Մարդկանց հետ շփում

Մի՛ ասեք. «Ինձ համար մեկ է»

Հեղինակ Lusin

Երբեք մի՛ ասեք` «ինձ համար մեկ է»:
Այս արտահայտությունը չի բնութագրում Ձեր ինքնուրույնությունը: Կարիք չկա ցույց տալու Ձեր անտարբերությունը: Անտարբերությունը հոգու կաթված է:
Ի՞նչ եք զգում, երբ Ձեզ ասում են «ինձ համար մեկ է…»: Շուրջն ամեն ինչ դառնում է դատարկ ու ցուրտ: Դուք փշաքաղվում եք և բողոքում: Առավել հաճախ ինքներդ Ձեր մեջ… չէ որ մյուս կողմի համար … «մեկ է»:

Ընդամենը երկու բառ է, բայց այնպես է թափանցում հոգու խորքը: Կարծես փորում է սիրտը, մնում այնտեղ, իսկ երբեմն հիշեցնում իր մասին: Մարդը չի կարող ապրել առանց որոշակիության, որ ինքը ինչ-որ մեկին պետք է, որ իրեն սիրում են: Նա մտատանջվում է, պարփակվում իր մեջ… մեռնում:
Ամենավատ հանցագործությունը, որ կարող ենք կատարել մարդու դեմ, դա անտարբերությունն է: Մարդու հանդեպ լինել անտարբեր, նշանակում է լինել անմարդկային:
Խնդրում եմ, երբեք մի ասեք. «ինձ համար մեկ է»:

Իվան Օխլոբիստին

Հեղինակի մասին

Lusin

Լավագույն վերելքներն առջեւում են:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»