Ամբողջ սրտով ես սիրում եմ կյանքը և ավելի շատ այն ժամանակ, երբ ատում եմ այն (Ֆրիդրիխ Նիցշե):
Իմաստուն մարդու համար ամեն օր սկսվում է մի նոր կյանք (անհայտ հեղինակ):
Կյանքն այն է, թե ինչ է տեղի ունենում, երբ դու լրիվ այլ բան ես պլանավորում (Ջ. Լենոն):
Ծեր հասակում դժվար է նոր կյանք սկսել, սկսեք այն այսօր (Հաջողության բլոգ):
Յուրաքանչյուր մարդ կյանքում երկու խնդիր ունի: Առաջինը՝ հասնել նրան, ինչ ուզում է, և երկրորդը՝ հաճույք ստանալ դրանից: Երկրորդ տրված է միայն իմաստուններին (Լ. Սմիթ):
Եթե Ձեզ դուր չի գալիս Ձեր նախկին կյանքը, փոխե՛ք այն: Ինչպե՞ս: Նայեք հոդվածի վերնագիրը (Հաջողության բլոգ):
Ապրիր այնպես, կարծես դու հիմա պետք է հրաժեշտ տաս կյանքին և ժամանակը, որը Ձեզ թողված է, անսպասելի նվեր է (Մարկ Ավրելիուս):
Նոր կյանքը չի սկսվում երկուշաբթի կամ Նոր տարուն, այս սկսվում է ամեն օր՝ Ձեր մտքերում (Հաջողության բլոգ):
Թիթեռը մի ամբողջ կյանք է ապրում (Ճապոնական ասացվածք):
Ամեն օր զարթնեք և ասեք՝ ես կանե՛մ դա: Կանեմ այն, ինչ երեկ ինձ անհնար էր թվում: Ամեն օր զարթնեք և ասեք՝ կյանքը հիասքա՛նչ է: Ես կտեսնեմ կյանքում այն, ինչը երեկ չէի նկատում: Ամեն օր զարթնեք և ասեք՝ վե՛րջ, ես երջանիկ եմ: Միգուցե երեկ ես երջանիկ չէի, բայց այսօր ես երջանիկ եմ… (Հաջողության բլոգ):
Ես այս կայքի մասին շատ եմ խոսում, շատ եմ պատմում : Ու ինձ հաճելի է, որ երբևէ ոչ մի նյութի համար չեմ ՛՛արդարացել՛՛ , չեմ ասել, թե . ՛՛դե լավ, այսպես էլ է պատահում, դե հիմա, լավ նյութ չէր…՛՛ :
Չէ : Նյութերը միշտ կարգին, ՛՛մաքուր՛՛ վիճակում են : Չկա այդպիսի նյութ, որը ասելիք չունենա: Դեռ առիթ չի եղել մտածելու, թե այս կամ այ այն նյութը վատն էր : Ամեն նյութի վրա հատ առ հատ աշխատանք է տարված. դա զգացվում է :
Ու օրս լուսավոր սկսվեց : Ժպտում եմ ու այսօր նոր կյանք եմ սկսում))))
Շնորհակալ եմ ձեզ : Ուրախ եմ, որ ձեր պես մարդկանց եմ ճանաչում, ուրախ եմ, որ այս ՛՛խոսքի հարթակում՛՛ ձեր թիմի պես ավագ սերունդ կա, ումից ես կարող եմ հանգիստ սովորել : Գալիս եմ ՛՛Հաջողության բլոգ՛՛ ու հանգստանում եմ, սովորում եմ, խելք եմ հավաքում :
Ճիշտ է , հաճախ չեմ մեկնաբանում, բայց ամեն օր այստեղ եմ : Առավոտյան իմ բլոգը, սոցցանցերն ու թերթերը բացելու հետ հավասար ՛՛Հաջողության բլոգն՛՛ եմ բացում : Սա , կարծում եմ, կայքի հաջողության ամենամեծ ապացույցն է . չէ՞ որ դուք մարդկանց առօրյայի մի մասն եք դարձել:
Ձեզ շա՜տ սիրում եմ :
Շնորհակալ եմ))))))))
Սյունե ջան մերսի! մենք էլ ու համոզված եմ՝ մեր կայքի շուրջ համախմբված մարդիկ էլ քեզ են սիրում 🙂 Դու նույնպես տարածում ես այդ բարի, հանգիստ ու նպատակասլացության մթնոլորտը: Բայց ի տարբերություն մեզ՝ դու շատ ավելի շուտ ես սկսել, այսինքն երբ հասնես մեր տարիքին, շատ ավելիին հասած կլինես:
Իսկ բլոգը դա հենց մարդիկ են՝ մեր հեղինակները, ընկերները, ընթերցողներն ու մեկնաբանողները, որոնց էլ միշտ շնորհակալ կլինենք: