Դանիլ Միշինին առաջին անգամ հանդիպեցի, երբ դիտում էի «Мама, я босс» հաղորդումը (նա վարում է այդ հաղորդումը): Բայց սկզբում նրա վրա այդքան ուշադրություն չդարձրեցի: Հետո սկսեցի հանդիպել նրան այլ հաղորդումներում և մեջս հետաքրքրություն առաջացավ, թե ով է նա, ինչով է զբաղվում և ինչից է սկսել: Պարզվեց, որ Դանիլը իր բիզնեսը սկսել է 14 տարեկան հասակում: Նրա բիզնեսը՝ հոսթելներն են: Ով չգիտի, թե ինչ է հոսթելը, ուղղակի ասեմ, որ դա հյուրանոցի մատչելի տեսակ է, որտեղ մի սենյակում մի քանի մարդ են ապրում: Այսինքն, մարդիկ (հիմնականում տուրիստները), ովքեր հնարավորություն չունեն ապրել հյուրանոցում կամ անցնում են ինչ-որ քաղաքով և պետք է ընդամենը մեկ կամ երկու օր կանգ առնեն այդտեղ, հաճախ ընտրում են հոսթելները: Իր առաջին հոսթելը Դանիլը բացում է Ուկրանիայում՝ հոսթելի վերածելով տատիկի՝ իրենց թողած բնակարանը: Ապա եղած գումարներով վարձում է ևս մի քանի բնակարաններ և կրկին վերածում հոսթելների: Ապա, երբ բիզնեսը Ուկրանիայում զարգանում է, նա տեղափոխվում է Մոսկվա և ժամանակի ընթացքում բացում հոսթելների ցանց: Բայց այդ ամենի մասին ավելի մանրամասն կարող եք իմանալ դիտելով տեսանյութը կամ այցելելով Դանիլի անձնական կայք:
Հրաչ ջան, չգիտեկ ծանոթ ես թե ոչ, բայց եթե ժամանակ ունենաս, այցելի http://cred-fin.ru/ կայքը:
Ծանոթ չէի Արմեն ջան, բայց արդեն նայում եմ, մերսի: