Կինոթատրոններում ցուցադրվում է 19-րդ դարի խոշորագույն գործարարներից մեկի և մեծագույն շոումենի՝ Ֆինյաս Բարնումի կյանքի պատմությունը ներկայացնող ֆիլմը: Ֆիլմը մոտիվացիայի հսկայական պաշար է այն մարդկանց համար, ովքեր ունեն անհավանական թվացող երազանք, բայց ուզում են դրան հասնել: Բարնումը մարդկանց զվարճացնելու իր մտադրությունը սկսում է փողոցից և վերածում այն հսկայական կայսրության: Ահա 5 դասեր, որոնք կարելի է քաղել ֆիլմից:
Երազանքը սրտում պահեք
Ֆինյաս Բարնումն ուներ երազանք՝ զվարճացնել մարդկանց: Այդ երազանքը նա պահում էր տասնյակ տարիների ընթացքում՝ մինչև ի վերջո իր երազանքն իրականություն դարձրեց: Երազանքները միանգամից չեն իրականանում, սակայն եթե սկսում ես աշխատել այդ ուղղությամբ, ապա դեպի երազանք ճանապարհն իրենով դառնում է երազանքի մի մասը:
Հաջողությունն անմիջապես չի գալիս
Մեր հիմնական սխալներից մեկը կայանում է նրանում, որ մենք ակնկալում ենք արագ հաջողություն և հիասթափվում ենք, երբ այն ուշանում է: Քչերն են պատրաստ արդյունքի համար համառորեն աշխատել: Հաջողությունը գալիս է այն մարդկանց մոտ, ովքեր անընդհատ գործում են և չեն հիասթափվում: Բարնումի կրկեսի տոմսերը միանգամից չէին վաճառվում: Բայց դա նրան չէր կանգնեցնում:
Երբեմն վատը՝ լավի սկիզբն է
Ֆիլմի դրվագներից մեկում Բարնումին ազատում են աշխատանքից, երբ նա կին և երկու երեխա ուներ: Թվում է, թե ավելի մեծ անհաջողություն այդ պահին չէր էլ կարող լինել: Սակայն ազատ ժամանակը Բարնումը օգտագործում է իր երազանքն իրականացնելու վրա: Հաճախ կյանքի որոշ իրադարձությունների պարգև հանդիսանալը մենք հասկանում ենք ավելի ուշ, նույնիսկ եթե այդ պահին դա մեզ սարսափելի է թվում:
Մի վախեցեք սկսել նորից
Հաջողությունը հավերժ չէ: Ցանկացած պահի ամեն ինչ կարող է հակառակ ուղղությամբ շարժվել և դուք սիպված կլինեք ամեն ինչ նորից սկսել: Մի վախեցեք դրանից: Եթե մեկ անգամ արել եք, կհաջողվի ևս մեկ անգամ: Բարնումի մոտ այրվում է կրկեսը, երբ նա հաջողության գագաթնակետին էր: Նա կառուցում է նորը:
Ռիսկը՝ հաջողության գրավականն է
Առանց ռիսկի դիմելու՝ դժվար է որևէ բանի հասնել: Մեկ անգամ ռիսկի դիմելով՝ հնարավոր է ողջ կյանքը փոխել: Երբեմն մարդն ի վիճակի չէ ռիսկի դիմել ինքնուրույն, և կյանքն օգնում է նրան: Օգտագործեք կյանքի տված հնարավորությունները: Բարնումն ազատվում է աշխատանքից, վարկ է վերցնում և ներդնում մի բանի մեջ, ինչի ապագան, մեղմ ասած, անհասկանալի էր:
Իրականում հիանալի ֆիլմ է, սիրելի ընթերցող: Բաց մի թողեք այն դիտելու հաճույքը: