Հաջողության գաղտնիքներ

Արի ամուսնանանք

Սկզբում ինձ թվում էր, որ կյանքում հաջողության հասնելու համար ամենակարևորը աշխատանքը, բիզնեսն ու ինչ-որ բան ստեղծելն է: Բայց գնալով հասկացա, որ դա այդպես չէ: Հաջողության հասնում են հոգու ներդաշնակությամբ, իսկ դա որոշվում է ոչ միայն աշխատանքով: Շատ կարևոր է վստահ ու երջանիկ լինելը կյանքի բոլոր ոլորտներում, ինչպիսին է օրինակ անձնական կյանքը:

Եթե տասնյակ տարիներ անց, երբ ես հասնեմ իմ բոլոր նպատակներին, ինձ հարցնեն, որն է ձեր հաջողության գաղտնիքը, առաջին պատասխանների մեջ կլինի` հաջող ամուսնությունը: Եվ դա իրոք այդպես է: Երբ գտնում ես այն մարդուն, որի հետ պատրաստ ես մինչև կյանքի վերջ ապրել նույնիսկ Ալպյան լեռներում կամ անմարդաբնակ կղզու վրա, ապա դա ոգեշնչում է քեզ հաջողությունների հասնել նաև գործնական կյանքում:

Երբեմն ինձ հարցնում են. «Լավ բա՞ն է ամուսնությունը, արժե՞ ամուսնանալ»: Եթե գտել ես այն մարդուն, որի հետ երջանիկ ես, իհարկե արժե: Շատերի մոտ տպավորված է, այդ թվում նաև իմ՝ մինչև ամուսնանալը, որ ամուսնանալուց հետո շատանում են հոգսերը, ապրելն ավելի դժվար է դառնում, ժամանակդ սկսում է չհերիքել, գործերով չես հասցնում զբաղվել և այլն և այլն: Ազնվությամբ եմ ասում, ամուսնանալուց հետո իմ գործերը մի քանի անգամ ավելի լավ են գնում, քան մինչ այդ: Ընդհանուր, ես ինձ շատ ավելի լավ եմ զգում, քան մինչև ամուսնությունը: Չկա ոչ մի հոգս, ոչ մի դժվարություն, ոչ մի խնդիր: Իհարկե, ամեն մարդու դեպքում չէ, որ այդպես է և դա շատ բաներից է կախված և ես շատ լավ հասկանում եմ դա: Բայց հաճախ մենք ինքներս ենք մեզ համար խնդիրներ ստեղծում՝ մեր բնավորությամբ, մտածելակերպով և իրերին նայելու մեր ունակությամբ: Երբ կենտրոնանում ես գլխավորի վրա, անտեսելով մանրուքները, ապա ապրելն իրոք ավելի հեշտ ու արդյունավետ է դառնում: Այնպես որ, հիշեք սա, հաջող ամուսնությունը՝ ամուսնությունը մարդու հետ, որին իսկապես սիրում ես, կարող է միայն օգնել Ձեզ հաջողության հասնելու ճանապարհին:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

18 մեկնաբանություն

  • Միանգամայն համաձայն եմ: Կարծում եմ այս գրառումն օգտակար կլինի նրանց համար ում պատկերացմամբ գոյություն ունի “կամ…կամ” կարիերայի և անձնականի միջև: Ես էլ եմ ընտել “և…և”, և մեկը մյուսին միշտ օգնել է:

  • Գեղեցիկ հոդված է, LUKA ջան, համամիտ եմ քեզ հետ: Ուրախությամբ կցանկանայի ինքս էլ հաստատել. Ինձ համար էլ հիմա առավել հեշտ է, քան ամուսնանալուց առաջ:

  • Մեծ ու լայն ժպտում եմ, երբ կարդում եմ նման հոդվածներ: Այս սա է կոչվում իրական հրաշք, որը ստեղծվում է սիրո ներդաշնակության մեջ, երբ վստահ ես, որ ունես ամուր հենարան, հզոր շարժիչ` կյանքում “սեփական մոլորակը” ստեղծելու համար: Ամուր շատ ամուր պահեք ձեր սերը և ընտանեկան ներդաշնակությունը` Ձեր բոլոր նպատակներն իրականացնելու և Ձեր բլոգին հավատարիմ մի խումբ ընթերցողների մշտապես մոտիվացնելու համար:

  • Անկեղծ ասած ինքս ունեմ մտավախություն, որ ամուսնանալուց հոտո ազատ ժամանակ չեմ ունենա ընկերներիս հետ շփվելու այնպես ինչպես հիմա, անելիքներս կշատանան և կյանքիս հունը կտրուկ կփոխվի… դա իսկապես խնդիր է ինձ համար…

  • Երբ ես 5 տարեկան էի, մայրս ինձ միշտ ասում էր, որ երջանկությունը կյանքի բանալին է. Երբ ես գնացի դպրոց, ինձ հանձնարարեցին գրել թե ինչ կուզեմ դառնալ երբ մեծանամ. ես գրեցի` “երջանիկ”. Ինձ ասացին, որ ես չեմ հասկացել առաջադրանքը, իսկ ես պատասխանեցի, — Այդ դուք չեք հասկացել կյանքը
    ~~Ջոն Լենոն~~

  • իսկ ինձ միշտ թվացել է թե այն կխանգարի գործնական մեծ հաջողությունների հասնելուն,,միգուցե տղմարդկանց համար այն օգնում է հասնել հաջողության բայց կանանց համար դա այդքանել այդպես չէ,կանայք չեն կարող միաժամանակ և’ մեկը և’ մյուսը ունենալ,իհարկե կլինեն բացառություններ,բայց ինձ հանդիպաց կանայք,որոնք հասել են մեծ հաջողությունների,միայնակ կանայք են եղել:Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է,միգուցե սխալ եմ,,,

    • Աննա ջան, կանանց համար դժվարանում եմ ասել, հատկապես, կանանց դեպքում երեխայի խնամքն էլ կա, կխնդրեի եթե ամուսնացած կին կա մեր ընթերցողների մեջ, որը նաև գործնական հաջողությունների է ձգտում, օգնի մեզ և պատասխանի 🙂

      • 🙂 …. Լուկա ջան մոռացա նշեմ,որ շաաատ լավն է գրառումը,,կարդացի ու ամուսնանալու ցանկություն առաջացավ մոտս 😀 😀 😀 😀

        • Աննա ջան, առանց մտավաղության ամուսնացի՛ր:
          Երբ բալիկ ունենաս, գոնե 2 տարի ինքդ կցանկանաս լինել բալիկիդ կողքին. տեսնելու նրա առաջին ատամը, քայլը, լսելու բառերը, որոնք պիտի ասի: Կարիք չկա այդ անկրկնելի պահերը փոխարինել ուրիշ զբաղմունքով (չես էլ ցանկանա): Հետո մանկապարտեզ կա, տատիկի օգնություն կա եւ վերջապես դայակներ կան, ովքեր կարող են օգնել քեզ: Ու հիշիր, որ կինը բնատուր օժտված է բազմաֆունկցիոնալ հնարավորություններով, իհարկէ կստացվի քեզ մոտ ամեն ինչ:
          Խոսքը մեր մեջ, միայն տղամարդիկ պիտի վախենան, քանի որ իրենց մոտ առավել դժվար է կատարել մի քանի գործողություն միաժամանակ, այն էլ լավ::ՃՃՃՃ
          Շատ ուրախ կլինեմ, եթե իմանամ, որ կարողացա պատասխանել եւ որորշակի օգնել քեզ: Միշտ առաջ, Աննա ջան:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»