Բանկեր

ՀՀ բանկերը, որոնցից ես օգտվում եմ

Այս հոդվածում ուզում եմ կիսվել Ձեզ հետ ՀՀ բանկերի հետ կապված իմ փորձով: Կխոսեմ բանկային այն ծառայությունների մասին, որոնցից ես օգտվում եմ և կնշեմ կոնկրետ բանկերը: Եվ այսպես…

Իմ ամենասիրած բանկերից է Կոնվերս բանկը: Այս բանկի ծառայություններից ես բազմիցս օգտվել եմ. այնտեղ և՛ ավանդ եմ ունեցել, և՛ առարկայազուրկ ոսկու հաշիվ, և այս պահին էլ ունեմ անձնական քարտային հաշիվ, խնայողական հաշիվ և նաև այնտեղ է «Ֆայնենշըլ Սըքսես» ընկերության հաշվարկային հաշիվը: Եվ որպես բանկ, որի հետ երկար ժամանակ է աշխատում եմ, այն ինձ համար լավագույններից մեկն է:

ՀՀ բանկերից շատ եմ հավանում Ամերիաբանկը: Այն իմ մեջ տպավորված է որպես լավագույն ներդրումային բանկ: Ամերիաբանկում է իմ բրոքերային հաշիվը, որով էլ կատարում եմ արժեթղթերի շուկայում իմ գործարքները: Երբ 2008թ-ին Հայներարտբանկը վերանվանվեց Ամերիաբանկ և 2010թ-ին միավորվեց Կասկադ բանկի հետ, այս բանկը դարձավ ՀՀ բանկային համակարգի առաջատարներից մեկը և մեծ թափով մտավ շուկա: Կարծում եմ Ամերիան նաև այն բանկերից է, որոնք ապահովում են լավագույն պայմաններ իրենց աշխատողների համար, քանի որ ես ունեմ շատ ծանոթներ, որոնք աշխատում են այլ բանկերում, բայց հաճույքով կտեղափոխվեին Ամերիա:

Երրորդ բանկը, որի ծառայություններից ես օգտվում եմ, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկն է: Այնտեղ է իմ քարտային հաշիվներից մեկը, որն էլ սովորաբար օգտագործում եմ առօրյայում: Այս բանկը սիրում եմ նաև նրա համար, որ նրա բանկոմատներից մեկը գտնվում է մեր տան կողքը 🙂 Ընդհանուր առմամբ՝ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկն իմ մեջ տպավորված է որպես կայուն, հանգիստ, մի խոսքով՝ լավ բանկ: Ծանոթներիցս մեկն իր սպառողական վարկերը գրեթե միշտ այնտեղից է վերցնում և բավական հեշտությամբ:

Եվ վերջապես, չորրորդ բանկը, որի ծառայություններից երբեք չեմ օգտվել (կամ միգուցե երբեմն փոխանցումներ եմ կատարել), բայց այն մեջս տպավորված է որպես դրական բանկ, Ինեկոբանկն է: Միգուցե պատճառն այն է, որ Ինեկոբանկը վարում է շատ լավ քաղաքականություն ապառիկների ձևակերպման հարցում: Երևի դուք էլ նկատած կլինեք, որ տարբեր խանութներում և կենտրոններում ապառիկ ձևակերպելիս գրեթե միշտ առկա է Ինեկոբանկը: Բացի այդ, ինձ դուր է գալիս բանկի կանաչ գույնը, ինչպես և Ամերիաբանկի դեպքում: Քանի որ խոսեցի գույներից, չեմ կարող չնշել, որ շատ եմ հավանում նաև ՊրոԿրեդիտ բանկի կարմիր գույնը 🙂

Այսքանը… Սա ՀՀ բանկերից մի քանիսի մասին իմ անձնական կարծիքն էր: Մնացած բանկերի մասին այս պահին ցավոք ոչինչ չեմ կարող ասել, բայց համոզված եմ, որ դրանց մեջ էլ կլինեն բանկեր, որոնք տարբեր ցուցանիշներով առաջատար են, առաջարկում են լավագույն ծառայություններ և հոգ են տանում իրենց հաճախորդների մասին: Բայց դրանց մասին ավելի ուշ: Իսկ Դուք ի՞նչ կասեք:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

35 մեկնաբանություն

      • “Կյանքի բերումով” 😀 շատ եմ գործ ունեցել Կոնվերս բանկի հետ, ու միշտ գոհ եմ եղել, դրա համար էլ շարունակում եմ օգտվել: Արարատ բանկն էլ սիրում եմ, որովհետև կրթաթոշակս այդ բանկից եմ ստանում 😀 😀

