեղինակի մասին

zaraavi

Կարծում եմ ինձ լավ կնկարագրեն իմ սիրելի աֆորիզմները
Вместо того, чтобы осуждать людей, постараемся понять их

When God created this world he also had some illusions

If you live to please other people, everybody may like you, but you are going to hate yourself .
Если шутка прячется за серьезное - это ирония; если серьезное за
шутку - юмор.
Ամեն ինչ կյանքում, ինչ ինձ չի սպանում, ինձ ավելի ուժեղ է դարձնում
Հնարավորի սահմանները որոշելու միակ ճանապարհն է` ԴՈՒՐՍ ԳԱԼ այդ սահմաններից
Я люблю тебя жизнь! Правда, не так извращенно и жестоко, как ты меня.
Ничто так не украшает женщину, как удачно подобранный мужчина.
В жизни все бывает, только не каждому достается.
Если желаешь, чтобы мир изменился, - сам стань этим изменением.

12 մեկնաբանություն

  • Ավելացնեմ մեկ պատմություն:
    Մի ծեր սամուրայ է լինում: Եվ նրան ոչ ոք չի կարողանում հաղթել: Նա այնպես էր շփոթեցնում հակառակորդին, որ վերջինս ցայտնոտի մեջ էր ընկնում և պարտվում: Մի անգամ մարտի ժամանակ մի երիտասարդ պարտվում է և սկսում է գոռալ ծեր սամուրայի վրա: Նա խոսքերով փորձում է վիրավորել ծեր սամուրային: Սակայն սամուրայը մնում է տեղում և ոչինչ չի ասում: Երբ երիտասարդը հեռանում է, աշակերտները հարցնում են.
    — Ուսուցիչ, նա Ձեր հասցեին այդքան վիրավորական խոսքեր ասաց, ինչու չպատասխանեցիք նրան:
    Սամուրայը ժպտում է.
    — Երբ դուք որևէ մեկին նվեր եք տալիս, և նա չի վերցնում այդ նվերը: Այն ում մոտ է մնում: Իհարկե ձեզ մոտ: Ես չվերցրեցի այդ վիրավորանքները, արհամարհեցի դրանք` թողնելով դրանք նրա մոտ: Հիամ այդ վիրավորանքները նրան են պատկանում, այլ ոչ ինձ:

  • Ուղղակի պետք է հիշենք, որ նախանձը բոլորին է հատուկ, նախանձը մարդկային որակ է, ու վերջ, ու մենք պիտի ներենք ու պոզիտիվ լինենք: Ոնց ասում էր մեր սիրելի Ուիլ Սմիթը մեր սիրելի ֆիլմում “Ոչ ոքի թույլ մի տուր քեզ ասել, որ դու ինչ-որ բան չես կարող”: Գնա, տես ու վերցրու: Վերջ;-)
    Հ.Գ. Մեզ ուրախ ու հաջողակ հանգստյան օրեր

  • Շատ խելացի գրառում էր, շնորհակալություն: Ես ել եմ միշտ կրկնում, որ մարդիկ չար չեն, ուղղակի մի քիչ ՆՐԲԱՆԿԱՏ չեն, էդպես և չես ֆիքսվում վատ երևույթների վրա և ավելի հեշտ ես սիրում մարդկանց: Իսկ շոփինգի ազդեցության հետ արդեն համամիտ եմ, մի ժամանակ մտածում էի, որ դժվար թե էդ երևույթը էական ազդեցություն ունենա իմ տրամադրության վրա, բայց չէ, հաճելի ա … էնպես որ վաղը գնում եմ գնումների: Շնորհակալություն!

    • Վանուհի ջան մերսի դրական խոսքերի համար: Վաղն էլ հենց կիրակի է, արևոտ եղանակ` շատ լավ օր գնումների համար:

  • Վաաաաաաաաաաաաաաաաաաաաախ իմ ամենասիրելի եղանակն է գարունը: Առանց արևի ես կորցնում եմ իմ մոտիվացիան 🙂

  • ես էլ ձյան ու անձրևի ժամանակ եմ միշտ մի բան ուզում անել ու անում եմ,, բայց դե ամառը սիրում եմ որովհետև ամենինչ փոխվում ա ամռանը

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»