Երեկ դիմեցինք Y Combinator: Այսինքն, լրացրեցինք օնլայն դիմումը, պատասխանեցինք այս և մի շարք այլ հարցերի, որոնք պարտադիր են Y Combinator-ի համար, նկարահանեցինք մոտ 1 րոպե երկարությամբ տեսանյութը, որտեղ հիմնադիրները անգլերեն լեզվով կարճ խոսում են իրենց և իրենց նախագծի մասին, և Submit կոճակի սեղմումը հաստատեց, որ արդեն կարող ենք սպասել պատասխանի 🙂 Պատասխանը սպասում ենք ապրիլի 16-ին: Մինչ այդ, եթե Y Combinator-ի մասնագետները նախագծի հետ կապված որևէ հարցեր ունենան, նրանք այդ մասին կգրեն Y Combinator-ի մեր անձնական էջում: Պարզապես, պետք է այդ էջն ամեն օր ստուգել, որպեսզի ոչինչ բաց չթողնել: Քանի որ Y Combinator-ի հետ կապված այլևս անելիք չունենք և մնում է միայն սպասել, կշարունակենք փնտրել և դիմել այլ վենչուրային ֆոնդեր և բիզնես աքսելերատորներ այնքան ժամանակ, մինչև ինչ-որ մեկը կլսի մեզ: Դա անչափ հետաքրքիր պրոցես է: Հուսով եմ saymetruth.com-ը մեծ հաջողություն կունենա: Եթե լինեն հարցեր կապված կոնկրետ դիմելու պրոցեսի հետ, կարող եք գրել այստեղ: Հաճույքով դրանց կպատասխանեմ:
Հեղինակի մասին
Հրաչյա Մանուկյան
Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:
Ձեզ կարող է դուր գալ նաև
Truthly.me. ինչ է սպասվում…
Կան բաներ, որոնք հարազատ մարդիկ իրար չեն կարողանում ասել: Օրինակ, ընկերուհին չի կարողանում ասել...
Ստարտափ Հայաստանում: Ինչպե՞ս գտնել ֆինանսավորում:
Այս հոդվածի գլխավոր հարցը հետևյալն է. կա երիտասարդ կամ նորաստեղծ ՏՏ ընկերություն, որն ունի...
Ստարտափ Հայաստանում. նախաբան
Հարգելի ընթերցող, որոշել եմ ժամանակ առ ժամանակ հոդվածներ գրել և ներկայացնել այն սոցիալական նախագծի...
Ստարտափի ֆինանսավորում. Y Combinator
Այսօր ուզում եմ խոսել Սիլիկոնյան հովտի ամենահայտնի բիզնես աքսելերատորի մասին՝ Y Combinator: Բիզնես...
Հրաչ ջան,անչափ ուրախ եմ Քո ու Քո թիմի համար,առաջին քայլը արեցիք,հուսով եմ ապրիլի 16-ին ուրախանալու մեծ առիթ կլինի,,,,,
Մերսի Գագո ջան: Իրականում մյուս հիմանդիրը ընկերս է, առանց որի ես դժվար գլուխ հանեի.. Հուսով եմ շուտով նրա մասին կլսեք 🙂
Պարզա 😉 ,իսկ ինքը Ֆեյսբուքի ընկերներիտ մեջ կա Հրաչ ջան?
Հա 🙂
Հաջողություն եմ մաղթում:
Մերսի 🙂
Հրաչ ջան անհամբեր սպասում ենք արդյունքների:
Ձեր օրինակը շատ կոգևորի մեզ:
Այնպես, որ ձեզ տեսնեմ
Մերսի Արմեն ջան:
Good Luck :)))
Մերսի Աննա ջան 🙂
և ինչ եղավ հետո ?
Չանցանք 🙂
🙁 չասեցին ինչու ?
Չէ, պատճառը սովորաբար չեն ասում: