Հաջողության գաղտնիքներ

Ես պետք է այս կյանքում ուժեղ լինեմ

Սա այն խոսքերն են, որոնք պետք է ասի իրեն յուրաքանչյուր մարդ, ով ուզում է կյանքում հաջողությունների հասնել: Հիշեք, կյանքը չի սիրում թույլ մարդկանց: Երբեմն մարդիկ ուզում են արդյունքների հասնել խղճահարությամբ, իրենց թուլությունը ցույց տալով, իրենց կարիքների մասին բարձրաձայնելով: Նման մարդիկ ոչ մի շանս չունեն: Այն համակարգը, որում մենք ապրում ենք, որում ապրում է ողջ աշխարհը, ստեղծված է այդպիսին` ուժեղ մարդիկ վեր են բարձրանում, իսկ թույլերը մնում են ներքևում: Ուզենք թե չուզենք, բայց դա այդպես է: Կարելի է չհարմարվել դրան և մնալ ներքևում, կամ կարելի է ընդունել դա և ձգտել վերև:

Ուժեղ մարդ լինել չի նշանակում ուժեղ լինել ֆիզիկապես: Ուժեղ մարդ լինել չի նշանակում քեզ ենթարկել թույլերին, որպեսզի նրանց ֆոնի վրա ուժեղ երևալ: Ուժեղ մարդ լինել չի նշանակում «ուժեղ» բաների մասին խոսել, բայց ոչինչ չանել: Մայր Թերեզան ուժեղ մարդ էր, Մահաթմա Գանդին ուժեղ մարդ էր, Սթիվ Ջոբսը` ուժեղ մարդ էր: Ուժեղ են այն մարդիկ, ովքեր ունեն «ուժեղ նպատակներ» և ամեն ինչ անում են այդ նպատակներին հասնելու համար: Նրանք գնում են մինչև վերջ և չեն նահանջում: Ուժեղ են այն մարդիկ, որոնք հոգում են ուրիշների կարիքները և դրա համար հաճախ զոհաբերում են իրենց: Ուժեղ են այն մարդիկ, որոնք ստեղծում են ընդհանուր արժեքներ, որոնք փոխում են պատմության ընթացքը և առանց որոնց այս աշխարհում ինչ-որ բան պակաս կլիներ:

Միշտ եղեք ուժեղ: Մի թուլացեք նույնիսկ ամենադժվար պահերին: Հնարավոր է, որ թույլ մարդուն ինչ-որ մեկը խղճա և տեղ տա կյանքում: Բայց հավանականությունը, որ դա կլինի հենց Ձեզ հետ, շատ փոքր է: Բացի այդ էլ` Ձեզ պե՞տք է, որ Ձեզ խղճան: Դուք ինքներդ պետք է վերցնեք կյանքի Ձեր կտորը և ինքներդ պետք է հասնեք հաջողությունների:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

6 մեկնաբանություն

      • Luka ջան, ուժեղ մարդու կերպարը յուրաքանչյուրի մոտ առանձնահատուկ կերպով է ընկալվում: Ինձ համար ուժեղ է այն մարդը, ով ինքնուրույն է, պատասխանատու՝ իր կյանքի և արարքների համար: Ուժեղ մարդը փորձում է թափանցել խնդիրների մեջ և լուծել դրանք:
        Մարդն իր էությամբ շատ ուժեղ է և ընդունակ է դիմանալ ամեն ինչի: Նա մեկ րոպե հետո կարող է լինել ավելի ուժեղ, քան ներկա պահին: Թույլ մարդիկ պարզապես չեն օգտագործում իրենց ուժերը: Դրանում է ուժեղների ու թույլերի տարբերությունը: Մի՞թե մարդու համար ամոթալի չէ խոնարհվել և կարեկցանք պահանջել շրջապատից:
        Կյանքը կարող է խղճահարությամբ մոտենալ նրանց, ովքեր սպասում են այդ կարեկցանքին: Սակայն այդ դեպքում նա ոչ թե մարդկանց հաջողակ է դարձնում, այլ պարզապես՝ գոյատևող:
        Մենք շրջապատված ենք հարազատ մարդկանցով, ամեն օր կարող ենք զբաղվել սիրելի գործերով: Մեզանից շատերն ունեն երազանքներ, որոնց իրականացումն աշխարհը կդարձնի շատ ավելի գեղեցիկ ու հրաշալի: Հանուն այդ ամենի՝ մենք պարտավոր ենք ուժեղ լինել և երբեք չխոնարհվել դժվարությունների առաջ:
        Նրանք, ովքեր պահպանում են կյանքում ուժեղ լինելու օրենքները, հնարավորություն են ստանում ստեղծելու ապրելու սեփական կանոնները:

        • Ալլա ջան համաձայն եմ Ձեր բոլոր գրածների հետ, ինչպես միշտ լիարժեք մեկնաբանություն: Պատասխանատվության պահը իրոք որ այդպես է. ուժեղ մարդիկ իրենց վրա են վերցնում իրենց կյանքի պատասխանատվությունը:

        • Ձեր մեկնաբանությունը ասես հոդվածի շարունակությունը լինի, ու մեր բոլորիս սրտի խոսքը: Մերսի երկուսիդ

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»