Ստարտափ

Ստարտափի ֆինանսավորում. 500 startups

Այս հոդվածում ուզում եմ խոսել բավական երիտասարդ, բայց արդեն հայտնի մի վենչուրային ֆոնդի և միաժամանակ բիզնես աքսելերատորի՝ 500 startups-ի մասին: Այն ստեղծվել է 2010թ-ին Դեյվ Մըքլյուրի կողմից: Դեյվը Սիլիկոնային հովիտ է եկել 90-ականներին՝ որպես ծրագրավորող և աճել մինչև մի քանի հաջողակ ստարտափների հեղինակ և Paypal-ի մարքեթինգային տնօրեն: Ապա նաև դարձել է բիզնես-հրեշտակ և սկսել ֆինանսավորել այլ ստարտափներ: 2010թ-ին գործընկերների հետ միասին ստեղծել է 500 startups վենչուրային ֆոնդը, որը պատրաստ է ներդնել 25-ից 250 հազար դոլար նոր, խոստումնալից ստարտափների մեջ: 500 startups-ի առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ նրանց կողմից ընդունված թիմերում բավական շատ են աղջիկ հիմնադիրները և 500 startups-ը մեծ պատրաստակամությամբ է ընդունում միջազգային ստարտափներ, ոչ միայն ԱՄՆ-ից:

500 startups-ը ունի նաև բիզնես-աքսելերատորի ծրագիր: Նոր, երիտասարդ թիմերը գալիս են Կալիֆորնիայի նահանգ, Mountain View, որտեղ գտնվում է 500 startups-ի գրասենյակը, վարձում են սեղան, ինտերնետ՝ ամսեկան 1000$-ով, հնարավորություն են ստանում շփվել այլ թիմերի և մասնագետների (մենթորների) հետ: Եվ այդ ամենը կրկին վերջանում է Demo օրով, որտեղ հիմնադիրները ներդրողների բազմությանն են ներկայացնում իրենց նախագիծը: Վենչուրային ֆոնդի կամ բիզնես աքսելերատորի ծրագրին մասնակցելու համար կարող եք դիմել 500 startups-ի կայքի հենց գլխավոր էջից, իսկ մինչ այդ դիտեք 25-րոպեանոց տեսանյութը 500 startups-ի առօրյայի և հնարավորությունների մասին:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»