Երբ սկսեցի այս գիրքը գրել, գլխավոր մտահոգություններիցս մեկն այն էր, թե ինչ կհասկանան մարդիկ՝ «ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» արտահայտությունը լսելով: Այլ կերպ ասած` ի՞նչ է մեզ համար «ոչ ստանդարտ» մտածելակերպը: Եթե հարցնեք ինչ-որ մեկին՝ «Երևակայիր մի բան, որը ստանդարտներից դուրս է», ամենաանհավանական պատասխաններում հավանաբար կլսեք այն մասին, թե ինչպես է մարդը թռչում, պատի միջով անցնում, ճանապարհորդում տիեզերքում, այլմոլորակայինների հետ շփվում, կենդանիների լեզվով խոսում, ջրի տակ շնչում, չորս ձեռք կամ երեք աչք ունի, ուրիշների մտքերն է կարդում, ապրում է առանց սնվելու և այլն, և այլն: Սա է միջին վիճակագրական մարդու մտքի ամենաընդարձակ սահմանը: Իրականում այս մտքերն ու պատկերացումները չի կարելի «ոչ ստանդարտ» անվանել: Մարդիկ, փորձելով մտածել ստանդարտներից դուրս, չեն էլ կռահում, որ շարունակում են մնալ ստանդարտների ներսում:


   


Հաջողության պատմություններ

Էլոն Մասկը Կհան ակադեմիայում. ճանապարհ դեպի տիեզերք

Կհան Ակադեմիայի և նրա հիմնադիր Սալման Կհանի մասին մենք արդեն պատմել ենք նախորդ հոդվածներից մեկում. մարդ, ով օնլայն ուսուցումը դարձրեց հետաքրքրաշարժ և մատչելի: Էլոն Մասկին՝ Paypal, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադրին, կարծում եմ, ձեզանից շատերը նույնպես արդեն ճանաչում են: Քիչ առաջ դիտում էի հետաքրքրագույն մի տեսանյութ, որում Մասկը հյուրընկալվել է Սալման Կհանին: Մեր օրերի Էդիսոնը պատմում է սկզբում անհավատալի թվացող իր նախաձեռնությունների և դրանց իրականացման մասին` Paypal-ի ստեղծումից մինչև տիեզերքի գրավում: Հիացնում է Մասկի կենտրոնացումը գլոբալ, պրակտիկ խնդիրներ լուծելու վրա. խնդիրներ, որոնց լուծումը մեզ մոտ ասոցացվում է ապագայի հետ և ծանոթ է գիտաֆանտաստիկ ֆիլմերից: Մի խոսքով՝ էներգիայի մեծ պաշարը խոստանում եմ. դիտեք և հաճույք ստացեք:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»