Կա մի բան, որի շուրջը ես շատ եմ մտածել: Երբ փոքր էի, ամեն ամառ գնում էի Բջնիում գտնվող մեր ամառանոց հանգստանալու: Անմիջապես մեր կողքի ամառանոցում մեղվի փեթակներ կային և մեղուների պակաս շրջակայքում չէր զգացվում: Եվ դրանք հաճախակի խայթում էին մարդկանց: Խայթում և սատկում: Եվ երբ փոքր էի, ես անընդհատ մտածում էի. «միթե՞ մեղուներն այդքան անխելք են, որ նույնիսկ գիտակցելով, որ մահանալու են, շարունակում են խայթել»: Բայց հետո հասկացա, որ խայթելուց առաջ մեղուն չի գիտակցում, թե դրանից հետո ինչ է լինելու: Այսինքն, դա գտնվում է նրա տրամաբանությունից դուրս: Որքան էլ փորձիր մեղվին բացատրել, որ խայթելով դու սատկելու ես, նա չի հասկանա, որվհետև դա նրա ընկալման սահմաններից դուրս է: Իսկ մարդի՞կ… միգուցե նման ինչ-որ բան էլ կա մարդկանց դեպքո՞ւմ:
Հաճախ ես մտածում եմ՝ միգուցե մենք էլ ենք ինչ-որ բան անում, ինչը մեզ «սպանում է», բայց մենք դա չենք գիտակցում: Չէ՞ որ մեր ընկալման սահմաններն էլ են սահմանափակ: Եվ եթե այո, ապա ի՞նչ ենք մենք անում: Միգուցե կա ինչ-որ բան, որը մեզ համար սովորական է, բայց դա մեզ վնասում է և մենք դա չենք գիտակցում: Դա կարող է լինել աբսուրդային թվացող ինչ-որ բան, օրինակ, եթե օրեկան երկու բաժակից ավել ջուր ես խմում, կամ 12 ժամից ավել ես քնում կամ շատ ես խոսում, կամ ալկոհոլ ես օգտագործում կամ էլ անընդհատ վատ բաների մասին ես մտածում: Բայց որքան էլ մենք փորձենք դա հասկանալ, երևի չենք կարող, որովհետև այդպիսին ենք մենք ստեղծված: Կամ միգուցե կարո՞ղ ենք, եթե փորձենք օգտագործել մեր ուղեղի մնացած մասը: Ամեն դեպքում… հարցերը շատ են, բայց ես ինձ համար մի հետևություն եմ արել: Մարդու համար մեղվի խայթոց է հանդիսանում բացասականի մասին մտածելը, վատ տրամադրություն ունենալը, ճնշված լինելը, իրեն թերագնահատելը, ուրիշներին նախանձելը, ալարկոտ լինելը և այլն: Դրանով մարդն ինքն իրեն է վնասում, նույնիսկ եթե դա չի գիտակցում: Եղեք դրական, եղեք վստահ, ապրեք ձեր կյանքով՝ ձեր և ուրիշների համար, ստեղծեք, արարեք, լավություն արեք, մի տխրեք, հավատացեք, ձգտեք, շնորհակալ եղեք և ամեն ինչ լավ կլինի:
Ամենակարևոր խորհուրդները պարունակող հոդված!!!Վերջին նախադասության մեջ ամփոփված էր այն ամենը, ինչը կարելի է համարել երջանկության նախապայման: Շատ հավանեցի!!!
Մերսի Անի ջան 🙂
… և “մեղուներն” էլ չեն կծի :Դ
Տեղին լրացրեցիր Anulya ջան 🙂
aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa, shaaaaaaaaaaat lavn er, bayc mexuner@ mi lav hatkutyun unen, vor kuzei menq el unenainq` miasnakanutyun@:
Mnum e hetevel ays xorhurdnerin:
Հա, մեղուներն ընդհանրապես միասնական են ու շատ աշխատասեր:
HArgeli Luka, iskapes aysblog@ mez shat ban e talis` giteliq, inqnavstahutyun, lavatesutyun u ayl lav xorhurdner
Մերսի շատ Զառա ջան, նույնն էլ ես եմ ստանում այս բլոգից` Ձեր շնորհիվ:
Զառա ջան լիովին համամիտ եմ ձեր հետ,միասնականությունը հզոր գործոն է.քրիստոնեական ոգու միասնության հիմքն է միություն կարևոր բաներում, ազատություն երկրորդականներում և սեր ամեն ինչում (Օգոստիանոս Երանելի): Մեկ էլ համամիտ եմ, որ այս բլոգի շնորհիվ մենք շատ բան ենք սովորում:
Ուրախ եմ Վանուհի ջան..