Հայկական համացանցում այսօր ընկերությունները հանդես են գալիս հիմնականում երկու տեսակի գովազդով՝ բաններային և կոնտեքստային, բայց քանի որ գերակշռում է բաններայինը, ապա հենց դրա մասին էլ այստեղ կխոսենք:
Բանները դա նկար է կամ շարժանկար, որի վրա ընկերությունը ներկայացնում է իրեն կամ իր առանձին ապրանքներն ու ծառայությունները: Սովորաբար բանները հղվում է ընկերության կայքի վրա: Երբ մարդը մտնում է կայք, որտեղ տեղադրված է բաններային գովազդը, նրա հայացքն ուղղակի անցնում է բանների վրայով: Դա կարող է տևել մի քանի վայրկյան, հետևաբար բանները պետք է լինի այնպիսին, որ այդ մի քանի վայրկյանները բավական լինեն, որպեսզի այն պահի իր վրա այցելուի ուշադրությունը:
Եթե դուք չգիտեք, թե ինչ է բաններային գովազդը, ապա նայեք մեր կայքի ամենավերևում գտնվող երկու գովազդները՝ Simply Print և L&I Center ուսումնական կենտրոն: Դրանք շարժական բաններներ են, սակայն բանները կարող է լինել նաև նկար՝ առանց որևէ շարժման (օրինակ, տես աջ կողմում գտնվող lemon.am ինտերնետ աճուրդի գովազդը):
Որպեսզի բաններային գովազդը հասնի իր նպատակակետին, այսինքն գրավի այցելուի ուշադրությունը, տանք մի քանի խորհուրդներ:
- Թող այն լինի շարժական,
- Օգտագործեք նկարներ, դրանք ավելի լավ են տպավորվում մարդու գիտակցության մեջ,
- Տեքստը պետք է լինի կարճ: Որքան այն կարճ է, այնքան հեշտ է հիշվում,
- Օգտագործեք վառ գույներ,
- Խուսափեք «մենք», «մեր», «մեզ» բառերից, գլուխ մի գովեք,
- Օգտագործեք Ձեր ընկերության լոգոն: Թող մարդիկ հիշեն ոչ թե Ձեր ապրանքը կամ ծառայությունը, այլ ընկերությունը:
Ահա այսքանը: Եթե ուզում եք, որ Ձեր բանները տարբերվի մնացած բաններներից, թող այն պատմի կարճ պատմություն:
im karciqov mardu entagitakcutyan vra azdel@ aveli karevor e …ev erkrord sharjvox nkarner@ var guyner@ u bardzr dzayner@ govazgi mej miayn azdum en mardu nervayn hamakargi vra im karciqov