  • vaaaaaaaaaaaaaaay Hayeconombank@ chka)))))))))))inq@ im amenasireli bankna,,, baci en vor es entex em anckacrel 4-rd kursi praktikas u shaaaaaaaat lav,,, liq@ ban em entex sovorel,,, ham el entex praktikantnerin lriv ashxatoxneri nman en veraberum,,, angam stajavorum ancnoxneric lav,,,,, ham el EBRD entex 25% bajnemas uni,, inch2 indz tvuma vat cucanish chi,, EBRD-in haykakan bankeric mek el Ararat bankum uni 25% bajnemas,,, vorn el eli shat lav banka)))))))))))))))

  • Ինեկոբանկը և Հայէկոնոմբանկը,ամենալավ բանկերնեն ինձ համար ՀՀ-ում:Ինչպես նշել ես Լուկա ջան,ինեկոբանկի հետ շատ հեշտ է գործարքներ անելը՝ապառիկ վերցնելիս,ինչպես նաև՝ ոսկու դիմաց վարկ ցածր տոկոսներով և այլն…
    Հայէկոնոմբանկ-հաճելի սպասարկում և ավանդների թերևս ինձ համար ամենաձեռնտու պայմանները:

  • Ես Էլ արդեն երրորդ մարդն եմ:Ես էլ եմ օգտվում Հայէկոնոմբանկի ծառայություններից: Հաճելի սպասարկում, հարմար սակագներ և ծառայությունների լայն տեսականի: Ի դեպ, տատիկիս էլ խորհուրդ տվեցի թոշակն ստանալ Հայէկոնոմբանկի կեսաթոշակային քարտերով ս. շատ գոհ է, հատկապես, որ որոշ դեղատներում զեղչով է գնումներ կատարում:Իսկ այսօր առավոտյան էլեկտրոնային փոստով նամակ ստացա, որ իր հաճախորդներին Բանկը տրամադրելու է վարկային գիծ ճանապարհորդելու նպատակով: Եվ վերջում, որ ամենակարևորն է Հայէկոնոմբանկում աշխատելն իրոք մեեեեծ հաճույք և պատիվ է!!!

    • Անի ջան մերսի շատ ընդհանուր ներկայացնելու համար, եթե 4 հոգուց երեքը Հայէկոնոմբանկը նշում են, ուրեմն հաստատ մի բան կա, ափսոս մինչ այդ ծանոթ չեմ եղել, բայց արդեն մեջս սպավորվեց 🙂

      • aha hayeconombanki tsarayutyunner@ shat lavn en u harmar,, irenq segmentavorum en irenc hachaxordnerin,, u arandzin aradzin produktner en arajarkum,, ashxatelu het 100%-ov hamamit em,,, irenc andzanakxm@ te marzerum te erevanum jamanak ar jamanak verptrastvum en,,,, kam irenq gnum durs orinak EBRD,,, kam EBRD -iic en galis verapatrsatoxner,,, isk baroyahogebanakan mtnolort@ shat aroxj e,,,, bolor@ bolori het shat jerm en u jpitov en))))))))))))))))karch asats enqan ban karrox em asel hayeconombanki masin,,, inqnel shat lavn e))))))))))))))))))))) 🙂

  • es derevs bankeric chem ogtvum, bayc im mej tpavorvela Ameria banky, nra spasarkumy, dizayny ev vor nay e mez hnaravorutyun talis ogtvel american express blue ev gold qarteric

  • 1.Յունիբանկ 2.Ամերիաբանկ 3.Ինեկոբանկ: Յունիբանկը տրասֆերտների և ներգրաված ավանդների ծավալով առաջատարներց է ՀՀ բանկային համակարգում:Առանց հաշվի բացման ՀՀ տարածքից դուրս փոխանցումների բավականին ցածր սակագին է առաջարկում իր հաճախորդներին և բավականին լավ պայմաններ և բարձր տոկոսադրույք իր ավանդատուներին:Նաև որպես մանրածախ բանկ ունի վարկավորման գործիքների լայն տեսականի:
    Ամերիաբանկը իմ մեջ տպավորված է`որպես “գրագետ” բանկ,իսկ ինեկոբանկը` “ջերմ” բանկ: 🙂

    • Վանուհի ջան ոնց ես? 🙂
      Հա, Յունիբանկը իմ մոտ էլ է ավանդների պահով տպավորված, կարծեմ հաճախ ամենաբարձր տոկոսն է չէ առաջարկում? 14? թե սխալվում եմ?

