Եթե կարդացել եք իմ նախորդ գրքերը, ապա այս մեկն ընթերցելիս ժամանակավորապես մոռացեք դրանք: Սա մոտիվացիոն գիրք չէ: Ընթերցելիս զգացմունքները փոփոխական կլինեն: Ներկայացված որոշ մտքերի հետ դուք անմիջապես չեք համաձայնվի, որոշ մտքերի հետ չեք համաձայնվի ընդհանրապես: Սակայն գրքի նպատակը իմ ներկայացրած մտքերն ընդունելը և դրանք ձերը դարձնելը չէ: Նպատակն այլ է. փորձենք մտածել ինքնուրույն՝ կտրվելով համամարդկային ընդհանուր մտածողությունից: Փորձենք ընդլայնել մեր գիտակցության սահմանները: Հուսով եմ՝ գիրքն օգտակար կլինի և կտեղափոխի ձեր մտածողությունը նոր հարթություն: Ընթերցեք և վերլուծեք ինքնուրույն: Այն ձեզ ոչինչ չի պարտադրում, ընդամենը հնարավորություն է տալիս ճանապարհորդել դեպի մեկ այլ իրականություն:


   


Բիզնես և ֆինանսներ

Որտե՞ղ պետք է աշխատեն գրասենյակային աշխատողները

Երեկ դիտում էի TED-ի տեսանյութերից մեկը, որում մի երիտասարդ տղա խոսում էր գրասենյակային աշխատանքի և դրա արդյունավետության մասին: Այդ պահին դեռ չգիտեի, թե ով է նա, բայց ավելի ուշ կարդացի, որ նա Ջեյսոն Ֆրիդն է, 37signals ընկերության հիմնադիրը, որը զբաղվում է ծրագրային ապահովմամբ և որի միակ ներդրողն է Amazon-ի հիմնադիր Ջեֆֆ Բեզոսը: Իմիջիայլոց, այն, ինչի մասին խոսում է Ջեյսոնը տեսանյութում, կիրառում է իր ընկերությունում, այնպես որ դա միայն տեսական զրույց չէ, այլ սեփական փորձ: Իսկ թե ինչ է խոսում նա տեսանյութում, փորձեմ կարճ ներկայացնել:

Ընդհանրապես, ողջ աշխարհում ընդունված է, որ գրասենյակային աշխատողները պետք է աշխատեն գրասենյակում: Դա ունի մի քանի պատճառներ: Նախ, նրանք պետք է լինեն հսկողության տակ, երկրորդը` պետք է անընդհատ իրար հետ կապ ունենան, չէ՞ որ հաճախ աշխատանքը պահանջում է իրար հարցեր տալ, ճշտել, հանձնարարել և այլն: «Սակայն դուք հարցրե՞լ եք գրասենյակային աշխատողներից, թե որտեղ իրենք կուզեին աշխատել», — հարցնում է Ջեյսոնը, — «նրանք կպատասխանեն տանը, գնացքում, երբեմն ինքնաթիռում, բայց միայն քչերը` գրասենյակում»: «Գրասենյակում մարդուն անընդհատ շեղում են», — շարունակում է նա, — «և հիմնական շեղողներն են մենեջերները ու տարբեր հանդիպումները (meeting-ները): Մարդը հանգիստ նստած, կենտրոնացած գործ է անում և նրան է մոտենում մենեջերը, ինչ-որ հարց տալիս, շեղում կամ հրավիրում ինչ-որ հանդիպման, որն ընդհանրապես կարևոր չէ: Արդյունքում, 8-ժամյա աշխատանքային օրվանից մարդը միգուցե աշխատի 6, 5 կամ 4 ժամ»:

Ավելի մանրամասն հասկանալու համար, թե ինչի մասին է խոսքը և ինչ 3 լուծումներ է առաջարկում Ջեյսոն Ֆրիդը, դիտեք 15-րոպեանոց տեսանյութը: Իսկ ես կարճ ներկայացնեմ իմ կարծիքը:

Այն, որ շատ մարդիկ չեն սիրում աշխատել գրասենյակում և հաճույքով չեն աշխատանքի գնում, դա փաստ է: Այն, որ շատ հաճախ գրասենյակում չգտնվելով և միմյանց հետ չշփվելով աշխատանքը հնարավոր չէ անել, դա նույնպես փաստ է: Բայց մոդելը, որն առաջարկում և կիրառում է Ջեյսոն Ֆրիդը, միգուցե ապագայի մոդելն է: Նա ինքն իր 35 աշխատողների հետ միասին կարող է մեկ շաբաթ աշխատել տանը, հետո մի քանի օր գրասենյակում, երբ շփման կարիք ունենա, հետո էլի տանը, ապա գրասենյակում, այսինքն` ով որտեղ և երբ ցանկանա, կարևորը` աշխատանքը կատարվի: Կոնկրետ Ջեյսոն Ֆրիդի դեպքում այդ մոդելն աշխատում է: Սակայն այն միգուցե չաշխատի այլ դեպքերում. պետք է փորձել: Բայց միտքը` «հարցրեք մարդկանց, թե որտեղ իրենք կուզեն աշխատել», իրոք «բռնում» և մտածելու տեղիք է տալիս, հատկապես, եթե դուք մարդ եք, ում համար կարևոր են աշխատակիցները:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

  • չեմ սիրում այս նախադասությունը, բայց պետք է այստեղ ասեմ ,, Հայաստանում սա մի քիչ հնարավոր չէ:՛՛.
    ինչու մի քիչ, քանի որ իհարկե հնարավոր է գնտել մարդիկ որոնք պատասխանատու են և կապ չունի որտեղ են կանեն իրենցից կախված աշխատանքը, բայց 99% մարդիկ ուղղակի կօգտվեն իրենց տրված ազատությունից ու կքնեն տանը:

  • Հենց նոր հարցում անցկացրի բանկի աշխատողների միջև
    /11 աշխատակից/: Ահա արդյունքները.
    4-հոգի- /3-աղջիկ, 1-տղա/- տանը,
    7-հոգի- /3-աղջիկ, 4-տղա/- գրասենյակում:
    Բոլորը պատասխանատու աշխատակիցներն են:
    Տանը աշխատել չցանկացողները ունեին մի պատճառաբանություն.”չեմ կարող կենտրոնանալ աշխատանքի վրա”:

    • Գոհար ջան ուրախ եմ, որ ձեզ մոտ գրասենյակում աշխատել ցանկացողները շատ են: Իսկ եթե հնարավորություն լիներ գնալ աշխատանքի ըստ ցանկության, ցանկացած ժամի, ցանկացած օր, կարծում էմ էլի կուզեին 🙂

  • Լիովին համամիտ եմ Անի Հովակիմյանի տեսանկյունի հետ, բայց ես ճանաչում եմ ընդամենը երեք հոգու որոնք անկախ գտնվելու վայրից լիաթոք նվիրվում են իրենց աշխատանքին.

Մեկնաբանել

«Ոչ ստանդարտ» գիրք

Մեր օրերում մարդիկ իրենց ժամանակի մեծ մասը տրամադրում են աշխատանքին և գումար վաստակելուն: Ժամանակի մյուս մասը, երբ նրանք չեն աշխատում, աշխատանքով են զբաղված նրանց մտքերը: Ես միշտ դեմ եմ եղել առավոտից մինչ ուշ երեկո աշխատելուն՝ լավ արդյունքներ ունենալու համար: Դրա փոխարեն պետք է ստեղծել արդյունավետ համակարգեր, որոնց շարժիչ գործոնը ժամանակը չէ: Ժամանակի ավելացած մասը կարելի է օգտագործել մտածելու, վերլուծելու նպատակով: Ժամանակի որոշակի հատված անպայման պետք է տրամադրել մտածելուն:

 
error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»