Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը ծնվեցին այն փոփոխությունների արդյունքում, որոնք տեղի ունեցան մի մարդու ներսում: Առաջին փոփոխությունը կապված էր կյանքի հանդեպ վերաբերմունքի, երկարաժամկետ նպատակները հասկանալու հետ: Փոփոխությունն ամփոփվեց «Փոխիր Կյանքդ» գրքում: Երկրորդ փոփոխությունը կապված էր բնավորության հետ. կամ մենք ղեկավարում ենք մեր բնավորությունը, կամ այն ղեկավարում է մեզ: Փոփոխության արդյունքում ծնվեց «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքը: Երրորդ փոփոխությունը կապված էր աշխարհայացքի ընդլայնման հետ: Մեր մտածողությունը սահմանափակվում է այն միջավայրով, որում մենք ապրում ենք, որը գիտենք: Երբ կտրվում ես այդ միջավայրից, հնարավորություն ես ձեռք բերում աշխարհն այլ կերպ տեսնել, այլ կերպ մտածել: Մտածողության աճն ամփոփվեց «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքում: Դեռ փոփոխություններ կան առջևում…


   


Հաջողության գաղտնիքներ

Եթե աշխարհում ապրեր 100 մարդ…

Եթե աշխարհում ապրեր ընդամենը 100 մարդ, նրանցից 57-ը կլինեին Ասիայից, 21-ը՝ Եվրոպայից, 14-ը՝ Ամերիկա աշխարհամասից և 8-ը՝ Աֆրիկայից: 52-ը կլինեին կանայք, 48-ը՝ տղամարդիկ, 30-ը սպիտակամորթ, 70-ը՝ ոչ սպիտակամորթ: 6 մարդու կպատկաներ բոլոր հարստությունների 59%-ը և նրանք բոլորն էլ կլինեին ամերիկացիներ: 80-ը կապրեին ծայրահեղ աղքատության մեջ: Կարդալ չէին իմանա 70-ը: 50-ը կլինեին սոված կամ կիսաքաղցած: 1 մարդ կունենար բարձրագույն կրթություն և միայն 1-ը՝ համակարգիչ: Եթե դուք ունեք ուտելիք սառնարանում, հագուստ և տանիք, ապա դուք հարուստ եք աշխարհի բնակչության 75%-ից: Իսկ եթե ունեք նաև բանկային հաշիվ կամ ինչ-որ գումար դրամապանակում, ապա դուք մարդկության 8% ընտրյալների մեջ եք:

Հիշեք՝ եթե դուք կարողացաք կարդալ այս տողերն ինքնուրույն, ապա դուք տարբերվում եք այն 2 միլիարդ մարդկանցից, ովքեր չեն կարողանում կարդալ: Հիշեք այս ամենը, հատկապես, երբ բողոքում եք:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

      • Հրաչ ջան, հոդվածն օգնում է գնահատել այն տեղը, որը մենք զբաղեցնում ենք երկրի վրա: Սա նման է վիճակագրական տվյալների բազայի, որը ներկայացնում է երկրի ներքին ու արտաքին վիճակը՝ փոքր մասշտաբով: Այս նյութն ինձ հոգեհարազատ է. մի քանի տարի առաջ կարդացել եմ : Հիշեցի ևս մի միտք այս շարքից. «Եթե դուք արթնացել եք այսօր առավոտյան, ուրեմն չեք պատկանում այն միլլիոնավոր մարդկանց շարքին, ովքեր չեն ապրելու մինչև հաջորդ շաբաթ»:
        Չնայած նյութի բովանդակությանն ու գաղափարին, մտքովս մի բան անցավ. Ի՞նչ կպատահեր, եթե աշխարհում ինչ-որ ժամանակ ապրեր հարյուր մարդ և ես լինեի նրանցից մեկը: Այդժամ այնքան դատարկ կթվար երկիրը: Այսօր մենք ապրում ենք մի մոլորակի վրա, որը լի է միլլիոնավոր մարդկանցով և մեծ քաղաքներով : Այդ մարդկանցից շատերն զբաղվում են արվեստով և վերարտադրում բնության գեղեցկությունը, մյուսներն իրենց ստեղծարար ու հնարամիտ ոգով թեթևացնում են շատերի կյանքը…
        Աշխարհը փոխվում է մեզ հետ: Թող հարյուրները հազարապատկվեն:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»