Կարծում եմ բազմիցս լսած կլինեք նման արտահայտություն՝ «սխալների վրա պետք է սովորել»: Կա դրա երկու տարբերակ՝ «սովորել սեփական սխալների վրա» և «սովորել ուրիշների սխալների վրա»: Ասում են, որ ավելի իմաստուն մարդիկ սովորում են ուրիշների սխալների վրա: Բայց քանի որ մենք իմաստուն չենք, այլ հասարակ մարդիկ ենք, ապա մեր դեպքում կարծում եմ պետք է գործի «սովորել սեփական սխալների վրա» տարբերակը, համենայն դեպս՝ մինչև իմաստուն դառնալը:
«Սովորել սեփական սխալների վրա» սկզբունքը հաջողության հասնելու ամենակարևոր սկզբունքներից մեկն է: Եթե բացենք այդ արտահայտության փակագծերը, ապա կստանանք հետևյալ շղթան՝ գործել — սխալվել — սովորել:
Սովորաբար «սովորել սեփական սխալների վրա» ասելիս մարդիկ այնքան են կենտրոնանում սխալվել բառի վրա, որ չեն նկատում մյուս երկուսը՝ գործել և սովորել: Բայց հենց այդ երկու բառերի մեջ է թաքնված սեփական սխալների վրա սովորելու ողջ էֆֆեկտիվությունը: Չնայած մենք բազմիցս ենք խոսել այս թեմայով, բայց չենք զլանա ևս մեկ անգամ հիշեցնել այդ մասին, որպեսզի դա ավելի ամուր տպավորվի մեր գիտակցություններում:
Սխալվելուց պետք չէ վախենալ, սխալվելը հնարավորություն է սկսել ամեն ինչ նորից, բայց ավելի շատ գիտելիքներով, սխալվելը հնարավորություն է փորձ հավաքելու, սխալվելն արդյունքն է գործելու, բոլոր հաջողակ մարդիկ էլ սխալվում են և միգուցե նույնիսկ ավելի շատ, քան հասարակ մարդիկ և չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում:
Ուղղակի աշխատեք իրոք սովորել սեփական սխալների վրա: Առաջին անգամ սխալվելը ոչինչ է, բայց աշխատեք չկրկնել այդ սխալները: Բայց նույնիսկ եթե կրկնեք էլ, պետք չէ դրանից վհատվել և ինքնամեղադրանքով զբաղվել, այլ ուղղակի արագ հետևություններ արեք և անցեք առաջ: Պատմությունը ցույց է տվել հազարավոր օրինակներ, երբ մարդիկ հաջողության են հասնում բազմաթիվ սխալներից հետո: Դրանցից լավագույնները Հենրի Ֆորդի և Թոմաս Էդիսոնի օրինակներն են, երբ բազմաթիվ սխալներ և քրտնաջան աշխատանքի տարիներ են նախորդում էլեկտրական լամպի կատարյալ տարբերակը ստանալուն և առաջին ավտոմեքենան ստեղծելուն:
Ես շատ եմ սխալվում, քանի որ միշտ փորձում եմ, իսկ փորձը սխալ որոշումների վրա է ձևավորվում, շատ ճիշտա Լուկա ջան