  • Լավ Luka ջան, դու ոնց ես? 🙂
    Չէ 14 չի, դրամով ավանդի դեպքում 13%, դոլար` 9%, եվրո 7%:
    Բացի բարձր տոկոսադրույքը գրավիչ պայմանը այն է, որ վորոնշյալ տոկոսդրույքները գործում են 91-365 օր ժամկետի համար:Այսինքն ավանդը 3 ամսով ներդնելու դեպքում էլ տոկոսադրույքը տարեկան 13 է, ինչը բավականին լավ առավելություն է:Բանկերից մեկը 14 % է առաջարկում, սակայն նվազագույն ժամկետը 2 տարի է,իսկ պայմանագիրը խզելու դեպքում տոկոսավճարից զրկվում են: Իսկ Յունիբանկը ունի ավանդատեսակներ,որոնք և համալրելու հնարավորություն են տալիս, և կարելի է ավանդի գումարը 50%-ի չափով հետ կանչել` միաժամանակ պահպանելով տոկոսավճարը:

    • Ես էլ լավ Վանուհի ջան 🙂
      Հա պարզա, ավանդի պայմաններն ընդհանուր լավ են, մերսի մանրամասն պատմելու համար:

  • Ակբա կրեդիտ Ագրիկոլ բանկ. այս բանկն է իմ մեջ արմատացած` որպես կայուն ու հուսալի բանկ: Բացի այդ ինչքան մասնաճյուղ գիտեմ, գեղեցիկ են, լայնարձակ, հարմարավետ… Իմ «ԱրՔա» (ArCa) քարտն էլ է Ակբա բանկի:

    Ուրեմն, լուկա ջան, Քո թույլտվությամբ պատմեմ մի քիչ զվարճալի, բայց իրական պատմություն:
    Ավարտական աշխատանքս գրելիս այցելել եմ գրեթե բոլոր բանկերը, ու գրեթե բոլորում չէին հավատում, որ ինձ իրենց բլանկներն ու ոչ գաղտնի տվյալները պետք են միմիայն ավարտաճառիս աղյուսակային ցուցանիշներ կազմելու համար: Համառորեն ուզում էին իմանալ, թե որ բանկից ենք ուղարկված: Հիշում եմ, միայն մի քանիսում էր, որ լրջորեն պատասխանեցին մեր հարցերին, ստեղծեցին անկաշկանդ մթնոլորտ: Մենք էլ/վարկային գծով էլ ընկերուհուս էր պետք ինֆորմացիան/ բավարարված դուրս եկանք` այդ մի քանի բանկը մտքում պահելով որպես լավը:

    Միշտ էլ այդպես է. երբ մոտեցումը մարդկային տեսակետից հարգալից է, խելացի ու դրական, ցանկանում ես վերադառնալ..

    Հայէկոնոմբանկ. ուսանողական տարիների ընթացքում բոլոր մուծումներն այնտեղ էի անում, մինչև…հայտնվեց մի աշխատող/ուհի/, որ արտաքին փայլից ու գլամուրից բացի բանկում այլ հատկանիշներով, մեղմ ասած, “չէր փայլում”: Հիշում եմ, մի անգամ “ընկա այդ աղջկա ձեռքը” ու…տանջեց այնքան, մինչև սրան-նրան հարցնելով, ստեղնաշարի վրա ժամերով տառերը փնտրելով գործարքն իրականացրեց: Ուշացա դասից, մի կերպ զսպեցի բարկությունս ու այդ օրվանից քայլերս դեպի այնտեղ չտարան:

    Այո, շատ մեծ կապ ունի աշխատողների խելքը նաև, օրինակ բերեցի ցույց տալու, որ նման աշխատող բերելով /պարզ է, որ ծանոթի ձեռքի գործ էր/` իր հեղինակության է բանկը վնասում…

    • Պարզա Հասմիկ ջան, մերսի պատմության համար, իրոք որ զվարճալի էր, բանկերի աշխատողները երևի մտածել են այլ բանկի գաղտնի գործակալներ են եկել իրենց մոտ 🙂

      Իսկ դու ֆինանսական ուղղվածությամբ ես սովորել? նկատի ունեմ եթե ավարտական աշխատանքդ բանկերի հետ կապված է եղել…

      • Լուկա ջան, հարգելի պատճառով 5 օր շարունակ “բացակայել եմ” ինտերնետից, դրա համար եմ ուշ պատասխանում: 🙂

        Մանկավարժական ուղղվածությամբ եմ սովորել Լուկա ջան, ուղղակի բակալավրում սովորել եմ «Տեխնոլոգիա և Ձեռնարկչություն» բաժնում, որը հագեցած էր ճարտարագիտական առարկաներով, (տնտեսագիտություն, մեքենաներ, մեխանիզմներ, գծագրություն…), այսպես. հնարավորություն ունեինք ավարտական աշխատանքի համար նախապես ընտրել նշված ուղղվածություններից որևէ մեկը, այդ թվում նաև տնտեսագիտության ցանկացած ոլորտ. ես էլ միանգամից մտածեցի օգտակար կլինի ուսումնասիրել բանկային համակարգը 🙂

        Ի դեպ մեր մոտ արդեն վերը նշածս բաժինը փակված է, դրա փոխարեն կա առանձին տնտեսագիտություն բաժին 🙂

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»