Հաջողակ մարդիկ

Forbes. աղքատ շոտլանդացին, ով ստեղծեց միլիարդանոց կայսրություն

Նկարում պատկերվածը 65-ամյա Սթիվ Ֆորբսն է` հանրահայտ Forbes հրատարակչության սեփականատերն ու գլխավոր խմբագիրը: Նա Բերտի Չարլզ Ֆորբսի թոռն է՝ մարդու, ով հիմնադրեց Forbes-ը: Բերտի Ֆորբսը շոտլանդացի աղքատ գաղթական էր, ով եկել էր Նյու Յորք դարասկզբին` չունենալով որևէ գումար և լուրջ կրթություն: Նա 6-րդ երեխան էր դերձակի ընտանիքում, բայց ոչ վերջինը: Ինչպես հետագայում կատակում էր արդեն կայացած միլիոնատերը՝ նրանց ընտանիքում «ավելի շատ երեխա կար, քան փող»: Դպրոցը նա թողնում է 14 տարեկանում և շուտով գտնում իր առաքելությունը՝ դառնալով լրագրող տեղական թերթերից մեկում:

Թողնելով աղքատ Շոտլանդիան՝ երիտասարդ Ֆորբսը երազում էր Ամերիկայի մասին՝ «ազատ հնարավորությունների երկիր», որտեղ նա կարող էր օգտագործել իր բոլոր տաղանդները: Նրա սպասումներն արդարանում են: Նրան նկատում է Հըրսթի (William Randolph Hearst, այդ ժամանակվա ամերիկյան գլխավոր մեդիամագնատը) թերթի կայսրության հրատարակչություններից մեկը և շուտով նա դառնում է թերթի գլխավոր ֆինանսական սյունակագիրը: Սակայն Ֆորբսին դուր չէր գալիս այդ տարիներին մամուլում ամերիկյան բիզնեսի պարզունակ արտացոլումը: 1917թ-ի սեպտեմբերին նա որոշում է թողարկել սեփական ամսագիրը, որի առաջին էջի վրա տպագրում է. «Բիզնեսը ստեղծվել է նրա համար, որպեսզի երջանկություն պարգևի, այլ ոչ թե անիմաստ շատացնի հարստությունը: Մենք կարծես թե մոռանում ենք այդ մասին: Զրուցելով այսպես կոչված հաջողած մարդկանց հետ՝ ես հաճախ զգում էի, որ նրանք բիզնեսով զբաղվում են բիզնեսի համար՝ դիտարկելով իրենց միլիոնների կուտակումը որպես կյանքի վերջնական նպատակ և կյանքն իրենով՝ որպես նման գործընթաց: Նրանք այնքան ճնշված են նյութականով, որ չեն վայելում կատարյալը, հոգևորը: Պարզապես ստանալ՝ չի նշանակում ապրել: Գործարարի համար հաջողել չի նշանակում դառնալ հարուստ: Դա ցածր չափանիշ է, բայց բարեբախտաբար՝ այն դառնում է ավելի ու ավելի քիչ հանրահայտ»:

Բիզնեսը, կարծում էր Ֆորբսը, դա ինքնակայացման գործընթաց է և որպես հետևանք՝ աշխարհի վերափոխման: Դու միշտ պետք է տեսնես նպատակը, որը գտնվում է եկամուտ ստանալու բնազդից այն կողմ: Իր մշտական սյունակներից մեկում նա գրում է. «հասկացիր այն ամենը, ինչ ստանում ես»: 1928թ-ին Հըրսթը առաջարկում է Ֆորբսին գնել նրա ամսագիրը 10 միլիոն դոլարով, բայց դրա հիմնադիրը հարկ է համարում պահպանել «Ամերիկայի միակ անկախ գործարար ամսագիրը»: Եվ չնայած Մեծ ճգնաժամի տարիներին հրատարակչությունը գտնվում էր գոյատևման եզրին, բայց Ֆորբսը չի դավաճանում իր սկզբունքները. հարստությունն անցողիկ է, կարևորը կյանքում՝ ինքնակայացումն է:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

6 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»