Այսօր IT-ստարտափներ ստեղծում են շատերը և IT-ստարտափերների միջին տարիքը ողջ աշխարհում 30-ն է: Իրականում թվում է, թե IT-ստարտափ ստեղծելը հեշտ է: Ի՞նչ ես անում որ. բացում ես կայք, մի քիչ գովազդում ես ու փողերը հոսում են: Իրականում այդպես չէ և դա կարող են հաստատել մարդիկ, ովքեր գոնե մեկ անգամ փորձել են: Ծանր աշխատանքը, դժվարություններն ու հիասթափությունները միշտ էլ մնում են վարագույրի հետևում, իսկ մարդիկ տեսնում են միայն վերջնական արդյունքները: Ամեն դեպքում, առաջին ստարտափի հիմնական դժվարությունը կայանում է նրանում, որ ստարտափերները սովորում են ընթացքում, իրենց սխալների և փորձի վրա: Սկզբում նրանք լավ չեն պատկերացնում, թե ինչ պետք է անել և ինչ պետք չէ անել, և ժամանակի ընթացքում են միայն հղկվում: Այնպես որ, եթե դուք ուզում եք ստեղծել IT-ստարտափ, դիտեք փոքրիկ տեսանյութը, որում կարճ, բայց շատ հետաքրքիր ներկայացվում է, թե ինչի մասին պետք է մտածեք դուք, եթե ուզում եք IT-ստարտափ ստեղծել:
Հ.Գ. Իմիջիայլոց, տեսանյութում խոսվում է նաև KickStarter-ի և YouDo.com ստարտափի մասին: Եթե դրանք ձեզ հետաքրքիր են, դրանց մասին հոդվածներ մեր կայքում արդեն կան:
Մերսի շաատ… :Ճ
Խնդրեմ Մարիամ ջան 🙂
amen in4 normae