Այն մարդկանց համար, ովքեր ուզում են նոր ստարտափ սկսել, շատ կարևոր է ուսումնասիրել այդ ճանապարհն արդեն անցած մարդկանց փորձը: Մաքս Սկիբինսկին դրանցից մեկն է: Ազգությամբ ռուս՝ Մաքսը մոտ 20 տարի է բնակվում է Սիլիկոնային հովտում և այդ ընթացքում հասցրել է ստեղծել 4 հաջողակ ստարտափ: 2005թ-ին Մաքսը ստեղծում է Hive7 ստարտափը՝ առաջիններից մեկը սոցիալական խաղերի ոլորտում, որը 2010թ-ին 5,7 միլիոն դոլարով ձեռք է բերվում Playdom ընկերության կողմից (Playdom-ն իր հերթին ձեռք է բերվում Disney-ի կողմից մի քանի ամիս անց): 2011թ-ին Մաքսը գործընկերների հետ ստեղծում է նորաձևության ոլորտում իր հաջորդ ստարտափը՝ Inporia-ն: Նույն թվականին ստարտափը ստանում է ավելի քան 1 միլիոն դոլար ֆինանսավորում տարբեր ֆոնդերի, այդ թվում նաև Y Combinator-ի կողմից: Բայց այս ամենի և շատ ավելիի մասին դուք կարող եք իմանալ՝ դիտելով Մաքսի ամենաթարմ հարցազրույցներից մեկը: