Հաջողակ ընկերություններ

Պիցցա Domino’s. փոքրիկ պատմություն և ֆրանչայզ

Պիցցան աշխարհում ամենասիրված ուտելիքներից է: Միայն ԱՄՆ-ում գործում են ավելի քան 69 հազար պիցցերիաներ, իսկ պիցցայի շուկան այդ երկրում գնահատվում է տարեկան 35 միլիարդ դոլար: Վայրկյանում ԱՄՆ-ում վաճառվում է 350 պիցցա, իսկ միջին ամերիկացին տարեկան ուտում է 46 պիցցա: Ամերիկյան պիցցաների հսկայական բազմազանության մեջ 2-րդ տեղն իր մեծությամբ զբաղեցնում է պիցցա Domino’s-ը՝ զիջելով միայն հանրահայտ պիցցա Hut-ին: 1960թ-ին Թոմ և Ջեյմս Մոնագանների կողմից գնված փոքրիկ պիցցերիան Միչիգան նահանգում, այսօր արդեն վերածվել է 9 000-ից ավելի պիցցերիաների ողջ աշխարհում: Ախ եթե այդ մասին իմանար Ջեյմս Մոնագանը, երբ 60-ականներին վաճառում էր պիցցայի բիզնեսում իր մասնաբաժինը եղբորը՝ Volkswagen «ժուկ» մեքենայի դիմաց, շատ կափսոսար: Իրոք կափսոսար, քանի որ Domino’s-ի բիզնեսն այսօր գնահատվում է մի քանի միլիարդ դոլար: Իմիջիայլոց, պիցցա Domino’s-ը համարվում է ֆրանչայզ առաջարկող լավագույն ընկերություններից մեկը պիցցայի ոլորտում և այն արդեն առկա է մոտ 70 երկրներում: Եթե Ձեզ հետաքրքրի ֆրանչայզի մանրամասները կամ եթե որոշեք դառնալ հաջորդ ֆրանչայզին Հայաստանում, այցելեք այս էջ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»