Հաջողակ ընկերություններ

Չինաստանի ինտերնետ հսկաները. Tencent

Կարծում եմ գիտեք, թե ինչ հսկայական շուկա է Չինաստանը բիզնեսի համար: Եվ խոսքը վերաբերվում է ոչ միայն տարբեր ապրանքներին, որոնցով այն մեզ մոտ տպավորված է, այլ նաև ինտերնետին: Չինաստանի ինտերնետ տեղեկատվական կենտրոնի տվյալներով Չինաստանում մոտ 538 միլիոն մարդ է օգտվում ինտերնետից, որը կազմում է երկրի բնակչության 40%-ը: Օգտվողների կեսից ավելին մինչև 25 տարեկան տղաներ ու աղջիկներ են, որոնք շաբաթական միջինում 16 ժամ են անցկացնում ինտերնետում: Նրանց հիմնական զբաղմունքը երաժշտությունն ու խաղերն են:

Չինաստանում է գտնվում օգտվողների քանակով աշխարհում 2-րդ ինտերնետ ընկերությունը՝ Tencent-ը: Այն հիմնադրվել է 1998թ-ին՝ չինացի երկու գործարարների կողմից: Tencent-ում աշխատում է մոտ 20 հազար մարդ: Ընկերության գլխավոր գրասենյակները գտնվում են Պեկինում և Շանհայում, ինչպես նաև կան մասնաճյուղեր երկրի այլ քաղաքներում, ԱՄՆ-ում և Վիետնամում: Ընկերության եկամուտի հիմնական աղբյուրը QQ-ն է, որն իրենից ներկայացնում է ինտերնետ հարթակ ակնթարթային հաղորդագրությունների (ինչպիսին Skype-ն է), սոցիալական ցանցերի (օրինակ, Tencent Weibo), խաղերի, երաժշտության և վիդեոների համար: QQ.com-ը Չինաստանի խոշորագույն պորտալն և աշխարհի 9-րդ ամենաշատ այցելվող կայքը:

2004թ-ի հունիսի 14-ին Tencent-ը դուրս եկավ IPO-ի Հոնկոնգի ֆոնդային բորսայում: Այդ օրվանից դրա բաժնետոմսերի գինն աճել է մոտ 65 անգամ և այժմ ընկերության շուկայական կապիտալիզացիան 480 միլիարդ դոլար է (դա ավելին է, քան Google-ինը կամ Apple-ինը): Tencent-ը փորձում է գրավել նաև աշխարհի մյուս մասը: 2009թ-ին այն գործարկեց QQ-ի միջազգային տարբերակը՝ imqq.com-ը: Գործարկման հենց հաջորդ տարում կայքի այցելությունների թիվն անցավ օրեկան 50 հազարից: Դրա միջոցով արտասահմանցիները փորձում էին ծանոթանալ Չինաստանին, դրա մշակույթին և կապ հաստատել չինացիների հետ:

Ահա այսպիսի փոքրիկ մի պատմություն չինական հսկայական ընկերության մասին: Կարծում եմ՝ Tencent-ի մասին պետք է իմանայինք 🙂

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»