Հաճախ մենք մտածում ենք, թե մեր ունեցած նպատակները կարող են բացասական արձագանք ստանալ շրջապատի կողմից: Կասեն՝ «ոչ». այս միտքը մեզ շատ է անհանգստացնում: Իսկ եթե՝ «այո». ի՞նչ կփոխի շրջապատի «այո»-ն: Իրականում՝ ոչինչ. միայն դրական ներքին տրամադրվածությունը կավելացնի:
Իսկ եթե մենք մեր ներսում ունենանք նման «այո», որը կչեզոքացնի ուրիշների կարծիքները՝ անկախ դրանց բացասական կամ դրական լինելուց, այդպես ավելի ճիշտ կլինի:
Յուրաքանչյուրս կարող ենք մեր նպատակների հանդեպ ներքին դրական տրամադրվածություն ունենալ, ու դա բավական կլինի նպատակներն իրագործելու համար: Եվս մի փոքրիկ հուշում. նպատակին հասնելու ճանապարհին սխալվելն օգտակար է, քանի որ փորձ ենք կուտակում: Իսկ Եթե հասնենք նրան, ինչին ուզում ենք և չլինենք փորձառու, ապա չենք կարողանա ձեռք բերածը պահել: