Հոդվածս ուզում եմ սկսել Մարկ Տվենի հետևյալ խոսքերով «Խուսափեք այն մարդկանցից, ովքեր ջանում են կոտրել հավատը ձեր ուժերի հանդեպ: Դա հատուկ է ճղճիմ մարդկանց: Հռչակավոր մարդիկ, ընդհակառակը, ներշնչում են այն միտքը, որ դուք էլ կարող եք դառնալ հռչակավոր»:
Տարբեր են մեզ շրջապատող մարդիկ, տարբեր են նրանց աշխարհայացքները, մտածելակերպը, նախասիրությունները: Մենք չենք կարող դուր գալ բոլորին: Յուրաքանչյուր մարդ ունի իր պատկերացումը գեղեցիկի, ինտելեկտի, բարոյականության մասին: Մենք կարող ենք մեկի մոտ տպավորություն թողնել որպես խելացի, գեղեցիկ, կիրթ անձնավորություն, իսկ մյուսի մոտ` հակառակը: Կարևորը ձեր կարծիքն է ձեր մասին: Ինչպես դուք ներկայացնեք ձեզ, այնպես էլ ձեզ կընկալի շրջապատը: Սիրեք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք:
Լինում են պահեր, երբ մեկ մարդու արտահայտած կարծիքը ձեր մասին կարող է փոխել ձեր ամբողջ օրվա տրամադրությունը: Ես դա զգացել եմ: Մարդիկ ավելի շուտ հակված են վատաբանելու, պարսավելու, քննադատելու, քան լավ խոսքեր ասելու, գովելու: Դա նրանք անում են ենթագիտակցաբար, բնազդորեն: Այդպես նրանք ինքնահաստատվում են: Մարդիկ չար չեն, ուղղակի` “Собака бывает кусачей. Только от жизни собачей”: Մեծահոգաբար ներեք նրանց: Հաճախ ենք լսում` «Այս զգեստը քեզ չի սազում», «Ձեր աշխատանքը լավը չէր», «Ձեր տեսքն այսօր ինձ դուր չի գալիս» և այլն, և այլն: Այս խոսքերը ձեզ երբեք չեն վնասի, եթե դրանց նշանակություն չտաք: Եթե այդպիսի մի կարծիք փչացրել է ձեր տրամադրությունը, փորձեք գնել որևէ սիրելի իր կամ քաղցրավենիք: Կամ էլ կարելի է գնալ վարսավիրանոց, գեղեցիկ սանրվածք անել: Ըստ հոգեբանների շոփինգը ամենաարդյունավետ պայքարն է վատ տրամադրության դեմ: Եվ դա ճիշտ է: Փորձեք:
Երբեք մի փորձեք պարզել, թե ինչ են մտածում ուրիշները ձեր հագուստի, աշխատանքի կամ էլ ձեր արտաքին տեսքի մասին: Միևնույն է այն ձեզ չի գոհացնելու: Եվ մի փորձեք ինքներդ կարծիք հայտնել ձեր մասին: Միշտ եղեք չեզոք: Եթե ձեզ գովում են, մի հաճելի խոսք էլ դուք ասեք նրան, իսկ եթե քննադատում են, ապա լռեք և փորձեք մտածել ավելի դրական երևույթների մասին: Իհարկե շատ դժվար է, քանի որ յուրաքանչյուր խոսք իր մեջ էներգիա է պարունակում, և այն իսկապես կարող է փչացնել մեր ողջ օրը կամ էլ հակառակը` բարձրացնել տրամադրությունը: Փորձեք ընդունել այն մարդկանց կարծիքները, ովքեր ձեզ ավելի հոգեհարազատ են, ինքնահաստատված են և կարիք չունեն ձեզ ճնշելու:
Եվ հիշեք. «Երբ ձեր մասին բամբասում են, դա վատ է, իսկ երբ դադարում են բամբասել, դա ահավոր է»:
Ավելացնեմ մեկ պատմություն:
Մի ծեր սամուրայ է լինում: Եվ նրան ոչ ոք չի կարողանում հաղթել: Նա այնպես էր շփոթեցնում հակառակորդին, որ վերջինս ցայտնոտի մեջ էր ընկնում և պարտվում: Մի անգամ մարտի ժամանակ մի երիտասարդ պարտվում է և սկսում է գոռալ ծեր սամուրայի վրա: Նա խոսքերով փորձում է վիրավորել ծեր սամուրային: Սակայն սամուրայը մնում է տեղում և ոչինչ չի ասում: Երբ երիտասարդը հեռանում է, աշակերտները հարցնում են.
— Ուսուցիչ, նա Ձեր հասցեին այդքան վիրավորական խոսքեր ասաց, ինչու չպատասխանեցիք նրան:
Սամուրայը ժպտում է.
— Երբ դուք որևէ մեկին նվեր եք տալիս, և նա չի վերցնում այդ նվերը: Այն ում մոտ է մնում: Իհարկե ձեզ մոտ: Ես չվերցրեցի այդ վիրավորանքները, արհամարհեցի դրանք` թողնելով դրանք նրա մոտ: Հիամ այդ վիրավորանքները նրան են պատկանում, այլ ոչ ինձ:
Լավ պատմություն էր Զառա ջան 🙂
Ուղղակի պետք է հիշենք, որ նախանձը բոլորին է հատուկ, նախանձը մարդկային որակ է, ու վերջ, ու մենք պիտի ներենք ու պոզիտիվ լինենք: Ոնց ասում էր մեր սիրելի Ուիլ Սմիթը մեր սիրելի ֆիլմում “Ոչ ոքի թույլ մի տուր քեզ ասել, որ դու ինչ-որ բան չես կարող”: Գնա, տես ու վերցրու: Վերջ;-)
Հ.Գ. Մեզ ուրախ ու հաջողակ հանգստյան օրեր
Մերսի Sunny Annie ջան, լավ հանգստյան օրեր 🙂
Շատ խելացի գրառում էր, շնորհակալություն: Ես ել եմ միշտ կրկնում, որ մարդիկ չար չեն, ուղղակի մի քիչ ՆՐԲԱՆԿԱՏ չեն, էդպես և չես ֆիքսվում վատ երևույթների վրա և ավելի հեշտ ես սիրում մարդկանց: Իսկ շոփինգի ազդեցության հետ արդեն համամիտ եմ, մի ժամանակ մտածում էի, որ դժվար թե էդ երևույթը էական ազդեցություն ունենա իմ տրամադրության վրա, բայց չէ, հաճելի ա … էնպես որ վաղը գնում եմ գնումների: Շնորհակալություն!
Վանուհի ջան մերսի դրական խոսքերի համար: Վաղն էլ հենց կիրակի է, արևոտ եղանակ` շատ լավ օր գնումների համար:
Վաաաաաաաաաաաաաաաաաաաաախ իմ ամենասիրելի եղանակն է գարունը: Առանց արևի ես կորցնում եմ իմ մոտիվացիան 🙂
Հա դա հաստատ այդպես է Զառա ջան 🙂 Արևոտ եղանակին ուզում ես անընդհատ մի բան անել:
Ձեզ բոլորիդ լավ հանգստյան օր եմ մաղթում:
Մերսի Զառա ջան, քեզ էլ:
ես էլ ձյան ու անձրևի ժամանակ եմ միշտ մի բան ուզում անել ու անում եմ,, բայց դե ամառը սիրում եմ որովհետև ամենինչ փոխվում ա ամռանը
Հա տարբեր ա լինում, ամեն մարդ մի եղանակի ա ավելի ակտիվ դառնում: