Երեկ դիտում էի TED-ի տեսանյութերից մեկը, որում մի երիտասարդ տղա խոսում էր գրասենյակային աշխատանքի և դրա արդյունավետության մասին: Այդ պահին դեռ չգիտեի, թե ով է նա, բայց ավելի ուշ կարդացի, որ նա Ջեյսոն Ֆրիդն է, 37signals ընկերության հիմնադիրը, որը զբաղվում է ծրագրային ապահովմամբ և որի միակ ներդրողն է Amazon-ի հիմնադիր Ջեֆֆ Բեզոսը: Իմիջիայլոց, այն, ինչի մասին խոսում է Ջեյսոնը տեսանյութում, կիրառում է իր ընկերությունում, այնպես որ դա միայն տեսական զրույց չէ, այլ սեփական փորձ: Իսկ թե ինչ է խոսում նա տեսանյութում, փորձեմ կարճ ներկայացնել:
Ընդհանրապես, ողջ աշխարհում ընդունված է, որ գրասենյակային աշխատողները պետք է աշխատեն գրասենյակում: Դա ունի մի քանի պատճառներ: Նախ, նրանք պետք է լինեն հսկողության տակ, երկրորդը` պետք է անընդհատ իրար հետ կապ ունենան, չէ՞ որ հաճախ աշխատանքը պահանջում է իրար հարցեր տալ, ճշտել, հանձնարարել և այլն: «Սակայն դուք հարցրե՞լ եք գրասենյակային աշխատողներից, թե որտեղ իրենք կուզեին աշխատել», — հարցնում է Ջեյսոնը, — «նրանք կպատասխանեն տանը, գնացքում, երբեմն ինքնաթիռում, բայց միայն քչերը` գրասենյակում»: «Գրասենյակում մարդուն անընդհատ շեղում են», — շարունակում է նա, — «և հիմնական շեղողներն են մենեջերները ու տարբեր հանդիպումները (meeting-ները): Մարդը հանգիստ նստած, կենտրոնացած գործ է անում և նրան է մոտենում մենեջերը, ինչ-որ հարց տալիս, շեղում կամ հրավիրում ինչ-որ հանդիպման, որն ընդհանրապես կարևոր չէ: Արդյունքում, 8-ժամյա աշխատանքային օրվանից մարդը միգուցե աշխատի 6, 5 կամ 4 ժամ»:
Ավելի մանրամասն հասկանալու համար, թե ինչի մասին է խոսքը և ինչ 3 լուծումներ է առաջարկում Ջեյսոն Ֆրիդը, դիտեք 15-րոպեանոց տեսանյութը: Իսկ ես կարճ ներկայացնեմ իմ կարծիքը:
Այն, որ շատ մարդիկ չեն սիրում աշխատել գրասենյակում և հաճույքով չեն աշխատանքի գնում, դա փաստ է: Այն, որ շատ հաճախ գրասենյակում չգտնվելով և միմյանց հետ չշփվելով աշխատանքը հնարավոր չէ անել, դա նույնպես փաստ է: Բայց մոդելը, որն առաջարկում և կիրառում է Ջեյսոն Ֆրիդը, միգուցե ապագայի մոդելն է: Նա ինքն իր 35 աշխատողների հետ միասին կարող է մեկ շաբաթ աշխատել տանը, հետո մի քանի օր գրասենյակում, երբ շփման կարիք ունենա, հետո էլի տանը, ապա գրասենյակում, այսինքն` ով որտեղ և երբ ցանկանա, կարևորը` աշխատանքը կատարվի: Կոնկրետ Ջեյսոն Ֆրիդի դեպքում այդ մոդելն աշխատում է: Սակայն այն միգուցե չաշխատի այլ դեպքերում. պետք է փորձել: Բայց միտքը` «հարցրեք մարդկանց, թե որտեղ իրենք կուզեն աշխատել», իրոք «բռնում» և մտածելու տեղիք է տալիս, հատկապես, եթե դուք մարդ եք, ում համար կարևոր են աշխատակիցները:
չեմ սիրում այս նախադասությունը, բայց պետք է այստեղ ասեմ ,, Հայաստանում սա մի քիչ հնարավոր չէ:՛՛.
ինչու մի քիչ, քանի որ իհարկե հնարավոր է գնտել մարդիկ որոնք պատասխանատու են և կապ չունի որտեղ են կանեն իրենցից կախված աշխատանքը, բայց 99% մարդիկ ուղղակի կօգտվեն իրենց տրված ազատությունից ու կքնեն տանը:
Հենց նոր հարցում անցկացրի բանկի աշխատողների միջև
/11 աշխատակից/: Ահա արդյունքները.
4-հոգի- /3-աղջիկ, 1-տղա/- տանը,
7-հոգի- /3-աղջիկ, 4-տղա/- գրասենյակում:
Բոլորը պատասխանատու աշխատակիցներն են:
Տանը աշխատել չցանկացողները ունեին մի պատճառաբանություն.”չեմ կարող կենտրոնանալ աշխատանքի վրա”:
Գոհար ջան ուրախ եմ, որ ձեզ մոտ գրասենյակում աշխատել ցանկացողները շատ են: Իսկ եթե հնարավորություն լիներ գնալ աշխատանքի ըստ ցանկության, ցանկացած ժամի, ցանկացած օր, կարծում էմ էլի կուզեին 🙂
Լիովին համամիտ եմ Անի Հովակիմյանի տեսանկյունի հետ, բայց ես ճանաչում եմ ընդամենը երեք հոգու որոնք անկախ գտնվելու վայրից լիաթոք նվիրվում են իրենց աշխատանքին.