Աֆորիզմներ

7 մտքեր մարդուց, ով մտածում էր համակարգից դուրս. Ժակ Ֆրեսկո

Մի անգամ ինձ հարցրեցին. «Դուք խելացի մարդ եք, ինչո՞ւ հարուստ չեք»: Իսկ ես պատասխանեցի. «Դուք հարուստ եք, ինչո՞ւ խելացի չեք»:

Չկան վատ մարդիկ: Կան ճիշտ որոշումներ կայացնելու համար անբավարար տեղեկատվություն ունեցող մարդիկ:

Եթե Դուք կարծում եք, որ մենք չենք կարող փոխել աշխարհը, դա ընդամենը նշանակում է, որ Դուք փոխողներից մեկը չեք:

Մեր հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ մենք չենք հասկանում, թե ինչ է նշանակում մարդ, և որ մենք բնությունից առանձին չենք:

Ոչ ոք չի ծնվում ագահությամբ, կողմնակալությամբ, ատելությամբ, հայրենասիրությամբ կամ մոլեռանդությամբ: Այս բոլորը ձեռքբերովի վարքագծեր են:

Միայն դժգոհելը՝ առանց այլընտրանք առաջարկելու, ոչինչ չարժե:

Եթե Դուք ոչինչ չանեք, վստահեցնում եմ Ձեզ՝ ոչինչ էլ տեղի չի ունենա:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»